Մինչև տարեվերջ զանգվածային անկարգություններ կարող են տեղի ունենալ 101 երկրներում. Bloomberg – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+26.09 oC

Մինչև տարեվերջ զանգվածային անկարգություններ կարող են տեղի ունենալ 101 երկրներում. Bloomberg

16:39 02.09.2022

2022 թվականի երրորդ եռամսյակում աշխարհի 101 երկրում զանգվածային անկարգությունների առաջացման վտանգն աճում է: Այս մասին ուրբաթ հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ եղած Բրիտանական Verisk Maplecroft խորհրդատվական ընկերության զեկույցը։

Փորձագետների եզրակացությունների համաձայն՝ 198 երկրներից 101-ում արձանագրվել է հասարակական հուզումների առաջացման ռիսկերի ավելացում, ինչը եռամսյակային ամենամեծ աճն է 2016 թվականին համապատասխան հաշվարկների սկսվելուց ի վեր: Միևնույն ժամանակ, 42 պետություններում ռիսկը նվազել է։

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Bloomberg-ը՝ անկարգությունների նախադրյալները Եվրամիության երկրներում աճում են էներգակիրների գների բարձրացման ֆոնին: Զարգացող երկրներում հանրային դժգոհությունը բացատրվում է սննդամթերքի թանկացմամբ և գլոբալ պարենային ճգնաժամի կապակցությամբ մտահոգություններով։ Ընդգծվում է նաև, որ առաջիկա ամիսներին ռիսկերը կաճեն։

Ակնկալվում է, որ աշնանային և ձմեռային ժամանակաշրջանները Եվրոպայի երկրներում կխորացնեն էներգետիկ ճգնաժամը և կբարձրացնեն կյանքի արժեքը։ Աշխարհի շատ երկրներում երաշտներն ու ջրի պակասը կհանգեցնեն պարենամթերքի գների աճին, ինչը կարող է տեղական բողոքներ առաջացնել առավել տուժած շրջաններում:

Հասարակական հուզումների առաջացման մեծացող ռիսկ ունեցող երկրների ցանկում են, մասնավորապես, Գերմանիան, Կիպրոսը, Նորվեգիան, Լեհաստանը և Ուկրաինան: Բացի այլ երկրներից՝ 2023 թվականին կանխատեսվում է ռիսկերի աճ Գերմանիայում, Նիդեռլանդներում և Շվեյցարիայում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը Նեթանյահուին հայտնել է, որ հիասթափված է Ուկրաինայի հարցում Ռուսաստանի որոշումից

12:02 08.07.2025

Թրամփը Նեթանյահուին հայտնել է, որ հիասթափված է Ուկրաինայի հարցում Ռուսաստանի որոշումից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ հիասթափված է Ռուսաստանի՝ Ուկրաինայում հակամարտությունը «չդադարեցնելու» որոշումից։ Ավելի վաղ Թրամփը դժգոհություն էր հայտնել Ուկրաինայում կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակից և կարծիք էր հայտնել, որ չի կարողացել առաջընթացի հասնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ։ Երկու առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել հուլիսի 3-ին։ […] ...

SHANTNEWS

12:00 08.07.2025

SHANTNEWS

Ուիթքոֆը խոսել է ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև հնարավոր հանդիպման մասին

11:49 08.07.2025

Ուիթքոֆը խոսել է ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև հնարավոր հանդիպման մասին

ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների հանդիպումը, որի նպատակն է քննարկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը, կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ, հայտարարել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։ «Շատ շուտով։ Մոտակա մեկ շաբաթվա ընթացքում», – ասել է նա Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ՝ պատասխանելով Իրանի հետ առաջիկա հանդիպման մասին հարցին։ ...

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն արդեն կա․ Հաջիև

11:40 08.07.2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն արդեն կա․ Հաջիև

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն արդեն կա: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: «Մեր սահմաններին խաղաղություն ու կայունություն է, տարածաշրջանում նոր ստատուս քվո է ձևավորվել՝ հիմնված օրինականության և լեգիտիմության վրա։ Կարող է լինել խաղաղություն թղթի վրա, բայց իրավիճակը տեղում լինի այլ: Հիմա մեզ մոտ ճիշտ հակառակն է»,- նշել է Հաջիևը։ Միաժամանակ […] ...

ՖԻՖԱ-ն 36 անգամ իջեցրել է Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի տոմսերի գները

11:40 08.07.2025

ՖԻՖԱ-ն 36 անգամ իջեցրել է Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի տոմսերի գները

The Athletic-ի փոխանցմամբ՝ Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի տոմսերի գները մի քանի օրում իջեցվել են 36 անգամ։ Աղբյուրի տվյալներով՝ «Չելսի» – «Ֆլումինենսե» կիսաեզրափակչի ամենաէժան տոմսի արժեքը նվազել է մինչև 13 դոլար։ Երեք օր առաջ նույն տոմսն արժեր 474 դոլար։ Իսկ երկրորդ կիսաեզրափակչի՝ ՊՍԺ – «Ռեալ» հանդիպման սովորական տոմսի գինը չորեքշաբթի օրը կազմում էր 978 դոլար, սակայն […] ...

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Ֆրանսիային հարգել երկրի օրենքները

11:33 08.07.2025

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Ֆրանսիային հարգել երկրի օրենքները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է Ֆրանսիային երկրի դատական ​​գործընթացներին միջամտելու փորձի մեջ և կոչ է արել Փարիզին հարգել հանրապետության օրենքները։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի օրը խորը մտահոգություն է հայտնել մի քանի ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ Ադանայի, Անթալիայի և Ադըյամանի քաղաքապետերի ձերբակալության կապակցությամբ ՝ կոչ անելով Անկարային հարգել «տեղի բնակիչների և ընդդիմադիր պատգամավորների իրավունքները, […] ...

BACK_TO_TOP