12:31 17.09.2022
Սեպտեմբերի 15-ից 18-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվում է Սամբոյի Եվրոպայի առաջնությունը միանգամից բոլոր տարիքաին խմբերում: Երկրորդ օրը չափազանց հաջող էր Հայաստանի երիտասարդական հավաքականի համար, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք բրոնզե մեդալների են արժանացել Արփինե Մնացականյանը /50 կգ/, Նարեկ Ամիրյանը /71 կգ/, Գրիգոր Բեկնազարյանը /98 կգ/ և Նորիկ Խուրշուդյանը /+98 կգ/:
Իսկ ահա 58 կգ քաշային Աշիկ Անդրեյանը և 88 կգ քաշային Գոռ Հարությունյանը հաղթել են բոլոր գոտեմարտերը և հռչակվել Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող՝ նվաճելով ոսկե մեդալներ:
Նշենք, որ Հայաստանի Մ-22 տղաների հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրել է երկրորդ տեղը: Առաջինը Ռուսաստանի հավաքականն էր, որը կանոնակարգի համաձայն հանդես է գալիս FIAS-R անվան տակ:
Ընդհանուր հաշվարկով /պատանիներ, աղջնակներ, երիտասարդներ, աղջիկներ/ նույնպես մերոնք երկրորդն են. երեք ոսկի, երկու արծաթ, հինգ բրոնզ:
Եվրոպայի առաջնությունը առաջին անգամ է անցկացվում նման ձևաչափով՝ պատանիներ, երիտասարդներ, մեծեր:
Սեպտեմբերի 17-18-ին ասպարեզ կմտնեն Ազգային հավաքականները: Հայաստանը մրցավայր է գործուղել 10 մարզիկի, 1 մարզուհու:
Տղամարդիկ՝
Տիգրան Կիրակոսյան-58 կգ
Մաքսիմ Մանուկյան-64 կգ
Կառլեն Մահինյան-71 կգ
Բորիս Շատվերյան-79 կգ
Դավիթ Գրիգորյան-88 կգ
Արսեն Խանջյան-98 կգ
Կանայք՝
Վարսիկ Գրիգորյան-54 կգ
Մարտական սամբո
Համլետ Սուքիասյան-58 կգ
Վահրամ Գրիգորյան-64 կգ
Վաչիկ Վարդանյան-71 կգ
Արման Ավանեսյան-98 կգ
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...