14:17 16.09.2022
«Հայաստան» խմբակցությունն իր և գաղափարակիցների աջակցությունն է հայտնում ՀՀ զինված ուժերին, յուրաքանչուր զինվորին, զինծառայողին, հրամանատարին, ինչպես նաև եռամսյա հավաքների մասնակիցներին և կամավորագրվածներին: Այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ սեպտեմբերի 16-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ:
Ըստ Սեյրան Օհանյանի՝ տեղի ունեցած ագրեսիան հետևանք է այն բանի, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմում տարած հաղթանակից հետո փորձում է սեղմել օղակը Հայաստանի շուրջ, ավելացնել ճնշումները Հայաստանի և նրա իշխանությունների նկատմամբ՝ հասնելու համար իր հեռահար նպատակներին՝ ճանապարհների բացմանը, և նաև, ինչպես իրենք են ասում, Սյունիքի միջանցքի բացմանը: «Այսպիսի սադրանքներին մենք պետք է մշտապես պատրաստ լինենք, քանի որ ՀՀ-ի շուրջը ռազմաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ մշտապես կարող են բռնկվել մարտական գործողություններ»,- հավելել է խմբակցության ղեկավարը:
Նրա գնահատմամբ՝ այսպիսի իրավիճակում իշխանությունները պարտավոր են հստակ գնահատել իրավիճակը, մարտավարական գործողությունների արդյունքում տեղի ունեցած բոլոր, այդ թվում՝ դիրքային փոփոխությունները, ճշտել հասարակությանը մտահոգող բոլոր զոհվածների, գերիների, անհայտ կորածների և վիրավորների քանակը և տվյալները ներկայացնել հանրությանը:
Լրագրողները հետաքրքրվել են ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից նախաձեռնված իմպիչմենտի գործընթացով: «Տապալված համարո՞ւմ եք ձեր նախաձեռնությունը»,- հնչել է հարց:
Արծվիկ Մինասյանն առաջարկել է գործածությունից հանել «իմպիչմենտ» բառը և օգտագործել «անվստահություն» բառը, քանի որ իմաստով դա է ճիշտ:
«Մենք երաշխավորված պետք է ունենանք 54 պատգամավորներ, որից 35-ը հստակ ենք, որոնք պատրաստ են այս լուծմանը՝ կողմ քվեարկելով Նիկոլ Փաշինյանի հեռացման կամ պաշտոնանկության գործընթացին, որպեսզի պաշտոնապես մուտք արվի և դրանից հետո կկարողանանք խոսել տապալման կամ հաջողության մասին»,- ասել է խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Նա մանրամասնել է, որ այդպիսի գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է, որ խորհրդարանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ընդդիմադիր խմբակցություններին միանան 18՝ 100 տոկոսանոց կողմ քվեարկող պատգամավորներ:
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...