21:37 20.09.2022
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դժգոհություն և զայրույթ է հայտնել Թուրքիայի՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) լիիրավ անդամ դառնալու ցանկության առնչությամբ։ Այդ մասին նա հայտարարել է երեքշաբթի օրը, Նյու Յորքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո։
«Մենք կարծում ենք, որ սա այն կազմակերպությունը չէ, որն ինչ-որ կերպ շատ կարևոր ներդրում ունի աշխարհում լավ հարաբերություններ հաստատելու գործում», – ասել է Շոլցը։ «Դրա համար ինձ շատ են նյարդայնացնում այս ուղղությամբ քննարկումները»,- հավելելէ նա։
Երեքշաբթի օրը Շոլցը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպում է ունեցել Էրդողանի հետ՝ քննարկելով Ուկրաինայում տիրող իրավիճակը, երկկողմ հարաբերությունների հարցերը և միջազգային օրակարգը։
Սեպտեմբերի 17-ին Էրդողանը Սամարղանդում ՇՀԿ գագաթնաժողովից հետո հայտարարեց կազմակերպության լիիրավ անդամ դառնալու Անկարայի ցանկության մասին։ Նրա խոսքով, այդ հարցը ՇՀԿ-ում «կհայտնվի բանակցությունների օրակարգում, որը առաջիկա ժամանակաշրջանում նախագահելու է Հնդկաստանը»։
ՇՀԿ-ի ստեղծման մասին հռչակագիրը ստորագրվել է 2001 թվականի հունիսին՝ Շանհայում՝ վեց պետությունների կողմից՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Ներկայում, բացի նրանցից, կազմակերպության մեջ են մտնում Հնդկաստանն ու Պակիստանը։ Դիտորդներ՝ Աֆղանստան, Բելառուս, Իրան և Մոնղոլիա, երկխոսության գործընկերներ՝ Հայաստան, Կամբոջա, Նեպալ, Թուրքիա, Ադրբեջան և Շրի Լանկա։ 2021 թվականի սեպտեմբերին Դուշանբեում ՇՀԿ-ի գագաթնաժողովում մեկնարկել է Իրանին կազմակերպության կազմում ընդունելու ընթացակարգը։ Այս տարի Բելառուսը ևս պաշտոնապես հայտ է ներկայացրել ՇՀԿ-ին որպես լիիրավ անդամ միանալու համար։
10:26 20.06.2025
«ID» քարտերի տրամադրման ժամկետների ուշացումների խնդիրն անցյալում էՆույնականացման քարտերի թողարկման պահանջարկը վերջին շրջանում մեծացել է՝ պայմանավորված Կառավարության նախանշած հայտարարագրման գործընթացով։ ՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հանձն է առել նոր թվային լուծումներով ապահովել նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը։ Գործարկվել են նաև նույնականացման քարտերի տպիչ երկու սարքեր, ինչի արդյունքում բարձրացել է տպագրման որակը և վերակարգավորվել համակարգը։ 2025 թվականի հունիսի 17-ի դրությամբ ծառայությունում ընդունվել է […] ...
10:23 20.06.2025
Աղմուկի ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրաՇարունակական բարձր աղմուկը միայն անհանգստություն չէ․այն լուրջ հետևանքներ ունի առողջության, բնության և տնտեսության վրա։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Ինչո՞ւ աղմուկին քիչ ուշադրություն է դարձվում: Մարդիկ աղմուկը չեն ընկալում այնպես վնասակար, ինչպես քիմիական աղտոտիչները։ Երբ մարդիկ մտածում են աղմուկի և առողջության մասին, առաջինը պատկերացնում են բարձր ձայնով վայրեր՝ համերգներ կամ ծանր […] ...
10:13 20.06.2025
Իսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 60 կործանիչ հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող տասնյակ ռազմական թիրախներիԻսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 60 կործանիչ հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող տասնյակ ռազմական թիրախների, հաղորդում է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը: «Թեհրանի շրջանում գտնվող մի քանի հրթիռների արտադրության օբյեկտներ գիշերը հարձակման են ենթարկվել», – ասվում է հաղորդագրության մեջ։ Մամուլի ծառայությունը նշել է, որ հարձակման ենթարկված օբյեկտների թվում են եղել հրթիռային բաղադրիչներ արտադրող ռազմաարդյունաբերական օբյեկտներ։ ...
10:00 20.06.2025
Իսրայելը գիշերը հարվածել է Իրանի միջուկային հետազոտությունների կենտրոնինՈւրբաթ գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Թեհրանում գտնվող միջուկային հետազոտական կենտրոնին և տասնյակ ռազմական օբյեկտներին, հաղորդում է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը, ինչպես մեջբերում է Times of Israel-ը։ Գերատեսչության տվյալներով՝ ռմբակոծությանը մասնակցել է ավելի քան 60 զինվորական, որոնք նետել են 120 զինամթերք։ «Թիրախների թվում էին հրթիռների բաղադրիչներ արտադրող ռազմաարդյունաբերական օբյեկտներ և […] ...
21:54 19.06.2025
Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելՕրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...