Շուշի չայցելելով` ԱՄՆ-ն ու Ֆրանսիան չեն ընդունում, որ ԼՂ-ի հարցը սպառվել է․ քաղաքագետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC

Շուշի չայցելելով` ԱՄՆ-ն ու Ֆրանսիան չեն ընդունում, որ ԼՂ-ի հարցը սպառվել է․ քաղաքագետ

14:09 31.08.2022

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի  դիվանագետների՝ Ադրբեջանի կողմից օրերս Շուշիում կազմակերպած խորհրդաժողովին չմասնակցելն ու այդօրինակ քայլերը նշանակում են, որ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան չեն ընդունում, որ ԼՂ-ի հարցը սպառվել է, ինչի մասին խոսում է Ադրբեջանը, և ինչի մասին լուռ համաձայնություն է կարծես թե տալիս Ռուսաստանը։ Այս տեսակետը հայտնեց Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Հորիզոն»-ին տված հարցազրույցում։

«Որովհետև պատերազմից հետո Ռուսաստանը նախագահի շուրթերով հայտարարեց, թե ԼՂ-ի  կարգավիճակի հարցը հետագայում լուծվելու է, բայց մենք տեսնում ենք, որ սողացող անեքսիայի միջոցով Ադրբեջանն անընդհատ նորանոր հատվածներ է վերցնում, և նորանոր խնդիրներ ենք ունենում Արցախում, և գուցե այդ հետագան երբ գա, արդեն հայկական Արցախ գոյություն չունենա, և կարգավիճակ լուծելու խնդիր ևս գոյություն չունենա։ Այդ պատճառով էլ, ճիշտ է, որպեսզի Հայաստանը փորձի այլ դերակատարների շահերից և օգտվի այլ դերակատարների ու այս դերակատարների միջև հակասությունից։ Իհարկե, սա բավական բարդ խաղ է՝ խաղալ տարբեր կենտրոնների շահերի, հակասության վրա, բայց, ցավոք սրտի, պատերազմից հետո մենք այնպիսի իրականությունում ենք, որտեղ ամեն մի այսպիսի փոքր հնարավորություն, թեկուզ բարդ խաղ, անհրաժեշտ է ուղղակի օգտագործել, այլ տարբերակ չունենք»,- ասաց Ռոբերտ Ղևոնդյանը։

Վահագն Հակոբյանի հարցին, թե արդյո՞ք զուգադիպություն էր, որ բրյուսելյան հանդիպումից առաջ նման քայլի դիմեցին ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, և կարո՞ղ ենք այդ քայլը նաև դիտարկել այսօր Բրյուսելում տեղի ունեցող Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման համատեքստում, Ղևոնդյանը պատասխանեց․

«Ես չէի ասի, որ կոնկրետ նշանակություն ունի, թե ինչից առաջ ինչն է տեղի ունենում, որովհետև գործընթացն ինքը շարունակական է թե՛  աշխարհաքաղաքական բևեռների հակասությունների, ինչը դրսևորվում է նաև մեր տարածաշրջանում, և թե՛ Հայաստան- Ադրբեջան փոխհարաբերությունների, Արցախի հարցի լուծման, դելիմիտացիա, դեմարկացիա, խաղաղության պայմանագիր և այլն, և դա է շարունակական։ Գիտենք, որ Բրյուսելն է աշխատում, Մոսկվան է աշխատում, փորձում են այլ կենտրոններ ևս, օրինակ՝ Թուրքիան է փորձում իր միջնորդական առաքելությամբ հանդես գալ, ինչքան գիտեմ՝ այդ բանագնացների հանդիպումներում ևս շոշափվում են Հայաստան-Ադրբեջան համագործակցության հարցերը, և այս ամենը մի ամբողջություն է կազմում, մեծ համակարգ, որի մեջ կան տարբեր գործողություններ, որոնք նպատակ ունեն ազդելու այս կամ այն բաղադրիչի վրա։ Բրյուսելից առաջ կլինի, թե հետո, էականը դա չէ, էականն այն է, որ այս մոտեցումը որոշակի կարծիքներ, հակասություններ է ձևավորում այն իրականության նկատմամբ, որը կա, իսկ այդ իրականությունը մեզ ձեռնտու չէ»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի է երթևեկելի մարդատար տրանսպորտային միջոցների համար

09:25 08.07.2025

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի է երթևեկելի մարդատար տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Հրդեհ Բամբակաշատ գյուղում

09:11 08.07.2025

Հրդեհ Բամբակաշատ գյուղում

Հուլիսի 7-ին, ժամը 23։04-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բամբակաշատ գյուղի 1-ին փողոցի 12-րդ նրբանցքում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի տներից մեկին կից անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

Հրդեհ Պարիս Հերունու փողոցում

09:00 08.07.2025

Հրդեհ Պարիս Հերունու փողոցում

Հուլիսի 7-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարիս Հերունու փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։29-ին, մարվել՝ 18։40-ին։ Պարիս Հերունու փողոցում գտնվող արտադրամասային-պահեստային տարածքում (62 քմ) այրվել է թուղթ […] ...

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

BACK_TO_TOP