23:18 02.09.2022
Թուրքիայի խորհրդարանում ներակայացված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Վանի և Մուշի նահանգներում ուսումնասիրել է անտեսման կամ ավերման պատճառով ոչնչացման վտանգի տակ գտնվող եկեղեցիների ու վանքերի ներկայիս վիճակը։
Մանրամասները՝ տեսանյութերում։
Գանձակի Ս. Թովմաս Առաքեալի վանքի հոգեւորականաց գերեզմանատունը յաճախ կ՚ենթարկուի գանձախոյզներու յարձակման։ Տխուր վիճակ մը կայ հոս։ Թէ՛ այս լճահայեաց վանքը, թէ գերեզմաննոցը պէտք է վերանորոգուին։ Խունկ եւ աղօթք բոլոր անոնց յիշատակին, որոնք կառուցած են այս վայրերը եւ կը ննջեն այստեղ։ pic.twitter.com/vay0e13QYk
— Garo Paylan – Կարօ Փայլան (@GaroPaylan) September 2, 2022
Այցելեցի Մուշի եւ Վանի հայկական պատմական վանքերը, որոնք խոնարհած են դժբախտաբար։ Զանոնք վերականգնելու, նորոգելու գլխաւոր պատասխանատուն անշուշտ Թուրքիոյ կառավարութիւնն է։ Սակայն որպէս հայ ժողովուրդ, պէտք է յիշենք մեր ժառանգութիւնը, պէտք է հետապնդենք անոնց վերականգնումը։ pic.twitter.com/YfCvgSXCxG
— Garo Paylan – Կարօ Փայլան (@GaroPaylan) September 2, 2022
Վանի հարիւրաւոր վանքերէն այսօր ոտքի է քանի մը հատը, որոնցմէ է Գանձակի Ս. Թովմասի վանքը։ Փորձանքի մը պահուն վստահաբար այս մէկն ալ պիտի խոնարհի։ Կոչ կ՚ուղղեմ բոլորին, որպէսզի պատասխանխանատուութիւն ստանձնեն ոտքի պահելու համար Վանայ լճի ափին գտնուող այս սքանչելիքը։ pic.twitter.com/2mCbrG4MX3
— Garo Paylan – Կարօ Փայլան (@GaroPaylan) September 2, 2022
12:24 08.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 9-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Սիմոն Վրացյան, Ալեք Մանուկյան, Պարոնյան, Խանջյան փողոցների, Ծիծեռնակաբերդի խճուղու, Բաղրամյան, Իսակովի և Մաշտոցի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:15 08.07.2025
Բիստրովը խոսել է Սպերցյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության մասին«Զենիթի» նախկին կիսապաշտպան Վլադիմիր Բիստրովը մեկնաբանել է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ եվրոպական ակումբ տեղափոխվելու հնարավորությունները։ Ավելի վաղ Transfer Feed-ը հայտնել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Սպերցյանի տրանսֆերով և հայ կիսապաշտպանին դիտարկում է որպես Բրունու Ֆերնանդեշի հնարավոր փոխարինող։ «Եթե Սպերցյանը լավ առաջարկ ստանա, դա նշանակում է, որ նա պատրաստ է տեղափոխության։ […] ...
12:02 08.07.2025
Թրամփը Նեթանյահուին հայտնել է, որ հիասթափված է Ուկրաինայի հարցում Ռուսաստանի որոշումիցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ հիասթափված է Ռուսաստանի՝ Ուկրաինայում հակամարտությունը «չդադարեցնելու» որոշումից։ Ավելի վաղ Թրամփը դժգոհություն էր հայտնել Ուկրաինայում կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակից և կարծիք էր հայտնել, որ չի կարողացել առաջընթացի հասնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ։ Երկու առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել հուլիսի 3-ին։ […] ...
11:49 08.07.2025
Ուիթքոֆը խոսել է ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև հնարավոր հանդիպման մասինԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների հանդիպումը, որի նպատակն է քննարկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը, կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ, հայտարարել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։ «Շատ շուտով։ Մոտակա մեկ շաբաթվա ընթացքում», – ասել է նա Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ՝ պատասխանելով Իրանի հետ առաջիկա հանդիպման մասին հարցին։ ...
11:40 08.07.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն արդեն կա․ ՀաջիևՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն արդեն կա: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: «Մեր սահմաններին խաղաղություն ու կայունություն է, տարածաշրջանում նոր ստատուս քվո է ձևավորվել՝ հիմնված օրինականության և լեգիտիմության վրա։ Կարող է լինել խաղաղություն թղթի վրա, բայց իրավիճակը տեղում լինի այլ: Հիմա մեզ մոտ ճիշտ հակառակն է»,- նշել է Հաջիևը։ Միաժամանակ […] ...