«Ելք»ի պատգամաւորները հանդիպած են Լիբանանցի քրիստոնեայ ղեկավարի հետ. հանդիպման  ներկայ եղած է «Սանիթէք»ի  տնօրէնը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+33.09 oC

«Ելք»ի պատգամաւորները հանդիպած են Լիբանանցի քրիստոնեայ ղեկավարի հետ. հանդիպման  ներկայ եղած է «Սանիթէք»ի  տնօրէնը

13:09 10.08.2018

Լիբանան գտնուող «Ելք»  խմբակցութեան անդամ երեք պատգամաւորներ հանդիպում ունեցած են «Փաղանգաւոր» կուսակցութեան առաջնորդ Սամի Ժըմայէլին  հետ։ Այս մասին լուրը  կը փոխանցէ «Էլ  Նաշրա» կայքը նշելով  նաեւ, որ «Ելք»ի կողմէ  հանդիպման  մասնակցած են խմբակցութեան  ղեկավար Լենա  Նազարեանը եւ պատգամաւորներ Ալէն Սիմոնեանն ու Հրաչեայ Յակոբեան։

Հանդիպման ներկայ եղած է Երեւանի մէջ աղբահանման աշխատանք  իրականացնող «Սանիթէք» ընկերութեան տնօրէն՝ Նիքոլա  Թաուիլ:

Յիշեցնենք, որ Սամի Ժըմայէլի  ղեկավարած «Լիբանանեան  Փաղանգներ» (կարճ ՝ «Փաղանգաւորներ») կուսակցութիւնը կը համարուի  աջակողմեան թեքումով քրիստոնէական կուսակցութիւն, որ մեծ աւանդ ունեցած է երկրի անկախութեան հռչակման  (1943) ընդհանուր հոլովոյթին մէջ։

Նոյն կուսակցութեան երկու կարեւոր անդամներ՝ Պաշիր Ժըմայէլ եւ Փիէռ Ժըմայէլ զոհ գացած են քաղաքական  ահաբեկչութեան, իսկ կուսակցութեան ներկայիս առաջնորդ Սամի Ժըմայէլի հայր՝ Ամին Ժըմայէլ վեց տարիներ (1982-1988) վարած է Լիբանանի նախագահի պաշտօն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

13:30 06.08.2025

Երևանում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արմեն Թաիրյանին պատկանող հացի արտադրամասում (ք․ Երևան, Աթոյան) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ – արտադրամասի առաստաղը, պատերը, հատակը չեն պահվել նորոգ վիճակում, առկա է եղել մասնիկների թափվելու հնարավորություն, պատրաստված […] ...

Բժշկական կենտրոնի փոխտնօրենն ու բաժնի վարիչը մեղադրվում են զորակոչիկի բարեկամից կաշառք պահանջելու և ստանալու մեջ. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

13:11 06.08.2025

Բժշկական կենտրոնի փոխտնօրենն ու բաժնի վարիչը մեղադրվում են զորակոչիկի բարեկամից կաշառք պահանջելու և ստանալու մեջ. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲ ընկերության փոխտնօրենն ու հիշյալ կենտրոնի զորակոչային բաժանմունքի վարիչը, որպես հանձնաժողովի նախագահ և անդամ ընդգրկված լինելով նույն ընկերությունում ձևավորված՝ նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների հետազոտումն ու բուժումն իրականացնող հանձնաժողովների կազմում, խմբով […] ...

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:45 06.08.2025

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 7-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի, Լեփսիուսի, Քանաքեռ 1-ին, Նորաշխարհյան, Պարույր Սևակի, Զաքարիա Քանաքեռցու փողոցների, Ազատության պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Թմրամոլության դեմ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պայքարի երեք դրվագ

12:30 06.08.2025

Թմրամոլության դեմ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պայքարի երեք դրվագ

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մեծամորի բնակիչ 59-ամյա մի տղամարդ ապօրինի պահում և օգտագործում է մարիխուանա: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, և հուլիսի 23-ին 59-ամյա տղամարդու տանը կատարվեց զննություն: Բակում դրված բազմոցին հայտնաբերվեց ապակյա տարա` լցված մարիխուանայի նմանվող զանգածով, որը կշռեց մոտ 190 գրամ: Տղամարդը հայտնեց, որ […] ...

Ուիթքոֆը չի կիսվել Կրեմլում բանակցությունների վերաբերյալ իր սպասելիքներով

12:11 06.08.2025

Ուիթքոֆը չի կիսվել Կրեմլում բանակցությունների վերաբերյալ իր սպասելիքներով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը չի կիսվել Կրեմլում կայանալիք բանակցություններից առաջ իր սպասումներով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Ուիթքոֆը Մոսկվա է ժամանել չորեքշաբթի վաղ առավոտյան։ Սա նրա հինգերորդ այցն է Ռուսաստան 2025 թվականին։ Պաշտոնյան չի պատասխանել «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցի հարցերին բանակցություններից իր ակնկալիքների և այն մասին, թե ում հետ է նախատեսում հանդիպել, […] ...

SHANTNEWS

12:00 06.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP