12:46 01.03.2018
Եվս մեկ քայլ դեպի առանց ծխի աշխարհ
Այսօր Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի (PMI) հայաստանյան ներկայացուցչությունը մեկնարկեց առանց ծխի հեղափոխական IQOS ապրանքի վաճառքը Հայաստանում: Որպես առաջին քայլ IQOS-ի վերապատրաստված աշխատակիցները Երևանի Dalma Garden Mall-ի հարմարավետ տաղավարում չափահաս ծխողներին կներկայացնեն ծխախոտը տաքացնող սարքի աշխատանքի սկզբունքն ու խորհրդատվություն կտրամադրեն IQOS-ին անցում կատարելու վերաբերյալ: Մեկ ամսվա ընթացքում IQOS-ի վաճառակետեր կգործեն նաև Երևանի այլ խանութներում:
Ի՞նչ է IQOS-ը
IQOS-ի հիմքում առաջատար էլեկտրոնային համակարգ է, որը, առանց ծխախոտն այրելու, այն տաքացնում է մինչև գոլորշի առաջանալու ջերմաստիճանը։ IQOS-ը չափահաս ծխողներին առաջարկում է այլընտրանք, որն ի տարբերություն սովորական սիգարետի, հնարավորություն է տալիս վայելել ծխախոտն առանց ծխի, մոխիրի, ինչպես նաև ձեռքերին, մազերին ու հագուստին մնացող տհաճ հոտի։
IQOS-ը մշակվել է Շվեյցարիայում՝ PMI-ի հետազոտությունների և մշակումների կենտրոնում: IQOS-ի տեխնոլոգիան ավելի քան տասնամյակ տևած ուսումնասիրությունների արդյունք է:
2008-ից ի վեր PMI-ի հետ աշխատել է ավելի քան 430 փորձագետ: Ընկերությունը ներդրել է ավելի քան 4.5 միլիարդ ԱՄՆ դոլար՝ առանց ծխի ապրանքների լայն տեսականի ստեղծելու նպատակով: PMI-ի հետազոտությունները ցույց են տալիս, որ IQOS-ին ամբողջապես անցում կատարելը ծխողների համար պակաս վնասակար լինելու պոտենցիալ ունի:
«Անկասկած, ամենամեծ հասարակական ներդրումը, որ PMI-ը կարող է ունենալ, ծխախոտն ավելի լավ այլընտրանքով փոխարինելն է: Հայաստանում IQOS–ը ներկայացնելու որոշումն արտացոլում է հայ ժողովրդի ինքնատիպությունը, նորարարության հանդեպ ունեցած ձգտումը և ստանդարտ մոտեցումներին մարտահրավեր նետելու պատրաստակամությունը: Հավատացած ենք, որ Հայաստանում IQOS-ի պաշտոնական մեկնարկն ու հետազոտություններ ու մշակումներ իրականացնող կառույց հիմնելը մեծապես կնպաստեն առանց ծխի ապագա կերտելու մեր հավակնոտ նպատակին»,- նշում է Ֆիլիպ Մորրիս Արմենիայի գլխավոր կառավարիչ Նատալիա Մայորովան:
IQOS շուկան
IQOS-ն արդեն հասանելի է 38 շուկաներում՝ ներառյալ Ճապոնիան, Իտալիան, Շվեյցարիան, Ուկրաինան, Ռուսաստանը, Կանադան, Ֆրանսիան և Գերմանիան: 2018 թ.-ի հունվարի վերջի դրությամբ ամբողջ աշխարհում մոտ 5մլն. չափահաս ծխող դադարեցրել է ծխելը և անցել IQOS-ին, իսկ ամեն օր անցում կատարողների թիվը հասնում է 10,000-ի: Պրոդուկտի մասին ավելին իմանալու համար այցելեք www.iqos.com կայքը։
Ֆիլիպ Մորրիս Ինթերնեշնլ․ առանց ծխի ապագա կերտելով
PMI-ը նպատակ ունի ստեղծել առանց ծխի ապագա՝ մշակելով և վաճառքի հանելով այլընտրանքային ապրանքներ չափահաս ծխողների համար, ովքեր այլապես կշարունակեին ծխել: PMI-ի ամենաառաջատար առանց ծխի ապրանքատեսակը՝ IQOS-ը, էլեկտրոնային սարք է, որը տաքացնում է «HEETS» կամ «HeatSticks» կոչվող հատուկ մշակված ծխախոտի հատիկներն այրման մակարդակից ավելի ցածր ջերմաստիճանում՝ ծխի փոխարեն գոլորշի առաջացնելով: IQOS օգտագործելու արդյունքում մոխիր չի առաջանում:
Գիտահետազոտական աշխատանք իրականացնող կառույց Հայաստանում
PMI-ը նախատեսում է հետազոտություններ ու մշակումներ իրականացնող կառույց հիմնել Հայաստանում: Այժմ PMI-ը հետազոտությունների երկու գործող կենտրոն ունի՝ Շվեյցարիայում և Սինգապուրում:
Գիտական գնահատում
PMI-ն իրականացնում է գիտական գնահատման խստապահանջ ծրագիր՝ հաստատելու համար, որ առանց ծխի իր ապրանքների օգտագործումը շարունակական ծխելու համեմատ զգալիորեն նվազեցնում է ռիսկը: IQOS-ի վերաբերյալ PMI-ի հետազոտությունները առաջադեմ են ու հստակորեն մատնանշում են ռիսկի նվազեցման ուղղությունը: Հետազոտության հիմնական արդյունքներն են՝
Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլի մասին
Մենք սիգարետներ և նիկոտին պարունակող այլ ապրանքներ արտադրող և ԱՄՆ-ից դուրս վաճառք իրականացնող առաջատար միջազգային ընկերություն ենք: Մենք կերտում ենք մեր ապագան՝ ստեղծելով առանց ծխախոտի ծխի ապրանքներ, որոնք սպառողի համար ավելի լավ ընտրություն են, քան սիգարետ ծխելը: Ապրանքի մշակման մեջ բազմամասնագիտական մոտեցման ցուցաբերման, գերժամանակակից սարքավորումների և գիտական հիմնավորման միջոցով մենք նպատակ ունենք երաշխավորելու, որ մեր՝ առանց ծխի ապրանքները համապատասխանում են չափահաս սպառողների նախասիրություններին և ոլորտը կարգավորող խիստ պահանջներին: Մեր տեսլականն է, որ այս ապրանքները, վերջ ի վերջո, փոխարինեն սիգարետները՝ ի նպաստ չափահաս ծխողների, հասարակության, մեր ընկերության և մեր բաժնետերերի:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք այցելել մեր կայքերը՝ www.pmi.com և www.pmiscience.com կամ դիմել հաղորդակցության գծով գործադիր Տաթևիկ Հովհաննիսյանին, հեռ.՝ +374 95 988 816, [email protected]։
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...