14:41 05.09.2022
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի նախկին քննիչ Վ. Գ.-ն նշված պաշտոնում աշխատելու ժամանակահատվածում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հանդիսացել է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ:
Ի թիվս այլնի՝ նա պարտականություն է ունեցել նաև ներկայացնել պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիր: Մինչդեռ 2020թ. հուլիսի 29-ին ազատվելով պաշտոնից՝ Վ. Գ.-ն սահմանված ժամկետում՝ 30 օրվա ընթացքում, ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չի ներկայացրել 2020թ. պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիրը:
Վերջինս հայտարարագիրը չի ներկայացրել նաև հետագայում Հանձնաժողովի կողմից համապատասխան ծանուցում ստանալուց հետո, ինչի արդյունքում 2021թ. սեպտեմբերի 2-ին Հանձնաժողովը որոշել է հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու համար Վ. Գ.-ի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Մինչդեռ վերջինս պատշաճ ծանուցված լինելով վարչական տույժի կիրառման մասին՝ դրանից հետո էլ սահմանված 30 օրվա ընթացքում դիտավորությամբ չի ներկայացրել 2020թ. պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների հայտարարագիր:
Ելնելով քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված ապացույցներից՝ վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ Վ. Գ.-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում արարքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածի 1-ին մասով (որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասին): Դրա հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից վերոնշյալ հոդվածով նրան առաջադրվել է մեղադրանք:
Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ ուղարկել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ ըստ էության քննելու:
Գույքի և եկամուտների հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու արարքի քրեականացումից ի վեր սա նման հանցակազմով դատարան ուղարկված երկրորդ քրեական գործն է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...