Արմավիրի քրեական հետախույզները բացահայտել են բնակարանային գողություններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+23.09 oC

Արմավիրի քրեական հետախույզները բացահայտել են բնակարանային գողություններ

21:30 06.09.2022

Վերջին ամիսներին ոստիկանության Վաղարշապատի բաժնում պարբերաբար ստացվում էին Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում ու կից համայնքներում կատարված բնակարանային գողությունների վերաբերյալ հաղորդումներ: Դրանց մի մասը միայն փորձ էր. լինում էին դեպքեր, երբ տանը մարդ էր լինում, կամ պարզապես արժեքավոր բան չէին հայտնաբերում: Իսկ դեպքերի վերլուծությունը հուշում էր, որ գողությունները նույն խմբի անդամների գործն է:
Վաղարշապատի ոստիկաններին օգնության ձեռք մեկնեցին Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները:
Օգոստոսի 18-ն էր, երեկոյան ժամը 21.40-ը, երբ 39-ամյա հայրն ու 17-ը չբոլորած որդին, դիմակներով ու ձեռնոցներով, մտան Առատաշեն գյուղի հերթական տունը: Նրանց սպասում էին դարանակալած ոստիկանները: Ձերբակալման պահին, կիսախավարում, հայրը մետաղյա ձողով հարվածեց քրեական հետախույզներից մեկին, ինչը, սակայն, չխանգարեց, որ հայր և որդի ձերբակալվեն ու տեղափոխվեն ոստիկանություն: Դրանից հետո միայն գլխի վնասվածքներ ստացած ոստիկանը տեղափոխվեց Վաղարշապատի հիվանդանոց:

Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ` գողության փորձի և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հատկանիշներով:

Նախաքննական մարմնի հետ քրեական հետախույզների համագործակցությունը տվեց նոր արդյունք: Պարզվեց, որ 39-ամյա հայրը նոր չի ոտք դրել հանցավոր ուղի: Տարիներ առաջ, 2000-ականներից ի վեր, 30 և 28 տարեկան երկու համագյուղացու հետ խումբ կազմած, արդեն իսկ կատարել էր մի քանի գողություններ: Իրավապահները ձեռնարկեցին միջոցառումներ նաև նախկինում կատարված հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ: Պարզվեց ևս մեկ հանգամանք, որն արդեն կատարվել էր մեր օրերում: Այս խմբի անդամներից երկուսի միջև ծագում են անձնական խնդիրներ, և, այսպես ասած` մեղավոր կողմին պատժելու համար մյուսները դիմում են փորձած մեթոդին` գողությանը: Գողանում են հանցընկերոջ «Ֆորդ» մակնիշի մեքենան:
Մեքենան հայտնաբերվել է, և՝ ոչ միայն: Իրավապահների գրագետ ու հետևողական աշխատանքի արդյունքում ձեռք են բերվել բավարար ապացույցներ, որոնց շնորհիվ ձերբակալվել, հետո նաև կալանավորվել է խմբի անդամներից ևս մեկը` առատաշենցի 30-ամյա տղամարդը: Ի դեպ, նրանց հանցավոր գործողություններից ընդհանուր առմամբ տուժել է 18 անձ:
Օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումները շարունակվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի պարեկները ձերբակալել են երիտասարդի, որի խուզարկությամբ հայտնաբերվել է հաշիշ

12:40 22.05.2025

Երևանի պարեկները ձերբակալել են երիտասարդի, որի խուզարկությամբ հայտնաբերվել է հաշիշ

Մայիսի 20-ին Երևանի պարեկները թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Արշակունյաց պողոտայում ձերբակալել և բաժին են տեղափոխել 29-ամյա երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ մեկ գրամ շագանակագույն կոշտ զանգված։ Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը հաշիշ տեսակի թմրանյութ է։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են: ...

Հայտորոշման գործիքի փորձարկում՝ ՄԿՈՒ համակարգի  գնահատման նպատակով

12:31 22.05.2025

Հայտորոշման գործիքի փորձարկում՝ ՄԿՈՒ համակարգի գնահատման նպատակով

Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել աշխատաժողով՝ «Միջազգայնացումը՝ ՄԿՈՒ համակարգի զարգացման ուղենիշ. Եվրոպական կրթական հիմնադրամի հայտորոշման գործիքի փորձարկում» խորագրով։ Միջոցառումն անցկացվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) նախաձեռնությամբ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը շնորհակալություն է հայտնել ՈԱԱԿ-ին՝ նախաձեռնության համար և ընդգծել, որ աշխատաժողովը տեղի է ունենում […] ...

Զորակոչի առավելագույն տարիքն առաջարկվում է բարձրացնել

12:13 22.05.2025

Զորակոչի առավելագույն տարիքն առաջարկվում է բարձրացնել

Հայաստանում նախատեսվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ գումարի դիմաց: Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային տարիքը գործող 27-ի փոխարեն կսահմանվի 37 տարեկանը: Որոշումն ընդունվեց կառավարության նիստում։ «Առաջարկվում է 24 ամսից պակաս պարտադիր զինծառայություն անցնելու հնարավորություն սահմանել. 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 մլն դրամ, 6 ամիս ժամկետով ծառայության դեպքում՝ […] ...

SHANTNEWS

12:00 22.05.2025

SHANTNEWS

Իսրայելի դեսպանատները խստացնում են անվտանգությունը

11:58 22.05.2025

Իսրայելի դեսպանատները խստացնում են անվտանգությունը

Իսրայելը լրացուցիչ անվտանգության միջոցառումներ կձեռնարկի իր դեսպանատներում ամբողջ աշխարհում՝ կապված Վաշինգտոնում դեսպանատան երկու աշխատակիցների սպանության հետ, հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս մասին գրում է «Times of Israel»-ը։ «Ես հրամայել եմ ուժեղացնել անվտանգության միջոցառումները ամբողջ աշխարհում Իսրայելի դիվանագիտական ​​​​ներկայացուցչություններում», – ասել է նա։ Նա սպանությունները որակել է «սարսափելի հակասեմիտիզմի դրսևորում» և ցավակցություն հայտնել զոհերի հարազատներին։ […] ...

Վաշինգտոնը կենտրոնացած է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման վրա. Մարկո Ռուբիո

11:43 22.05.2025

Վաշինգտոնը կենտրոնացած է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման վրա. Մարկո Ռուբիո

Ամերիկայի Միացյալ Նահանգները Ադրբեջանին փոխանցել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման կարևորությունը՝ շեշտելով, որ երկու երկրների միջև հնարավոր բախումը կդիտարկվի ապակառուցողական։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ՝ անդրադառնալով Հանրապետական կուսակցության անդամ Ջիմ Կոստայի՝ Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության դադարեցման կոչին։ Պատասխանելով […] ...

BACK_TO_TOP