16:01 07.09.2022
Գործնականում առքուվաճառքով զբաղվող անձինք հաճախ խոտան արտադրանք են ստանում մատակարարներից կամ ապրանքի երաշխիքային ժամանակահատվածում շահագործման ընթացքում է խոտան լինելը ի հայտ գալիս: Պայմանագրերով նախատեսված է ապրանքի վերադարձ, փոխարինում նորով կամ գումարի փոխհատուցում: Այդ անձինք վնաս են կրում, և հաճախ իրենց մատակարարները վնասը փոխհատուցելու պայմանագրային պարտավորություններ ստանձնած չեն լինում: Հարկային օրենսդրությունն այս մասով լուծում չունի: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Հարկային օրենսգրքում կառավարության առաջարկած լրացումը ներկայացնելիս նշել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
Նոր կարգավորմամբ՝ առաջարկվում է առևտրական գործունեության նպատակով ձեռք բերված խոտան ապրանքը կամ ապրանքի մատակարարման հրապարակային պայմանագրով սահմանված երաշխիքային ժամանակահատվածում գնորդի մոտ հայտնաբերված և հետ ընդունված խոտան ապրանքի գծով ծախսը հնարավոր լինի նվազեցնել շահութահարկով հարկման բազայից` համախառն եկամտի մեկ տոկոսի չափով: Նվազեցման հնարավորությունը տրվելու է այն դեպքում, երբ ապրանքի մատակարարը խոտան ապրանքի համար փոխհատուցում տրամադրելու պայմանագրային պարտավորություն չի ստանձնել:
Խոտան ապրանք է համարվելու ապրանքի արտադրության գործընթացով պայմանավորված՝ պատշաճ որակական հատկանիշներ չունեցող ապրանքը, որը չի կարող օգտագործվել ըստ նշանակության:
Անցումային դրույթներով առաջարկվում է 2022 թ. հունվարի 1-ի դրությամբ եղած խոտան արտադրանքի մնացորդի գծով նվազեցումը կատարել այդ տարվա համախառն եկամտի երկու տոկոսի չափով: Առաջարկվում է օրենքին հետադարձ ուժ տալ, և կարգավորումը կիրառել 2022 թ. հունվարի 1-ից ծագած հարաբերությունների նկատմամբ:
Փոխնախարարը հստակեցրել է, որ կարգավորումը վերաբերելու է շահութահարկ վճարողներին:
Պատգամավորներին հետաքրքրել է՝ ձևավորված խոտանի նկատմամբ վերահսկողությունն ինչպե՞ս է իրականացվելու, արդեն վաճառված ապրանքը խոտան որակելուց հետո ի՞նչ գործընթացներ են լինելու, ո՞ր մարմինն է որակելու խոտան ապրանքը:
Քննարկումների արդյունքում նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...