13:01 18.09.2022
Առցանց ձևաչափով տեղի է ունեցել 32 -րդ Շնոբելյան մրցանակաբաշխութունը:Հիշեցնենք՝ դա Նոբելյանին հակառակ մրցանակն է:
Այսպիսով, կիրառական սրտաբանության ոլորտում մրցանակը շնորհվել է մի խումբ գիտնականների, ովքեր ուսումնասիրել են սիրահարների սրտի բաբախյունը։ Նրանք պարզել են, որ այն մարդկանց սրտերը, ովքեր առաջին անգամ հանդիպել են և միմյանց նկատմամբ հատուկ գրավչություն են զգում, սկսում են բաբախել միևնույն ռիթմով:
Գրականության մրցանակը տրվել է այն վերլուծության համար, թե ինչն է դարձնում իրավական փաստաթղթերը «անտեղի դժվար ընկալելի»:
Կենսաբանության մրցանակը շնորհվել է նրանց, ովքեր ուսումնասիրել են փորկապության ազդեցությունը կարիճների զուգավորման հեռանկարների վրա:
Բժշկության մրցանակը շնորհվել է այն հետազոտողներին, ովքեր պարզել են, որ այն հիվանդները, ովքեր ստանում են թունավոր քիմիաթերապիայի որևէ ձև, ունենում են ավելի քիչ վնասակար կողմնակի ազդեցություններ, երբ բուժման բաղադրիչներից մեկը փոխարինվում է պաղպաղակով:
Ինժեներական մրցանակի դափնեկիրներն այն գիտնականներն էին, որոնք փորձում էին գտնել մարդկանց համար «ձեռքի մատներով գրչի գլխիկը պտտելու » ամենաարդյունավետ միջոցը:
Արվեստի պատմություն անվանակարգում մրցանակը շնորհվել է «Մայաների հնագույն խեցեղենի վրա ծիսական կլիզմայի տեսարանների միջառարկայական մոտեցում» վերնագրով ուսումնասիրությանը:
Ֆիզիկայի մրցանակով պարգևատրվել է այն փորձի հեղինակնեը, ովքրեր փորձել են պարզել, թե ինչպես են բադերը կարողանում լողալ շարքի մեջ:
Տնտեսագիտության ոլորտում հաղթողները այն մաթեմատիկական բացատրության հեղինակներն էին, թե ինչու հաջողությունը հաճախ հասնում է ոչ թե ամենատաղանդավորներին, այլ ամենահաջողակներին:
Խաղաղության մրցանակը շնորհվել է այն ալգորիթմի մշակման համար, որն օգնում է բամբասողներին «որոշել՝ երբ ասել ճշմարտությունը, երբ ստել»:
Շնոբելյան մրցանակը շնորհվում է այնպիսի գիտական հետազոտությունների համար, որոնք «նախ ծիծաղ են առաջացնում, իսկ հետո մտածելու տեղիք տալիս»: Չնայած այն հանգամանքին, որ մրցանակակիր ուսումնասիրություններից շատերն առաջին հայացքից անիմաստ կամ անհեթեթ են թվում, դրանցից շատերը, ինչպես ակնարկում են կազմակերպիչները, գիտական արժեք ունեն։
10:42 19.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է11:46 19.06.2025
Վերսկսվել է հայկական կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը մաքսային պահեստներից․ ՊԵԿՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին Վրաստանի մաքսային մարմիններում կուտակումներով պայմանավորված՝ հայկական բեռնատարների հայ-վրացական սահմանով հատումը ժամանակավորապես դադարեցնելու հետ կապված խնդիրը կարգավորվել է։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների կուտակմանը։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: ՊԵԿ-ը հայտնում է, որ Վրաստանի մաքսային մարմինների թողունակության կարգավորման արդյունքում, հունիսի 18-ից կազմակերպվել է հայկական […] ...
11:35 19.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 18-ից 19-ըԲացահայտվել է 121 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 34 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ խարդախության, 7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 5-ական […] ...
11:20 19.06.2025
«Ռեալն» Ալոնսոյի նորամուտի խաղում չի կարողացել հաղթել «Ալ Հիլալին»․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության H խմբի առաջին տուրում Մադրիդի «Ռեալն» ու «Ալ Հիլալը» ոչ-ոքի են գրանցել` 1-1։ «Ռեալից» հաշիվը 34-րդ րոպեին բացել է Գոնսալո Գարսիան, իսկ պատասխան գոլը 41-րդ րոպեին խփել է Ռուբեն Նևեշը։ Իսպանական թիմին ավելացված երկրորդ րոպեին կարող էր հաղթանակ պարգևել Ֆեդերիկո Վալվերդեն, սակայն նա չի կարողացել իրացնել 11-մետրանոցը, դարպասապահ Բոնոն հետ է մղել […] ...
11:13 19.06.2025
Հունիսի 20-ին կդադարեցվի Լոռու մարզի մի շարք հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Թումանյան քաղաքի Գարադոկ թաղամասի, Դսեղ, Լորուտ, Մարց, Քարինջ, Չկալով, Դեբեդ բնակավայրերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
11:01 19.06.2025
Ռուբինյանց փողոցում ավտոմեքենաներ են այրվելՀունիսի 19-ին, ժամը 02։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է կայանած ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։15-ին, մարվել՝ 03։25-ին։ Մասամբ այրվել են «Nissan» և հարակից կայանած «BMW» մակնիշների ավտոմեքենաները․ […] ...
10:52 19.06.2025
«Մանչեսթեր Սիթին» մեկնարկել է հաղթանակով․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության G խմբի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթին» 2-0 հաշվով հաղթել է Մարոկկոյի «Վիդադին»։ Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ֆիլ Ֆոդենն ու Ժերեմի Դոկուն։ Այս խմբում ընդգրկված են նաև «Յուվենտուսն» (Իտալիա) ու «Ալ Աինը» (ԱՄԷ)։ ...