14:45 07.09.2022
Առաջարկվում է ներկրվող ցեմենտի տուրքը նվազեցնել 5.000 դրամով՝ մեկ տոննայի համար սահմանելով 9.000 դրամ՝ 14.000 դրամի փոխարեն, իսկ ներկրվող կլինկերի համար տուրքը վերացնել: ԱԺ կայքի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է պատգամավոր Բաբկեն Թունյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 7-ի հերթական նիստում, երբ քննարկվում էր իր և պատգամավոր Հովիկ Աղազարյանի հեղինակած ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Բաբկեն Թունյանի պարզաբանմամբ՝ օրենքի ընդունումը պայմանավորված է ցեմենտի տեղական արտադրությունը պաշտպանելու, ինչպես նաև ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցային դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ: «Մեր նպատակը ոչ թե այն է, որ մենք տեղական արտադրողների համար գերարտոնյալ պայմաններ սահմանենք ու թույլ տանք, որ իրենք թանկ ցեմենտի հաշվին կարողանան շահույթ ունենալ, այլ ստեղծել մրցակցային վիճակ, որտեղ իրենք կունենան նաև մրցակիցներ, և դա որոշակի առումով կզսպի իրենց գերախորժակները, եթե այդպիսիք կլինեն, և նաև շուկայում կկարգավորվեն և՛ որակը, և՛ ծավալները, և՛ գները»,- ասել է Բաբկեն Թունյանը:
Նախագծի ընդունման արդյունքում կճշգրտվի 2019 թ. գործող կարգավորումը՝ համապատասխանեցնելով ցեմենտի շուկայում վերջին զարգացումներին և փոփոխված ելակետային պայմաններին: Կվերականգնվի ցեմենտի շուկայի հավասարակշիռ մրցակային վիճակը՝ կանխելով շուկայի հետագա կենտրոնացումը, գների չհիմնավորված աճը: Տեղական ընկերությունների համար խթաններ ստեղծելով՝ քայլեր կձեռնարկվեն արտադրողականության բարձրացման և ինքնարժեքի իջեցման ուղղությամբ:
Հարակից զեկույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է կառավարության դրական կարծիքը նախագծի վերաբերյալ:
Նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: Հանձնաժողովն ԱԺ խորհրդին կառաջարկի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...