Էրդողանը նոր մրցակից ունի 2023-ի ընտրություններում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+22.09 oC

Էրդողանը նոր մրցակից ունի 2023-ի ընտրություններում

14:25 07.09.2022

2023թ. հունիսի 18-ին Թուրքիայում անցկացվելու են նախագահական ընտրություններ։ Սկսյալ 2018 թվականից Թուրքիան խորհրդարանական կառավարման ձևից անցում է կատարել նախագահական կառավարման ձև։

Թուրքիայում իշխող «Ժողովրդական» դաշինքը հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում կառաջադրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը։

Ermenihaber-ի փոխանցմամբն՝ հայտնի է դարձել նախագահական ընտրապայքարում Էրդողանի մեկ այլ մրցակցի մասին։ «Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական կուսակցության» (ԱՇԿ-MHP) նախկին պատգամավոր Սինան Օգանը հայտարարել է իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին։

«Թուրք ազգայնականների անկախ նախագահի թեկնածու»,- ինքն իր մասին Twitter-ում նշում է արել Օգանը։ Իսկ ավելի վաղ էլ գրել էր, որ եթե թուրք ազգայնականներին դիմող որևէ թեկնածու ի հայտ չգա, ապա ինքը կլինի այդ թեկնածուն։

Իսկ 6 կուսակցությունների դաշինքով հանդես եկող ընդդիմությունը Թուրքիայում դեռևս չի հնչեցրել իր միասնական թեկնածուի անունը, թեև որպես հավանական թեկնածու խոսվում է «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի մասին։

Սինան Օգանը նշել է, որ եթե ընդդիմության ճամբարից Քեմալ Քըլըչդարօղլուն առաջադրվի որպես թեկնածու, ապա ինքն էլ իր թեկնածությունը կդնի։

«Ես թուրք ազգայնականներին չեմ թողնի առանց թեկնածուի»,- ընդգծել է Սինան Օգանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP