16:59 02.09.2022
Արցախի Ասկերանի շրջանի Սղնախ, Մոշխմհատ, Մադաթաշեն և Ջրաղացներ գյուղերից տեղահանված 95 ընտանիք վիճակահանությամբ տուն է ստացել Աստղաշեն համայնքի վարչական տարածքի նորակառույց թաղամասում:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նորակառույց առանձնատների վիճակահանության արարողությանը Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը խորհրդանշական է համարել հետպատերազմյան դժվարին իրավիճակում Արցախի Հանրապետության օրը բնակարանամուտով տոնելը։
«Պետական միջոցներով այստեղ շուրջ 136 տուն է կառուցվում։ Առաջիկայում մի քանի տասնյակ ընտանիքներ նույնպես առանձնատներ կստանան այս բնակավայրում։ Մենք կորցրածի դիմաց կառուցում ենք բազմապատիկը՝ մեր կեցությամբ, գոյությամբ ու արարումով Արցախը հայկական պահելու համար»,- ասել է պետնախարարը։
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն օրհնության խոսքում նաև կարևորել է ժողովրդագրական աճը՝ որպես Արցախի հզորացման գրավական, որի համար պետության կողմից այսօր հնարավորություններ են ստեղծվում:
Արցախի բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանի խոսքով՝ կառույցի մեկամյա գործունեության ընթացքում ավելի քան 1000 բնակարան է տրամադրվել շահառուներին։
Կոմիտեի նախագահը նշեց, որ վիճակահանությունը վաղ կազմակերպելու նպատակը նաև տանտերերին շինաշխատանքներում ընդգրկելն է և հնարավորություն ընձեռելը, որպեսզի նրանք արդեն իսկ կարողանան զբաղվել տնամերձ հողամասի մշակմամբ, գյուղատնտեսական աշխատանքներով:
Կոմիտեի նախագահի տեղակալ Իննա Իշխանյանի տեղեկատվությամբ՝ Ասկերանի վերին ենթաշրջանի 4 համայնքից տեղահանված ընտանիքների համար նախատեսված նոր բնակավայրում շինաշխատանքները դեռ շարունակվում են: Բոլոր տները համապատասխան գույքով ու կահավորմամբ շահագործման կհանձնվեն առաջիկա հունվարին:
11:00 08.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 8-ին11:00 08.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 8-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.58 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...
10:47 08.07.2025
Մոդրիչը Ալոնսոյին տեղեկացրել է թիմում հասունացող կոնֆլիկտի մասինԽորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, Մադրիդի «Ռեալից» հեռանալուց առաջ, գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին զգուշացրել է թիմում հասունացող կոնֆլիկտի մասին, հայտնում է Don Balon-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ 39-ամյա կիսապաշտպանը Ալոնսոյից չի թաքցրել հանդերձարանում տիրող մթնոլորտի վերաբերյալ իր մտահոգությունները և բացահայտորեն զգուշացրել է նոր գլխավոր մարզչին։ Մոդրիչը մատնանշել է Էնդրիկին որպես աճող լարվածության աղբյուր։ «Խնդիրը պետք է լուծվի որքան […] ...
10:35 08.07.2025
Թրամփը խոստացել է ավելի շատ զենք ուղարկել ՈւկրաինաՎաշինգտոնը Կիևին ավելի շատ զենք կուղարկի, հիմնականում՝ պաշտպանական, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։ «Մենք ավելի շատ զենք ենք ուղարկելու։ Մենք պետք է դա անենք։ Նրանք պետք է կարողանան պաշտպանվել։ Նրանք հիմա շատ ուժեղ հարվածներ են ստանում։ Մենք ավելի շատ զենք ենք ուղարկելու, հիմնականում՝ պաշտպանական», – ասել է […] ...
10:32 08.07.2025
Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ. ՔԿ-ն՝ ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում խուզարկության լուրի մասինՀայաստանի քննչական կոմիտեն արձագանքել է տարածվող լուրերին «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի գլխավոր գրասենյակում և ընկերության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը իրավապահներր կողմից խուզարկություն անցկացնելու վերաբերյալ։ Պատասպանելով «Արմենպրես»-ի հարցմանը՝ ՀՀ քննչական կոմիտեից նշել են. «Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Առաջիկայում […] ...
10:24 08.07.2025
Նեթանյահուն Թրամփին ասել է, որ նրան առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակիԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Սպիտակ տան ղեկավարին է հանձնել նրան Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրելու կոչի տեքստը։ «Պարոն նախագահ, ուզում եմ Ձեզ ներկայացնել Նոբելյան մրցանակի կոմիտեին ուղղված իմ նամակը։ Նրանք Ձեզ առաջադրել են Խաղաղության մրցանակի, որին լիովին արժանի եք, և Դուք պետք է ստանաք այն», – ասել է Նեթանյահուն […] ...
10:16 08.07.2025
Բրազիլական «Պալմեյրասի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»Բրազիլացի հարձակվող Կայո Էնրիկեն վարձակալական հիմունքներով հանդես կգա «Ալաշկերտում»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 20-ամյա ֆուտբոլիստը բրազիլական «Պալմեյրասի» սան է, հանդես է եկել «Կրուզեյրոյի» մինչև 17 տարեկանների թիմում։ Էնրիկեի նախորդ ակումբը եղել է «Գրեմիո Օզասկո Օդաքսը»։ ...