Արցախում նախագահին կից քաղաքական խորհուրդ կձևավորվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+23.09 oC

Արցախում նախագահին կից քաղաքական խորհուրդ կձևավորվի

20:50 19.09.2022

2020թ. նոյեմբերի 9-ից հետո Արցախում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը պարբերաբար ծնել է հրատապ պատասխաններ պահանջող՝ հանրային կյանքին առնչվող հարցեր, առաջ բերել նորանոր խնդիրներ: Դրանց հրատապ արձագանքելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ երբեմն անհնարին է եղել հետևել այդ հարցերը կամ խնդիրները լուծելու դասական մեխանիզմներին և մեթոդներին: Այս մասին իր տեսաուղերձի ժամանակ ասել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Այդ է պատճառը, որ սեփական հողում սեփական ապագան կառուցելու անբեկանելի կամքով ապրող յուրաքանչյուր արցախցու մոտ հաճախ առաջանում են օբյեկտիվ մտահոգություններ, պետական մարմինների կողմից հանրության թիկունքում ազգային ու պետական շահին հակասող որոշումներ ընդունելու կասկածներ: Մտահոգություններն ու կասկածները առավել խորանում են հատկապես այն ժամանակ, երբ դրանց սկսում են գումարվել ներքին ու արտաքին ուժերի կողմից քաղաքական, անձնական և այլ շարժառիթներով զուգորդված տեղեկատվական կեղծ արշավներն ու հանրությանը մոլորեցնելու՝ հաճախ հաջողված փորձերը»,- ասել է Հարությունյանը:

Ինչպես նշում է Արցախի նախագահը՝ պետական կառավարման համակարգը, իհարկե, պետք է պատրաստ լինի դիմակայելու նաև նման մարտահրավերները և իր արդյունավետությամբ ու վստահելիությամբ ծառայի որպես հանրային կյանքի անվտանգության ու հուսալիության առանցքային երաշխավոր:

«Բայց ցավոք պետք է ընդունենք, որ բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով հաճախ արձանագրվում են նաև թերություններ և այս կամ այն գործառույթի թերակատարման դեպքեր: Այդուհանդերձ, բազմաթիվ սպասվող ու անկանխատեսելի իրադարձությունների, վերահաս վտանգների ու դրանց հրատապ չեզոքացում պահանջող քայլերի արագ ձեռնարկման անհրաժեշտության պայմաններում փորձում եմ նաև պարբերաբար այցելություններ կազմակերպել Արցախի Հանրապետության տարբեր շրջաններ և համայնքներ, անկեղծ երկխոսությամբ ներկայացնել մեր հայրենակիցներին մտահոգող հարցերի շուրջ մեր տեսակետները, հնարավոր զարգացումները, լսում առաջարկներն ու քաջալերող պնդումները: Բավարա՞ր է սա, իհարկե՝ ոչ»,- ասել է ԱՀ նախագահը:

Հարությունյանի խոսքերով՝ հանրային հետաքրքրությունը սահմաններ չունի և այն հաճախ կլանում է հարցերի այնպիսի շրջանակ, որոնց մասին բարձրաձայնելը կամ հրապարակելը սպառնալիք է ազգային անվտանգությանը, առնչվում է պետական գաղտնիքների շարքին, վերջապես, ուղիղ հակադրվում է մեր ներքին ու արտաքին քաղաքականության տակտիկական մոտեցումներին: Բայց այս առումով ևս փորձում ենք առավելագույն չափով համբերատար լինել՝ ըմբռնումով մոտենալով քննադատություններին:

«Մեզ հաճախ քննադատում են, որ անվտանգային խնդիրների փոխարեն ավելի շատ զբաղված ենք սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմամբ: Հավաստիացնում եմ, որ բոլոր ծրագրերը իրականացվում են գիտակցության բարձր մակարդակով՝ բավարար ուշադրություն դարձնելով առաջին հերթին անվտանգային, այնուհետև՝ սոցիալ-տնտեսական հարցերին: Հարկ է գիտակցել, որ բնակարանային, ենթակառուցվածքային և այլ նմանատիպ սոցիալ-տնտեսական ծրագրերը կարևոր են ժողովրդի կենսագործունեության և կայուն ժողովրդագրական վիճակի համար բավարար պայմաններ ապահովելու տեսանկյունից, իսկ ժողովրդագրությունը Արցախը հայկական պահելու կարևորագույն ու երկարաժամկետ անվտանգային ուղղությունն է»,- ասել է Հարությունյանը:

Նրա խոսքերով՝ այդ համատեքստում կարևոր է ընդգծել, որ հարյուրավոր տեղահանված, զոհվածների և այլ շահառու ընտանիքների բնակարանային կարիքներն արդեն բավարարվել են, լայն թափով շարունակվում է բնակարանաշինությունը:

«Նախատեսում ենք մինչև 2025 թվականը բնակարանով ապահովել բոլոր կարիքավոր ընտանիքներին: Բացի բնակարանաշինական ծրագրերից, իրականացրել ենք աննախադեպ ծավալի ճանապարհաշինություն և այլ ենթակառուցվածքային ծրագրեր, իսկ մինչև 2025 թվականը բոլոր բնակավայրերում ապահովելու ենք շուրջօրյա ջրամատակարարում և ճանապարհների ասֆալտապատում: Իրականացրել և շարունակում ենք պատերազմից տուժած բազմաթիվ անձանց նյութական վնասների դիմաց աջակցության տրամադրման աշխատանքները, տասնյակ հազարավոր անձինք արդեն օգտվել են վարկային պարտավորությունների դիմաց ցուցաբերվող ֆինանսական աջակցությունից, մեծածավալ սոցիալական աջակցություն է ցուցաբերվել և կցուցաբերվի շուրջ 40,000 տեղահանված անձանց: Ինչ վերաբերում է պետական բյուջեին, ապա ընթացիկ տարվա բյուջեի ծախսային մասը նախատեսում ենք շուրջ 221 միլիարդ դրամ, որից միայն սոցիալական բնույթի ծախսերը 119 միլիարդ դրամ են, որը 5 միլիարդով ավելին է 2019 թվականի պետբյուջեի ամբողջ ծախսային մասից: Այս առումով հատկանշական է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հետպատերազմյան ժամանակահատվածում ցուցաբերված աննախադեպ աջակցությունը, որը միայն ընթացիկ տարում կազմում է 164 միլիարդ դրամ: Կուզեի առանձնահատուկ նշել նաև ողջ հայության կողմից տրվող շարունակական աջակցությունն Արցախին, որի գլխավոր խողովակը «Հայաստան» համահայկական հիմնադրամն է՝ իր մեծածավալ ծրագրերով»,- ասել է Հարությունյանը:

Ինչպես նշել է ԱՀ նախագահը՝ սոցիալ-տնտեսական բնույթի աջակցության իրականացված և նախատեսվող ծրագրերը բազմաթիվ են, և դրանց գլխավոր նպատակը Արցախում կյանքի որոշակի կայուն ու բարենպաստ պայմաններ ապահովելն է:

«Չէ’ որ առանց այդ պայմանների հնարավոր չէ պատկերացնել բավարար ժողովրդագրական վիճակ, իսկ առանց բավարար բնակչության հնարավոր չէ հասնել Արցախի նախընտրելի ապագային:

Հետպատերազմյան ժամանակահատվածում զգալի հաջողություններ ենք արձանագրել տնտեսության վերականգնման ուղղությամբ, մեկնարկել են որոշ խոշոր նախագծեր, մեծապես աճել են սեփական հարկային եկամուտները: Նշեմ, որ 2022 թվականի բյուջեի սեփական եկամուտները կկազմեն շուրջ 45 միլիարդ դրամ, որը զգալիորեն կգերազանցի 2017 թվականի ցուցանիշը և մոտ է 2018 թվականի ցուցանիշին, ինչն արտացոլում է տնտեսական ակտիվության դրական միտումները: Այնուամենայնիվ, տնտեսության մեջ առկա են զգալի խնդիրներ՝ առաջնահերթորեն ֆինանսական ռեսուրսի սղության տեսքով, որը պատերազմի ուղիղ հետևանքներից է: Այս առումով լրացուցիչ ջանքեր ենք գործադրում, որպեսզի տնտեսությունը կարողանա ավելի արագ բռնել զարգացման ուղին՝ խթանելով նաև փոքր և միջին ձեռնարկատիրությունը:

Ինչ վերաբերում է հանրային միջոցների արդյունավետ ծախսմանը և կոռուպցիոն երևույթների կանխմանը, ապա թեև որոշակի առաջընթաց ունենք այդ դաշտում, սակայն տեղին եմ համարում նմանատիպ քննադատություններն ու դժգոհությունները: Իմ հանձնարարականի հիման վրա՝ Ազգային անվտանգության ծառայությունն ուժեղացրել է հակակոռուպցիոն ջանքերը և շուտով արդյունքները շատ ավելի տեսանելի կլինեն հանրության համար: Հնարավոր կոռուպցիոն երևույթների մասին տարբեր հրապարակային հաղորդումների ու մտահոգությունների վերաբերյալ իրավապահ մարմինները պարբերաբար իրականացնում և իրականացնելու են ստուգումներ և հանրությանը կներկայացնեն դրանց արդյունքները՝ հանցավոր երևույթների բացահայտման դեպքում ապահովելով օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցների պատշաճ կիրառումը»:

Հարությունյանի խոսքերով՝ հետպատերազմյան իրողության մեջ գտնվող ցանկացած երկրում միշտ երկրորդ պլան են մղվում կամ տուժում են այնպիսի արժեքներ, ինչպիսիք են իրավունքը, օրինականությունը, ժողովրդավարությունը, հասարակական անվտանգությունը։

«Պատերազմական գործողությունների դադարեցումից անմիջապես հետո մենք կրկին լծվել ենք պետության սյուները ամրացնելու, օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունների բնականոն գործունեությունը վերականգնելու գործին:

Ընդամենը մի քանի ամիս անց մենք կարողացանք որոշակի կայուն շրջան մտցնել հասարակական անվտանգային միջավայրը և հետզհետե այն ավելի բարելավել, բացարձակ հետքայլ չենք կատարել ԱՀ Սահմանադրությամբ երաշխավորված որևէ իրավունքի իրացման գործում: Ավելին, ապահովել ենք հնարավոր բոլոր պայմանները՝ դրանց անխոչընդոտ իրացման համար, ընդհանրապես չենք շեղվել ժողովրդավարության ընտրված ուղուց՝ ընտրելով այն որակապես բարելավելու և մեր ներհասարակական կյանքը դրան համահունչ կառուցելու ճանապարհը: Թեև այդ ընթացքում մենք բազմաթիվ հարվածներ ենք ստացել, քննադատվել, արժանացել զրպարտանքի, բայց իրավացիորեն երբեք տուրք չենք տվել նման երևույթներին ու համառորեն ապացուցել ենք աշխարհին, որ Արցախում պետականությունը ամուր հիմքեր ունի, որն ունակ է դիմակայելու և ապրելու այնպիսի արհավիրքներից հետո, որը կփլուզեր ժամանակակից շատ երկրների։ Հավատացե՛ք, պատերազմից հետո աշխարհին հետաքրքրող և ուշադրություն գրավող առաջնային հարցերից մեկը եղել է Արցախի՝ որպես պետականության և պետական համակարգի հետագա գոյության, ոտքի վրա կանգնելու հնարավորությունը, որի շուրջ գոյություն ունեցող, այդ թվում՝ Ադրբեջանի ակտիվ քարոզչության արդյունքում ձևավորված կասկածները մենք համոզիչ կերպով փարատել ենք։

Գիտակցելով պետական կառավարման համակարգում կուտակված հիմնախնդիրների ազդեցությունը մեր երկարաժամկետ պայքարի վրա՝ հավաստիացնում եմ, որ շարունակաբար ջանքեր ենք գործադրում հաղթահարելու այդ հիմնախնդիրները: Այդ նպատակին է ուղղված սահմանադրական բարեփոխումների մեկնարկած գործընթացը, և, կարծում եմ, առաջիկա ամիսներին կկարողանանք կյանքի կոչել այն՝ հաշվի առնելով մեր առաջ ծառացած կարճաժամկետ ու երկարաժամկետ մարտահրավերներն ու Արցախի ներքին և արտաքին առանձնահատկությունները: Կուզեի շեշտադրել նաև, որ նախատեսում եմ առաջիկայում կարևոր կադրային ու ինստիտուցիոնալ փոփոխություններ կատարել պետական կառավարման համակարգում և սկզբունքային քաղաքական հարցերի շուրջ հանրության հետ երկկողմանի կապի ապահովման մեխանիզմներում»:

Արդեն մեկնարկել են Նախագահին կից հանրային խորհրդի ձևավորման աշխատանքները, որը լրացուցիչ հարթակ է դառնալու հանրությանը հուզող հարցերը վերհանելու և դրանց անդրադառնալու համար: ԱՀ նախագահի փոխանցմամբ՝ այդ և այլ հնարավոր մեխանիզմները պետք է կիրառեն նաև բարձրացնելու պետական մարմինների գործունեության հանդեպ հանրային վերահսկողության արդյունավետության մակարդակը:

«Ուզում եմ ընդգծել այդ առումով իմ գլխավոր որոշումներից մեկը՝ Նախագահին կից ձևավորելու քաղաքական խորհուրդ, որում կհրավիրեմ ընդգրկվել Արցախի քաղաքական համակարգի բոլոր հիմնական դերակատարներին՝ նախկին Նախագահներից ու այլ առանցքային պաշտոնատար անձանցից մինչև խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներ»:

ԱՀ նախագահի խոսքերով՝ հաշվի առնելով, որ Արցախը կանգնած է ճակատագրական մարտահրավերների, գործընթացների ու որոշումների առջև՝ Քաղաքական խորհուրդը կդառնա բոլոր հիմնական արտաքին ու ներքին քաղաքական հարցերի քննարկման, անելիքների հստակեցման ու բաշխման հարթակ՝ ապահովելով միասնական ու ներառական միջավայր բոլոր հիմնական քաղաքական ներկայացուցչական խմբերի ու փորձառու դերակատարների համար:

«Հարգելի՛ հայրենակիցներ,
Մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ մեր կողմից որդեգրված, մեր հազարավոր քաջորդիների արյան գնով կերտված ու մեզ փոխանցված պետականության սյուներն ամրացնելու, Արցախի ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքը պաշտպանելու, ԱՀ Սահմանադրության պետականապահպան և մարտահրավերներին դիմագրավելու իրավահնարավորությունները կատարելագործելու, պետական իշխանության բնականոն գործունեության անխափան ընթացքն ապահովելու քաղաքականությանը:
Այո՛, Արցախն ու ողջ հայ ժողովուրդը այժմ լուրջ համախմբման ու միասնականության կարիք ունեն, և ես ներդնելու եմ առավելագույն ջանքերս այդ համախմբումը կյանքի կոչելու համար՝ անկախ մեր մեջ առկա տարաձայնություններից, անցյալի փորձից ու այլ տարբերություններից: Վստահ եմ, որ բոլորի ներուժի պատշաճ օգտագործման միջոցով մենք կկարողանանք պատվով հաղթահարել մեր հայրենիքի պատմության այս ճակատագրական փուլը:

Հույս ու հավատ, կամք ու մղում, ջանք ու եռանդ բոլորիս»,- ասել է նախագահը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 19.06.2025

SHANTNEWS

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

21:54 19.06.2025

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Օրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

21:49 19.06.2025

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

Հայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

21:46 19.06.2025

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

21:42 19.06.2025

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

21:36 19.06.2025

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...

BACK_TO_TOP