Նիկոլ Փաշինյանը դրական առաջընթաց է նկատում եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+21.09 oC

Նիկոլ Փաշինյանը դրական առաջընթաց է նկատում եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներում

14:22 07.09.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներում դրական առաջընթաց է արձանագրել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանի ժամանակ իր ելույթում Փաշինյանը հիշեցրեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ջանքերի շնորհիվ Հայաստանի և Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է եռակողմ հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին, որի 9-րդ կետում խոսք է գնում տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակման մասին:

«Դրանից հետո 2021 թվականի հունվարի 11-ին այս անգամ Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահի հետ ստորագրել ենք հայտարարություն եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ, որը զբաղվում է մեր տարածաշրջանում կոմունիկացիաների բացման հարցով:

Այդ նախագծի գաղափարն այն է, որ Հայաստանը կստանա տրանսպորտային ուղիները Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանը կստանա ուղիներ Հայաստանի տարածքով, բայց գլոբալ առումով դա նոր միջազգային առևտրային ուղիների բացում է»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ Հայաստանը հետաքրքրված է տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակման հարցով:

«Հուսով եմ, որ մոտ ապագայում Ռուսաստանի օգնությամբ կկարողանանք լուծել այդ հարցը: Այստեղ, իհարկե, ամեն ինչ լուծված չէ: Կա դրական առաջընթաց եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներում, բայց ամեն ինչ լուծված չէ, որովհետև պետք է լուծել իրավական հարցերը, թե ինչպիսի իրավական կարգավորումներով պետք է աշխատեն այդ ճանապարհները: Ընդհանուր դիրքորոշումը հստակ է, որ բացվող ճանապարհները պետք է գործեն այն երկրների լիակատար ինքնիշխանության ներքո, որոնց տարածքներով այդ ճանապարհներն անցնում են: Այդ սկզբունքի հիման վրա մենք կկարողանանք իրականացնել այդ նախագիծը, որը, ի դեպ, տրամաբանորեն անվանում ենք հայկական խաչմերուկ»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը հուսով է, որ Հայաստանի տարածքով կանցնեն ճանապարհները, որոնք կապում են Արևելքը Արևմուտքի և Հարավը՝ Հյուսիսի հետ:

«Կարծում եմ, որ այդ նախագիծը ոչ միայն կարևոր է տարածաշրջանային երկրների՝ Հայաստանի, Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի, այլ նաև Ռուսաստանի Դաշնության, Հեռավոր Արևելքի երկրների և Արևելքի, Աֆրիկայի երկրների համար»,- ասաց Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP