Ադրբեջանը հայ ռազմագերիներին պահում է քաղաքական առևտրի նպատակով․ հարցազրույց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC

Ադրբեջանը հայ ռազմագերիներին պահում է քաղաքական առևտրի նպատակով․ հարցազրույց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանի հետ

21:01 08.09.2022

«Հորիզոնի» տաղավարում հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը հայ-ադրբեջանական հարաբերություններին առնչվող վերջին մի քանի օրերի իրադարձությունների վերաբերյալ զրուցել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանի հետ։

Նախ զրուցել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ օգոստոսի 31-ին կայացած բրյուսելյան հանդիպումից, որը տեղի ունեցավ Շառլ Միշելի միջնորդությամբ: Հիշեցնենք, որ այդ հանդիպմանը քննարկվեցին գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր։ Փորձագետ Տարոն Հովհաննիսյանը ներկայացրել է, թե ի՞նչ կարելի է հասկանալ այս ամենից:

«Առաջին հերթին, երկու տեսանկյունից պետք է դիտել բրյուսելյան հանդիպումները։ Մի տեսանկյունից, որն այդքան էլ մեր մակարդակին վերաբերող չէ, դա Ռուսաստան-Արևմունք հակասության մակարդակն է, այսինքն՝ Բրյուսելի համար ունի շատ մեծ կարևորություն այս հակամարտության մեջ ներգրավված լինելը նաև Ռուսաստանի հետ ունեցած հակամարտության շրջանակներում, որպեսզի Արևմուտքը չբացակայի բանակցային գործընթացից, առնվազն այդ նպատակով, քանի դեռ  Մինսկի խմբի ձևաչափը վերականգնված չկա, համանախագահներն աշխատում են առանձին, բայց երկկողմ հանդիպումներ կազմակերպել չի ստացվում, որովհետև Ադրբեջանը չի համաձայնում, հակառակում է, բայց բրյուսելյան հանդիպումներին չմասնակցելու որևէ պատճառ չունի, ավելին՝ ունի բավական լուրջ պատճառներ՝ համաձայնելու։ Մեզ համար կարևոր է, որ Ռուսաստանին զուգահեռ, Արևմուտքը ևս ներգրավված լինի այս բանակցային գործընթացում, և մեզ համար կարևոր է, որ զրուցելու համար հնարավորինս շատ միջազգային հարթակներ լինեն՝ հնարավորինս ինչ-որ չափով ռիսկերը նվազեցնելու համար։ Մյուս տեսանկյունից, քանի որ Բրյուսելը շահագրգռված է, որպեսզի իրական արդյունքներ ցույց տա, փորձում է ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հասկանալով, որ գլոբալ պայմանավորվածություններն այս պահին հնարավոր չեն՝ հաշվի առնելով կողմերի տարամիտվող տեսակետները։ Եվ այս հարցում հայտարարությանը եթե ուշադիր լինենք՝ ռազմագերիների մասով, Շառլ Միշելը կոչ էր անում Ադրբեջանի նախագահին շարունակել, այսպես էր ձևակերպել՝ «պահվող հայ անձանց ազատ արձակելու և հայրենիք վերադարձնելու» գործընթացը։ Ռազմագերիների հարցն այն կետն է, որը Բաքուն օգտագործում է քաղաքական ճնշում գործադրելու նպատակով և բոլորին միանգամից չի ազատում ու ազատելու հենց այդ նպատակով, փորձելու է անընդհատ օգտագործել քաղաքական առևտուր իրականացնելու նպատակով և մի քանի գերիների ազատ արձակումը ցույց տալ որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանի կողմից։ Իհարկե, յուրաքանչյուր գերու վերադարձը մեզ համար շատ կարևոր իրադարձություն է, բայց ամեն դեպքում պետք է հասկանանք, որ սա օգտագործվելու է քաղաքական նպատակով։ Յուրաքանչյուր միջնորդ էլ իր հերթին, եթե չի ստացվում այլ հարցերով պայմանավորվածության գալ , փորձում է գոնե մի քանի ռազմագերու հետվերադարձ ապահովել՝ ցույց տալու իր կարևորությունը բանակցային գործընթացում։ Սրանից զատ որևէ էական պայմանավորվածություն ես այդտեղ չտեսա»,- նշել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղ

14:20 08.07.2025

Նիկոլ Փաշինյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղ, որտեղ բնակվում և աջակցություն են ստանում ծնողական խնամքից զրկված 70 երեխա։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանն ու կից տեսանյութ տեղադրել։ ...

18-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ

14:11 08.07.2025

18-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ

18-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ: «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի կանանց մենախաղի 1/8 եզրափակչում աշխարհի 7-րդ ռակետը երկու սեթում 6-2, 6-3 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի 10-րդ ռակետ Էմմա Նավարոյին: Անդրեևան կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի աշխարհի 35-րդ ռակետ, Շվեյցարիայի ներկայացուցիչ Բելինդա Բենչիչի հետ: ...

Սարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել է

14:03 08.07.2025

Սարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Սարի թաղի մի բնակիչ հողամասում, նաև տարաների մեջ աճեցնում է կանեփ: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու հատկանիշներով։ Քրեական վարույթի շրջանակներում կատարված զննությամբ տղամարդու տան բակում հայտնաբերվել է մոտ 400 գրամ թմրանյութի նմանվող բուսական […] ...

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհները շարունակվում են

13:55 08.07.2025

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհները շարունակվում են

Ֆրանսիայի հարավում՝ Օդ դեպարտամենտում, անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է հուլիսի 7-ից, հաղորդում է BFMTV-ն։ Հրդեհն ընդգրկել է 2000 հեկտար տարածք։ Հուլիսի 8-ի առավոտյան դրությամբ, ըստ դեպարտամենտի պրեֆեկտուրայի, վիրավորվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ հրշեջ և մեկ երեխա։ Այրվել է արհեստանոց և ախոռ, որտեղ սատկել է երեք ձի։ Բոցերը տարածվել են վեց բնակելի շենքերում, […] ...

Ինչո՞ւ է Մբապեն երկար մնացել մարզադաշտում «Բորուսիայի» դեմ խաղից հետո

13:48 08.07.2025

Ինչո՞ւ է Մբապեն երկար մնացել մարզադաշտում «Բորուսիայի» դեմ խաղից հետո

«Ռեալ Մադրիդը» Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղից հետո հայտնվել է անսպասելի իրավիճակում։ Թիմի կազմն արդեն ավտոբուսում է եղել, սակայն Կիլիան Մբապեն բացակայել է։ Ֆրանսիացի հարձակվողը ստիպված է եղել ավելի երկար մնալ մարզադաշտում՝ դոպինգ-ստուգում անցնելու համար։ Արդյունքում, «Ռեալը» ստիպված է եղել մեկնել առանց նրա, հայտնում է Marca-ն։ Մբապեն դուրս է եկելթիմի հեռանալուց մոտ մեկ ժամ ուշ։ Նրան […] ...

«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ Գյումրիում

13:40 08.07.2025

«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ Գյումրիում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Տերյան մշակութային կենտրոնը շարունակում է «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» մշակութային լայնածավալ ծրագիրը։ Ստրասբուրգում հաջողությամբ կայացած ցուցադրությունից հետո ծրագրի մշակութային ուղերձը տեղափոխվում է Հայաստան. հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Գյումրու Թատերական հրապարակում կկայանա միջոցառման հանդիսավոր բացումը։ Ծրագրի նպատակն է ստեղծել միջմշակութային համագործակցության նոր հարթակ, որտեղ համադրվում են հայկական […] ...

BACK_TO_TOP