Ո՞վ է «Կվարադոնան». վրացի տաղանդը դարձել է Ա սերիայի լավագույն ֆուտբոլիստ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+25.09 oC

Ո՞վ է «Կվարադոնան». վրացի տաղանդը դարձել է Ա սերիայի լավագույն ֆուտբոլիստ

12:01 10.09.2022

«Նապոլիի» վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան ճանաչվել է Իտալիայի Ա սերիայի օգոստոս ամսվա լավագույն խաղացող, հաղորդում է A Սերիայի կայքը։ Իտալական թիմի նորեկը օգոստոսին մասնակցել է չորս հանդիպման, խփել երեք գոլ, կատարել մեկ գոլային փոխանցում։

Խվիչա Կվարացխելիան Իտալիայի առաջնության ամսվա լավագույն խաղացող էր ճանաչվել նաեւ Իտալիայի ֆուտբոլիստների ասոցիացիայի վարկածով։ Իտալիայի առաջնության 5 տուրից հետո «Նապոլին» 11 միավորով երկրորդ տեղում է և 2 միավոր է հետ առաջատար «Ատալանտայից»։

Խվիչա Կվարացխելիան դարձել է Իտալիայի նոր մրցաշրջանի մեկնարկի ամենաքննարկվող խաղացողներից մեկը։ 21-ամյա ֆուտբոլիստի խաղը հիացնում է ոչ միայն երկրպագուներին ու լրագրողներին, ովքեր արդեն հասցրել են նրան անվանել «Կվարադոնա», ի պատիվ «Նապոլիի» և Արգենտինայի հավաքականի լեգենդ Մարադոնայի, այլ նաև փորձագետներին։ Անդրադառնալով «Կվարադոնա» անվանը՝ Կվարացխելիան հետևյալն է ասել.

Ես հասկանում եմ, որ Դիեգո Մարադոնան ժամանակին խաղացել  է «Նապոլիում» և այս անունը շատ պարտավորեցնող է։ Հուսով եմ, որ կկարողանամ իմ խաղով հարգանքի տուրք մատուցել «Նապոլիին»։ Չեմ կարող ինձ համեմատել Մարադոնայի հետ, բայց ամեն ինչ կանեմ, որպեսզի ուրախացնեմ «Նապոլիի» երկրպագուներին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռոդրիգոյի՝ «Ռեալում» մնալ-չմնալու հարցը կախված է Ալոնսոյի որոշումից

19:21 04.07.2025

Ռոդրիգոյի՝ «Ռեալում» մնալ-չմնալու հարցը կախված է Ալոնսոյի որոշումից

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն ապագայի վերաբերյալ որոշում կընդունի աշխարհի ակումբային առաջնությունից հետո, հայտնում է As-ը: Բրազիլացի ֆուտբոլիստը խնդրել է դադարեցնել շփումներն անգլիական «Արսենալի» հետ, որպեսզի կարողանա կենտրոնանալ մրցաշարի վրա: Աշխարհի ակումբային առաջնությունից հետո Ռոդրիգոն զրույց կունենա «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ: Եթե մասնագետը հայտնի, որ վստահելու է Ռոդրիգոյին, ապա նա կմնա, եթե ոչ, ապա […] ...

Հրդեհ Արմավիր քաղաքի Հերացու փողոցում

19:14 04.07.2025

Հրդեհ Արմավիր քաղաքի Հերացու փողոցում

Հուլիսի 4-ին՝ ժամը 16:12-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Հերացու փողոցի թիվ 8/1 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 4 բնակչի։ Հրդեհը մեկուսացվել է […] ...

Հիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը. վարչապետ

19:06 04.07.2025

Հիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը. վարչապետ

Հիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել: ...

Գրիլիշի ու Բեյլի գործակալը մեղադրվում է բռնաբարության 39 դեպքի համար

18:57 04.07.2025

Գրիլիշի ու Բեյլի գործակալը մեղադրվում է բռնաբարության 39 դեպքի համար

Ջեք Գրիլիշի ու Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բառնեթը մեղադրվում է 39 բռնաբարության համար, հայտնում է BBC-ն: Լոս Անջելեսի դատարանին հայց է ներկայացրել մի կին, ով հայտարարել է, որ 75-ամյա Բառնեթը 2017-ին իրեն Ավստրալիայից ստիպողաբար տարել է Մեծ Բրիտանիա, տանջել և 6 տարի օգտագործել է ստրուկի կարգավիճակում: Կինը պնդում է, որ հանրահայտ գործակալը 39 անգամ բռնաբարել […] ...

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին անկախության օրվա առթիվ

18:51 04.07.2025

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին անկախության օրվա առթիվ

Հայաստանի ԱԳ նախարարությունը շնորհավորել է ԱՄՆ-ին անկախության օրվա առիթով: «Սրտանց շնորհավորում ենք ԱՄՆ-ին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Ակնկալում ենք Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացում՝ հիմնված ընդհանուր արժեքների ու շահերի վրա, և առաջիկա տարիներին էլ ավելի ամուր կապերի հաստատում: Այս հատուկ առիթով ԱՄՆ-ի մեր բարեկամներին մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում և ուրախություն»,-ասվում է X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ: ...

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

18:44 04.07.2025

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է խարդախության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...

BACK_TO_TOP