15:48 07.09.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բոսնիա և Հերցեգովինա կատարած այցի շրջանակում մասնակցել է Բոսնիա և Հերցեգովինա-Թուրքիա բիզնես ֆորումին, որտեղ հանդես է եկել ելույթով։
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Էրդողանը հայտնել է, որ այս տարի լրանում է Բոսնիա և Հերցեգովինայի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարին։ Նա նշել է, որ երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում հիանալի զարգացման ընթացք են ունեցել, մասնավորապես՝ տնտեսության և առևտրի ոլորտներում։
Նրա խոսքերով՝ Բոսնիա և Հերցեգովինայի հետ առևտրաշրջանառության ծավալը զգալիորեն աճել է այն բանից հետո, երբ ուժի մեջ է մտել Ազատ առևտրի համաձայնագիրը ( 2021թ. օգոստոսի 1)։
«Մեր առևտրաշրջանառության ծավալն այս տարվա 8 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15 տոկոսով և կազմել 627 մլն դոլար։ Հուսով ենք, որ այս ցուցանիշը կշարունակվի առաջիկա ամիսներին, և ակնկալում ենք, որ մինչև 2022-ի վերջը կգերազանցի 1 մլրդ դոլարի նշաձողը, որին մոտեցանք անցյալ տարի։
Մեր ընկերությունները զգալի ներդրումներ ունեն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արդյունաբերությունը, ենթակառուցվածքները, բնակարանաշինությունը, զբոսաշրջային օբյեկտները, էլեկտրակայանները և առողջապահությունը: Մեր ընկերությունների ընդհանուր ներդրումները, որոնք նպաստում են Բոսնիա և Հերցեգովինայի արտադրությանը, զբաղվածությանը և զարգացմանը, մոտեցել է 300 մլն դոլարին»,- տեղեկացրել է Թուրքիայի նախագահը։
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...