Բայդենի նախաձեռնած համաժողովին ՀՀ Արդարադատության փոխնախարարը դատապարտել է Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+16.09 oC

Բայդենի նախաձեռնած համաժողովին ՀՀ Արդարադատության փոխնախարարը դատապարտել է Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան

21:26 16.09.2022

Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը հեռավար ձևաչափով մասնակցել և ելույթով է հանդես եկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» համաժողովի համակարգող խմբի առցանց ձևաչափով անցկացվող 3-րդ հանդիպմանը:

Համաժողովի ընթացքում փոխնախարար Թումանյանցն անդրադարձ է կատարել 2022 թվականի սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ իրականացրած լայնամասշտաբ զինված հարձակմանը՝ հայկական կողմի դիրքերի, ինչպես նաև խաղաղ բնակավայրերի՝ Գորիսի, Ջերմուկի, Վարդենիսի, Կապանի և Սոթքի ուղղություններով կատարած գնդակոծություններին, որի արդյունքում եղել են բազմաթիվ զոհեր սահմանապահ զորքերի շրջանում, ինչպես նաև տուժել է խաղաղ բնակչությունը։

«Ադրբեջանի կողմից դրսևորած ագրեսիան միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկիի եզրափակիչ ակտի կոպտագույն խախտում է: Ներկա աշխարհաքաղաքական պայմաններում Ադրբեջանը, ըստ էության, փորձում է ուժի գործադրմամբ և դրա սպառնալիքի կիրառմամբ հասնել իր պահանջներին և նկրտումներին»-նշել է փոխնախարար Թումանյանցը:

Փոխնախարարը հատուկ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և մի շարք կոնգրեսականների՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունները բարձրաձայնելու համար: Նշվել է նաև, որ չնայած ստեղծված ծանր իրավիճակին՝ Հայաստանը կարևորում է ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված գործողությունների իրականացման շարունակականությունը և ներկայացվել է Համաժողովի գործունեության շրջանակում Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքն ու գրանցած արդյունքները:

Փոխնախարար Թումանյանցը նշել է, որ համեմատական ցուցանիշների շարունակական բարելավումների՝ մասնավորապես Համաշխարհային բանկի Կառավարման համաշխարհային ցուցիչի 50 միավորից 60-ի հասնելու համատեքստում ՀՀ Կառավարությունն ընդունել է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարությունը, ինչպես նաև հանրային կառավարման բարեփոխումների 2022–2024 թթ. ռազմավարությունը:

Երանուհի Թումանյանցը ներկայացրել է նաև Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ բարեփոխումները և դրանց իրականացման արդյունքում գրանցած առաջընթացը, մասնավորապես՝ հայտնել է, որ 2021 թվականին ստեղծվել է Հակակոռուպցիոն կոմիտեն, ընդգծել մեկ այլ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ որպես կանխարգելիչ մարմնի ստեղծման կարևորությունը, ինչպես նաև խոսել է Հակակոռուպցիոն դատարանի ստեղծմանն ուղղված աշխատանքների մասին:

Փոխնախարարը նշել է, որ Կառավարության օրակարգում է նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարը որպես ժողովրդավարական կառավարման հենասյուն և ներկայացրել ցածր արտանետումներով էներգետիկ ոլորտի և կենսունակ կանաչ տնտեսության ոլորտներում իրականացրած բարեփոխումները: Մասնավորապես նշվել է, որ Հայաստանը առաջընթաց է գրանցել էներգետիկ միջազգային վարկանիշում՝ 127 երկրների շարքում զբաղեցնելով 53-րդ տեղը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 18.06.2025

SHANTNEWS

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

21:51 18.06.2025

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական ​​գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

21:45 18.06.2025

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

Գերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

21:41 18.06.2025

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։   ...

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

21:36 18.06.2025

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

Բաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

21:28 18.06.2025

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...

BACK_TO_TOP