Հայաստանի և Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինների միջև համագործակցությունը խորանում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+26.09 oC

Հայաստանի և Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինների միջև համագործակցությունը խորանում է

23:42 09.08.2018

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին:

Ողջունելով դեսպանին՝ տնօրենը հույս հայտնեց, որ ճանաչողական այցի շրջանակում ավելի կամրապնդվի համակարգի և դեսպանության հետ համագործակցությունը՝ ի նպաստ երկու երկրների:

Անդրադառնալով վերջին շրջանում Հայաստանում տիրող իրավիճակին և փոփոխություններին՝ Ա. Վանեցյանը նշեց, որ կոռուպցիայի դեմ տարվող պայքարը նոր կառավարությունում առաջնային տեղ է զբաղեցնում և տարվող աշխատանքների արդյունքում արդեն իսկ  կան ձերբակալություններ:

Դեսպան Ֆարնուորթը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ Մեծ Բրիտանիայում հետևում են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին և պատրաստ են սատարել Հայաստանին՝ ընթացիկ բարեփոխումների անցկացման, ժողովրդավարության և օրենքի գերակայության հաստատման հարցում: Դեսպանը ողջունեց նաև երկրում կատարվող բարեփոխումները և շեշտեց, որ ցանկացած երկրի համար կարևոր է դատական համակարգի արդար մոտեցումը:

Հանդիպման ավարտին երկու կողմերն էլ պատրաստակամություն հայտնեցին խորացնել համագործակցությունը երկու երկրների իրավապահ մարմինների միջև՝ ահաբեկչության, անօրինական միգրացիայի, թմրամիջոցների և զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռյուտեն Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցություններն «անլուրջ» է անվանել

14:18 24.06.2025

Ռյուտեն Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցություններն «անլուրջ» է անվանել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններն «անլուրջ» է համարում: Այս մասին նա հայտարարել է Հաագայում դաշինքի գագաթնաժողովից առաջ ՆԱՏՕ-ի հանրային ֆորումում: «ՆԱՏՕ-ն մտադիր է ապահովել, որ Ուկրաինան գտնվի հնարավորինս ուժեղ դիրքում, երբ սկսվեն լուրջ բանակցություններ, և այն, ինչ հիմա տեղի է ունենում Ստամբուլում, լուրջ չէ», – ասաց Ռյուտեն։ Նա չի բացատրել, թե […] ...

Յամալը` աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստ

14:13 24.06.2025

Յամալը` աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստ

Transfermarkt-ը թարմացրել է խաղացողների տրանսֆերային արժեքները. կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի տրանսֆերային արժեքը դարձել է 200 միլիոն եվրո: Ֆրանսիական հեղինակավոր L’Equipe-ի վարկածով նույնպես Յամալն այսօրվա դրությամբ համաշխարհային ֆուտբոլի ամենաթանկարժեք խաղացողն է։ 180-ական միլիոն եվրո տրանսֆերային արժեքով Յամալին հաջորդում են Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչներ Ջուդ Բելինգհեմը, Կիլիան Մբապեն և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող […] ...

Գրոսսին առաջարկել է մոտ ապագայում հանդիպել Իրանի ԱԳ նախարարի հետ

13:56 24.06.2025

Գրոսսին առաջարկել է մոտ ապագայում հանդիպել Իրանի ԱԳ նախարարի հետ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ նամակ է գրել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին՝ առաջարկելով նրան մոտ ապագայում հանդիպել։ «Ես ողջունում եմ Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությունները։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության վերսկսումը հաջող համաձայնության հասնելու բանալին է։ Ես նամակ եմ ուղարկել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին՝ […] ...

Զելենսկին և Թրամփը պլանավորում են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում․ ԶԼՄ

13:43 24.06.2025

Զելենսկին և Թրամփը պլանավորում են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում․ ԶԼՄ

Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հունիսի 25-ի կեսօրին, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Զելենսկիի գրասենյակի բարձրաստիճան աղբյուրին։ «Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում են հանդիպել չորեքշաբթի օրը Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում », – գրում է գործակալությունը։ ...

Իրանը հայտարարել է, որ հաղթել է Իսրայելին՝ ստիպելով նրան դադարեցնել իր ագրեսիան

13:22 24.06.2025

Իրանը հայտարարել է, որ հաղթել է Իսրայելին՝ ստիպելով նրան դադարեցնել իր ագրեսիան

Իրանը հաղթել է Իսրայելի հետ հակամարտությունում՝ ստիպելով նրան ընդունել պարտությունը և միակողմանիորեն դադարեցնել ագրեսիան: Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի հայտարարության մեջ։ «Աստվածային պարգև էր այն հաղթանակը, որը ստիպեց թշնամուն զղջալ իր արածի համար, ընդունել պարտությունը և միակողմանիորեն դադարեցնել իր ագրեսիան», – հայտարարության տեքստը մեջբերում է Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերությունը։ ...

Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ  Մանուկյանը

13:02 24.06.2025

Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 88 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացի մեդալակիր Գուժ Ալեքսանդրի Մանուկյանը: Գուժ Մանուկյանը ծնվել է Լենինականում 1937 թվականի մայիսի 6-ին: Արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանի և դերասանուհի Վալենտինա Արաքսամյանի որդին է։ 1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական […] ...

BACK_TO_TOP