Քննարկվել են հարկային օրենսդրությունը կարգավորող համաձայնագրեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

Քննարկվել են հարկային օրենսդրությունը կարգավորող համաձայնագրեր

15:34 12.09.2022

«Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և վճարների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի պահպանման հարցերին ուղղված համատեղ վերահսկիչ միջոցառումների անցկացման մասին» համաձայնագրով կկանոնակարգվի ԵԱՏՄ անդամ պետությունների բարձրագույն վերահսկիչ մարմինների կողմից մաքսատուրքերի հավաքագրման և բաշխման գործընթացի նկատմամբ հսկողությունը: Առաջարկվում է կարգավորել համատեղ վերահսկիչ միջոցառումների իրականացման նպատակները, սկզբունքներն ու ընթացակարգերը: Համատեղ վերահսկիչ միջոցառումներ անցկացնելու համար կազմվելու է համատեղ միջոցառումների իրականացման ծրագիր, որը մշակելու է ԵԱՏՄ անդամ այն պետության ֆինանսական վերահսկող բարձրագույն մարմինը, որը համատեղ վերահսկիչ միջոցառում իրականացնելու տարում նախագահում է ԵԱՏՄ մարմիններում, տեղեկացնում է ԱԺ կայքը։

ԵԱՏՄ անդամ պետության պատկան մարմինները պարտավոր են վերացնել հայտնաբերված խախտումները և այդ մասին տեղեկացնել իրենց կառավարություններին ու ֆինանսական վերահսկողություն իրականացնող բարձրագույն մարմիններին:

Համաձայնագրով առաջարկվող կարգավորումներն ԱԺ սեպտեմբերի 12-ի հերթական նիստում ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը քննարկվող հարցի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն: Այս մասին հայտնել է հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Սանդիկովը:

ՀՀ ֆինանսների փոխնախարարը քննարկման է ներկայացրել նաև ««Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և վճարների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի պահպանման հարցերին ուղղված համատեղ վերահսկիչ միջոցառումների անցկացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրինագիծը:

Նախատեսվում է պայքար ագրեսիվ միջազգային հարկային պլանավորման միջոցով հարկումից խուսափելու երևույթների դեմ: Օրենսդրությունը հնարավորություն կտա շահույթները հարկել այն երկրում, որտեղ կազմակերպվում է իրական տնտեսական գործունեություն և ստեղծվում է իրական նոր արժեք: Երկրները երկկողմ հարկային հարաբերություններ կառուցելիս ամեն անգամ ստիպված չեն լինի փոփոխություններ կատարել փոխադարձաբար միմյանց միջև կնքված երկկողմ համաձայնագրերում: Ըստ Արման Պողոսյանի՝ սա հնարավորություն է՝ խուսափելու յուրաքանչյուր անգամ վերաբանակցելու համաձայնագրերի այս կամ այն դրույթների շուրջ: «Միանալով այս բազմակողմ կոնվենցիային՝ մենք իրավունք կստանանք այդ կարգավորումները կիրառել մեր հարկային վարչարարության շրջանակում»,- ասել է փոխնախարարը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Արման Պողոսյանը, ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև՝ 2006 թվականի հունիսի 12-ի` ««Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին» կոնվենցիայում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, նշել է, որ 2021 թ. նոյեմբերի 12-ին ստորագրված արձանագրությունը նպատակ ունի թարմացնել դեռևս 2006 թ. Հայաստանի և Շվեյցարիայի միջև գործող համաձայնագիրը: Ըստ հիմնավորման՝ արձանագրության ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահանջում, իսկ դրա ընդունմամբ պայմանավորված՝ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա:

Նախագծին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի հավաքականը թիմային պայքարում չորրորդն է․ Ըմբշամարտի Մ20 ԵԱ

18:06 07.07.2025

Հայաստանի հավաքականը թիմային պայքարում չորրորդն է․ Ըմբշամարտի Մ20 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է չորրորդ տեղը: Մեր հավաքականը առաջնությունում նվաճել էր երկու մեդալ. Սարգիս Բեգոյանը (61 կգ) ոսկե մեդալակիր էր դարձել, Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ)` բրոնզե: ...

SHANTNEWS

18:00 07.07.2025

SHANTNEWS

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է

17:54 07.07.2025

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացված փոփոխությունների շրջանակում ընդլայնվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը․ նախկին 452 բնակավայրի փոխարեն՝ այժմ ցանկում ներառված է 57 համայնքի 611 բնակավայր։ Բնակավայրերի ընդլայնված ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/news/974: Հուլիսի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների […] ...

Հայաստանը մեկնարկում է «Քիմիական նյութերի մասին» օրենքի մշակման նախաձեռնությունը

17:46 07.07.2025

Հայաստանը մեկնարկում է «Քիմիական նյութերի մասին» օրենքի մշակման նախաձեռնությունը

Այսօր ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը՝ համագործակցելով Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի (SEI) և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի հետ, մեկնարկեց նոր նախաձեռնություն՝ «Քիմիական նյութերի մասին» Հայաստանի առաջին օրենքի մշակման համար։ Օրենքի մշակման աշխատանքները ֆինանսավորվում են Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (Sida) կողմից՝ SEI-ի և ՀԱՀ Ակոպյան կենտրոնի կողմից իրականացվող «Կանաչ օրակարգ Հայաստանի համար» ծրագրի շրջանակում։ […] ...

Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի

17:38 07.07.2025

Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի

Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ կողմ է քվեարկել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրերին: Քվեարկությանը մասնակցել է 59 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել դատախազի միջնորդությանը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։ ...

Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը փորձում է համաձայնության հասնել Մեսսիի հետ

17:33 07.07.2025

Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը փորձում է համաձայնության հասնել Մեսսիի հետ

«Ալ Ահլին» ցանկանում է պայմանագիր ստորագրել «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ, գրում է L’Équipe-ը։ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի ղեկավարները փորձում են համոզել Մեսսիին պայմանագրի ավարտից հետո հեռանալ «Ինտեր Մայամիից» ու տեղափոխվել «Ալ Ահլի»։ Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում, բայց Սաուդյան Արաբիայում կարծում են, որ Մեսսիի տեղափոխությունն էլ ավելի կսևեռի ուշադրությունը երկրին։ Հիշեցնենք, որ աշխարհի […] ...

BACK_TO_TOP