Փաշինյանը Տավուշում ծանոթացել է նոր աշխատատեղերի ստեղծման ծրագրերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+24.09 oC

Փաշինյանը Տավուշում ծանոթացել է նոր աշխատատեղերի ստեղծման ծրագրերին

00:35 11.08.2018

Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է «Տավուշ տեքստիլ»
ընկերության՝ Բերդի արտադրամասում: Վարչապետն ընկերության ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել
արտադրամասում,  ծանոթացել բանվորական ձեռնոցների արտադրության գործընթացին:

Տեղեկացվել է, որ,  ընդհանուր առմամբ,  մարզում «Տավուշ տեքստիլ»-ի արտադրամասերում աշխատում է 520
մարդ, որոնց միջին աշխատավարձը կազմում է 145 հազար դրամ: Ընկերությունը նախորդ տարվա ընթացքում
իրականացրել է 2 մլրդ դրամի արտահանում՝ Ռուսաստան և Վրաստան: Ծրագրվում է 2018թ.-ին արտահանման
ծավալներն ավելացնել 40-50 տոկոսով: Քայլեր են իրականացվում նաև արտահանման ուղղություններն ընդլայնելու
նպատակով: 2015 թվականից գործող ընկերությունում իրականացվել է շուրջ 10 մլն դոլարի ներդրում: Վերջերս մեկ
մլն դոլարի ներդրման արդյունքում ընկերության հաստոցների թիվն ավելացվել է 600-ով, ինչի արդյունքում
աշխատատեղերի թիվը կավելանա 150-200-ով: Ընդհանուր առմամբ, ընկերությունը նախատեսում է առաջիկա
տարիներին ստեղծել 1000-1500 նոր աշխատատեղ:

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Լուսաձոր համայնքում գործող «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի
ծրագրով ստեղծված անասնապահական ֆերմա: Այն ունի բարձր կաթնատվությամբ 200 գլուխ կով: Ստացված կաթից
արտադրվում են ֆրանսիական պանրի տարբեր տեսակներ. արտադրանքի հիմնական մասն արտահանվում է ռուսական շուկա: Ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ֆերմայում տարեկան կատարվում է 800 հազար եվրոյի ներդրում: Միաժամանակ, նրանք նշել են, որ հարակից համայնքների գյուղացիական տնտեսություններից ևս կատարում են կաթի մթերումներ և ձեռք բերում անասնակեր:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է Տավուշի մարզում թեթև արդյունաբերության և ֆերմերային
տնտեսությունների զարգացումը՝ ընդգծելով, որ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում
աջակցել բիզնես-ծրագրերի զարգացմանն ու ընդլայնմանը: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ հաշվի առնելով
էկոլոգիապես մաքուր սննդի արտադրությունը մեր երկրում, Հայաստանը պետք է միջազգային ասպարեզում ունենա
էկո երկրի իմիջ: Վարչապետը հույս է հայտնել, որ վերը նշված ընկերություններն առաջիկայում իրենց
արտադրություններով կհասնեն արդյունաբերական ծավալների և կստեղծեն նոր աշխատատեղեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

2 արծաթե և 3 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայից

12:07 24.06.2025

2 արծաթե և 3 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայից

ՀՀ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայում, որն առցանց ձևաչափով առաջին անգամ անցկացրել է ՌԴ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը: Օլիմպիադային անցկացվել է հունիսի 20-23-ը, որին մասնակցել է 23 երկրի 107 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել 15-19 տարեկան աշակերտների մեկ թիմ, առավելագույնը՝ 6 հոգի։ Թիմերը ձևավորվել են իրենց […] ...

Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակ

11:57 24.06.2025

Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակ

Առաջին անգամ Գրքի երևանյան միջազգային փառատոնի և «Սարոյան» հիմնադրամի բացառիկ համագործակցության շրջանակում հայտարարվում է Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցույթ, որի նպատակն է անգլերեն գրված կամ անգլերեն թարգմանված կարճ պատմվածքների գնահատումը։ Այս մրցանակը ոգեշնչված է Վիլյամ Սարոյանի ժառանգությամբ՝ խրախուսելով պատմվածագրությունը ու գրական վարպետությունը: Հայտադիմումի ուղեցույց Մրցույթը բաց է բոլոր ազգությունների 18 տարեկանից բարձր հեղինակների համար։ Գրքի երևանյան միջազգային փառատոնի նախորդ […] ...

Ֆիլիպինների մոտակայքում ուժեղ երկրաշարժ է գրանցվել

11:49 24.06.2025

Ֆիլիպինների մոտակայքում ուժեղ երկրաշարժ է գրանցվել

Ֆիլիպինների արևելյան ափի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայությունը։ Մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալների համաձայն՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04:58-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Մինդանաոյի Բիսլիգ քաղաքից 390 կմ արևելք։ Էպիկենտրոնում ցնցումների ուժգնության հիման վրա սեյսմիկ իրադարձությունը գնահատվում է որպես «ավերիչ»։ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է […] ...

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է. Փաշինյան

11:40 24.06.2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է. Փաշինյան

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կմտնենք գործնական փուլ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։ ...

Հրդեհ անասնագոմում

11:30 24.06.2025

Հրդեհ անասնագոմում

Հունիսի 24-ին, ժամը 01:12-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերհեր գյուղի դպրոցի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։  Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։45-ին, մարվել՝ 09։15-ին։ Այրվել է անասնագոմը (մոտ 64 քմ)։ ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին

11:18 24.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.98 դրամ: ...

BACK_TO_TOP