13:35 07.09.2022
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրը ներկայացրել է Մանկաբուժության թիվ 2 կլինիկայի ղեկավար Մարի Դարակչյանի դիտարկումները ձմերուկի պահպանման, օգտագործման և օգտակարության մասին:
1️⃣. Ձմերուկը հանդիսանում է սեզոնային մթերք, կարևոր է՝ այն տրվի տվյալ ժամանակահատվածում:
2️⃣. Ձմերուկը կարող է ներառվել երեխայի սննդի մեջ, երբ երեխան պատրաստ է ընդունելու պինդ բաղադրության սնունդ, որը հիմնականում վեց ամսականից սկսած է:
3️⃣. Շատ հաճախ, քանի որ հյութը առատ է ձմերուկի մեջ, երեխաները կարող են կոկորդը մաքրելու ռեֆլեքսի առաջացում ունենալ՝ մեծ կտորներ ծամելու ժամանակ, որին պետք է ծնողները պատրաստ լինեն:
4️⃣. Ձմերուկի մեջ ավելի շատ կա հզոր հակաօքսիդանտ՝ լիկոպեն, քան տոմատներում, լոլիկի մեջ: Այն նաև այլ ֆիտոզ սննդանյութեր է պարունակում, ինչպիսին բետակարոտինն է, որը նպաստում է իմուն ֆունկցիայի լավացմանը, և ցիտրուլինը, որը կարող է բերել զարկերակային ճնշման կարգավորմանը: Բացի դրանից՝ ձմերուկը պարունակում է նաև վիտամին C, որը կարող է օգնել, որ երկաթի ներծծումը տարատեսակ սննդամթերքների ընդունումից հետո ավելի լավ կատարվի:
Դրա համար կարելի է երբեմն ձմերուկը համադրել տարատեսակ կանաչ տերևների, չիայի սերմերի հետ, որոնց մեջ կա երկաթ:
5️⃣. Պետք է հիշել նաև, որ ձմերուկը կարող է իր մեջ բակտերիաներ ունենալ: Ամբողջական ձմերուկը կարելի է պահել սենյակային ջերմաստիճանում մինչև հասունանա, սովորաբար գնելու օրվանից 1-2 օր, որից հետո պետք է տեղափոխել սառնարան:
Իսկ կտրված ձմերուկը պահել սառնարանում 3 օր, եթե ուզում ենք ավելի երկար պահել, պետք է հանենք սերմերը, քամենք հյութը: Այդ հյութը կարելի է սառցախցիկում պահել մինչև մեկ տարի, սակայն սառած հյութը երեխաների համար ցանկալի չէ:
6️⃣. Երեխայի համար սնունդ ընտրելիս կարևոր է մտածել երեխայի ոչ միայն առողջության, այլև անվտանգության մասին:
Ձմերուկի դեպքում ծնողների ուշադրությունը կարևոր է՝ հաշվի առնելով կորիզների առկայությունը այս հատապտղի մեջ:
Երեխան, որը դեռ լիարժեք չի տիրապետում ծամելու և կլման ակտերի ճիշտ համադրությանը, կարող է ձմերուկ ուտելու գործընթացը ուղեկցվի հազով, անգամ որձկալու էպիզոդներով:
Ցանկալի է, որ երեխաներն ուտեն ձմերուկ մեծերի հսկողության տակ, անվտանգ սննդային միջավայրում, որը ենթադրում է մեծահասակի կողմից ձմերուկի թարմության գնահատում, կտորների մեծության որոշում, ինչպես նաև կուտերի հանում, որոնք կարող են ասպիրացիայի մեծ վտանգ պարունակել:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...