Բայդենը սպառնացել է Ռուսաստանին Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման միջազգային հետևանքներով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+16.09 oC

Բայդենը սպառնացել է Ռուսաստանին Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման միջազգային հետևանքներով

10:03 17.09.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել է, որ եթե Ուկրաինայում քիմիական կամ մարտավարական միջուկային զենք օգտագործվի, Ռուսաստանը կկանգնի միջազգային հետևանքների առջև։ Համապատասխան հայտարարությամբ CBS հեռուստաընկերությանը տված նրա հարցազրույցից հատվածներ են հրապարակվել ուրբաթ օրը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ամերիկացի առաջնորդին հարցրել են, թե ինչ կասի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, «եթե նա քննարկի Ուկրաինայում քիմիական կամ տակտիկական միջուկային զենք կիրառելու հարցը»։ «Մի արեք՛: Դուք կփոխեք պատերազմի դեմքը, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»,- պատասխանել է Բայդենը:

Այնուհետ լրագրողը հարցրել է նրան, թե ինչ հետևանքներ կունենա Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայում քիմիական կամ մարտավարական միջուկային զենքի հնարավոր կիրառումը, ինչպիսի՞ն կլինի ԱՄՆ-ի արձագանքը։

«Ի՞նչ եք կարծում, ես ձեզ կասե՞մ, եթե հստակ իմանայի, թե ինչպես է դա լինելու: Իհարկե, չեմ ասի: Դա կունենա հետևանքներ: Նրանք կդառնան ավելի վտարանդի աշխարհում, քան երբևէ»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Անցյալ ամիս Ռուսաստանի ԱԳՆ-ի զենքերի վերահսկման վարչության ղեկավար Ալեքսանդր Տրոֆիմովը «բացարձակապես անհիմն, իրականությունից հեռու և անընդունելի» որակեց ենթադրություններն այն մասին, որ Ռուսաստանը, իբր, սպառնում է միջուկային զենք կիրառել, մասնավորապես Ուկրաինայում: Նա չբացառեց, որ «դա արվում է միտումնավոր՝ հակառուսական հիստերիա հրահրելու համար»։ Ինչպես հիշեցրել է դիվանագետը, Ռուսաստանը թույլ է տալիս «միջուկային պատասխան տալ միայն ագրեսիային՝ զանգվածային ոչնչացման զենքի կիրառմամբ կամ ագրեսիային ի պատասխան՝ սովորական զենքի կիրառմամբ, երբ վտանգված է պետության գոյությանը»։ Տրոֆիմովը հավելել է, որ «այս հիպոթետիկ սցենարներից ոչ մեկը չի առնչվում Ուկրաինայի իրավիճակին»։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 18.06.2025

SHANTNEWS

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

21:51 18.06.2025

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական ​​գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

21:45 18.06.2025

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

Գերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

21:41 18.06.2025

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։   ...

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

21:36 18.06.2025

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

Բաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

21:28 18.06.2025

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...

BACK_TO_TOP