18:30 14.09.2022
Լեհաստանում ջեռուցման համար ածուխի երկար հերթերը տեղացիներին ստիպում են գնալ Չեխիա՝ այն գնելու համար, հայտնում է լեհական RMF FM ռադիոկայանը:
Ռադիոկայանի տվյալներով՝ Չեխիայում ածուխը նույնքան թանկ է, որքան Լեհաստանում։ Պահեստներում մեկ տոննայի համար անհրաժեշտ է վճարել 3,5-ից 3,8 հազար զլոտի (745-800 դոլար): Չեխական պահեստներում սահմանափակումներ չկան, բայց գնորդը պետք է ինքը ապահովի ածխի տեղափոխումը և վճարի դրա համար։ Բացառիկ դեպքերում մեծ գնումների դեպքում կարող են անվճար առաքում ստանալ, բայց միայն 30 կմ շառավղով։
CBOS հետազոտական կենտրոնի տվյալներով՝ Լեհաստանի բնակիչների 46%-ն օգտագործում է ածուխ՝ իրենց տները տաքացնելու համար։ Միայն յուրաքանչյուր տասնմեկերորդն է նշում, որ ունի բավականաչափ ածուխ ամբողջ ջեռուցման սեզոնի համար (9%), իսկ յուրաքանչյուր յոթերորդը (15%) նշում է, որ ունի մեծ պաշարներ, բայց ոչ բավարար ամբողջ սեզոնի համար։ 35%-ը նշել է, որ այս հումքի միայն փոքր պաշարներ ունի, իսկ 40%-ն ընդհանրապես պաշարներ չունի։
Ապրիլին Լեհաստանն ամբողջությամբ արգելեց ածուխի ներմուծումը Ռուսաստանից, ինչը կտրուկ ազդեց շուկայում ածխի առկայության և դրա գնի վրա։ Մասնավոր մատակարարներից մեկ տոննա ածուխի արժեքը գերազանցում է 3000 զլոտին (մոտ 640 դոլար): Լեհաստանի կլիմայի և շրջակա միջավայրի նախարարությունը ստեղծված իրավիճակում հուլիսի սկզբին 60 օրով չեղարկել է ջեռուցման համար օգտագործվող ածխի որակի պահանջները։
18:12 15.05.2025
Մի՛ լռիր, հաղորդի՛ր, փոխի՛ր. Հակակոռուպցիոն կոմիտեում արդեն թեժ գիծ է գործումՀայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում արդեն գործում է թեժ գիծ, որի միջոցով կարող եք շատ ավելի հեշտ ու արագ հաղորդել կոռուպցիոն դեպքերի, չարաշահումների կամ նմանատիպ այլ իրավախախտումների մասին։ Թեժ գծի հեռախոսահամարն է՝ 011 900–035: «Մենք երաշխավորում ենք ձեր կողմից տրամադրված տեղեկատվության գաղտնիությունը, իսկ յուրաքանչյուր հաղորդման կապակցությամբ կձեռնարկվեն համապատասխան իրավական գործընթացներ։ Կոռուպցիայի դեմ պայքարը յուրաքանչյուրի պատասխանատվությունն է, […] ...
18:06 15.05.2025
Ալեքսանդր Աղաբեկյանը որոնվում է որպես անհետ կորածՆԳՆ Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1958 թվականին ծնված Ալեքսանդր Աղաբեկյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Կումայրիի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...
17:54 15.05.2025
Հայտնի են Ազգերի լիգայի եզրափակչի մրցավարներըՇվեյցարացի Սանդրո Շերերի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի Ազգերի լիգայի 2025 թվականի եզրափակիչը։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Եզրերում նրան կօգնեն Ստեֆան դե Ալմեյդան և Յոնաս Էռնին, տեսաօգնականը կլինի Ֆեդայի Սանը (բոլորը` Շվեյցարիա), չորրորդ պաշտոնյան նիդերլանդցի Սերդար Գյոզյուբյույուկն է։ Մրցաշարի եզրափակիչը կկայանա հունսի 8-ին՝ Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում։ Ազգերի լիգայի կիսաեզրափակչում հունիսի 4-ին կկայանան […] ...
17:50 15.05.2025
Թուրքիայում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՀինգշաբթի օրը 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Քոնիայի նահանգում՝ Թուրքիայի մայրաքաղաքից 100 կմ հեռավորության վրա, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը: Երկրաշարժի օջախը գտնվել է գրեթե 19 կիլոմետր խորության վրա։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են Անկարայում և հարակից քաղաքներում։ ...
17:44 15.05.2025
Անկարայում ավարտվել է Էրդողանի և Զելենսկիի հանդիպումըԱնկարայում ավարտվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Զելենսկիի բանակցությունները, հայտնում է Anadolu պետական գործակալությունը։ «Էրդողանի բանակցությունները Զելենսկիի հետ ավարտվել են մեկնարկից 2 ժամ 40 րոպե անց»,- հայտնում է գործակալությունը։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահի հաղորդակցության բաժնի ղեկավարն ասել էր՝ սպասվում է, որ Էրդողանը կքննարկի ռուս-ուկրաինական հակամարտության վերջին զարգացումների բոլոր ասպեկտները՝ ընդգծելով Ուկրաինայում խաղաղ […] ...