Միջազգային աջակցություն Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության պահպանմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

Միջազգային աջակցություն Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության պահպանմանը

15:58 22.09.2022

2022 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի հիմնադրամից «Միջազգային աջակցություն» անվանակարգով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է դրամաշնորհ (74,855.00 USD) «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» վերնագրով հայտի շրջանակում 2 տարի ժամկետով ծրագիր իրականացնելու համար:

Հայտը պատրաստվել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության խորհրդատվական աջակցությամբ:

Ծրագրի նպատակն է գույքագրել, պահպանել և խթանել ՀՀ Սյունիքի մարզի ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ որպես տարածաշրջանի տեղական առանձնահատկությունների ու ինքնության դրսևորում, քանի դեռ այն կենսունակ է և շրջանառվում է ժողովրդական հեքիաթների, առասպելների, լեգենդների, ավանդույթների, ասացվածքների, ծիսական երգերի և այլ ձևերով: Ներկայումս անհրաժեշտություն է այս ամենի գրանցումը՝ կապված սերնդափոխության և ժառանգության փոխանցման ապահովման հետ:

Ծրագրի ընթացքում ՀՀ Սյունիքի մարզում իրականացվելու են տեղական բանահյուսության գույքագրման, դաշտային հետազոտական աշխատանքներ, ուսուցողական հանդիպումներ ժառանգության կրողների հետ՝ Արծվանիկ, Դավիթ Բեկ, Կապան, Շաղաթ, Թասիկ, Տեղ, Շինուհայր, Կարճևան, Լեհվազ համայնքներում, համագործակցություն Սյունիքի հայագիտական կենտրոնի, Գորիսի պետական համալսարանի հետ:

Ծրագրի շրջանակում սեպտեմբերի 25-ին Հայաստան կժամանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային փորձագետ, Թեհրանի Շահիդ Բեհեշտի համալսարանի դասախոս Ժանետ Բլեյքը, որը վերապատրաստման դասընթաց կանցկացնի ծրագիրն իրականացնող խմբի համար՝ մասնագիտական խորհրդատվությամբ նպաստելով ծրագրի արդյունավետ կազմակերպմանը: Սյունիքում հավաքագրված և փաստաթղթավորված նյութերը կթվայնացվեն՝ ստեղծելով Սյունիքի բանահյուսական ժառանգության տվյալների շտեմարան և կայք:

Այս աշխատանքները համահունչ են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիային, «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքի և այլ իրավական ակտերի դրույթներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանյան լճի երբեմնի անխնամ ափամերձ հատվածը վերածվել է կանաչապատ և բարեկարգ հանգստավայրի. Ավինյան

22:58 20.06.2025

Երևանյան լճի երբեմնի անխնամ ափամերձ հատվածը վերածվել է կանաչապատ և բարեկարգ հանգստավայրի. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանյան լճի երբեմնի անխնամ ափամերձ հատվածը վերածվել է կանաչապատ և բարեկարգ հանգստավայրի։ Այն դարձել է նաև քաղաքի ներսում հանգստյան օրերը հաճելի անցկացնելու հարմար վայր։ Շարունակում ենք վերափոխել և կենդանացնել հանրային տարածքները՝ Երևանը դարձնելով ավելի կանաչ և հարմարավետ քաղաք»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում ընթացող «World challenge cup»-ում

22:48 20.06.2025

Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում ընթացող «World challenge cup»-ում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, 18-ամյա Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «World challenge cup» սպորտային մարմնամարզության հեղինակավոր մրցաշարում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Առանձին վարժությունների եզրափակիչ են դուրս եկել նաև Էրիկ Բաղդասարյանը և Ռոբերտ Գյուլումյանը: Բաղդասարյանը հաղթահարել է հենացատկի և […] ...

Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ

22:34 20.06.2025

Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Իրանը և Միացյալ Նահանգները պետք է շարունակեն բանակցությունները Թեհրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցերի խաղաղ կարգավորման շուրջ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին՝ «եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) արտաքին գործերի նախարարների միջև այսօր Ժնևում կայացած բանակցություններից հետո։ «Կարևոր էր … անցկացնել այս քննարկումները Իրանի հետ։ Մենք հստակեցրինք, որ Իրանը […] ...

Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

22:21 20.06.2025

Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան՝ ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցությունները

22:10 20.06.2025

ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցությունները

Ֆրանսիական ՊՍԺ-ն և դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վերսկսել են պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացի ֆուտբոլիստի գործակալներն արդեն հանդիպել են ակումբի ներկայացուցիչների հետ: Բանակցությունները շարունակվում են: 26-այա Դոնարումայի պայմանագիրը լրանալու է հաջորդ տարվա հունիսին: ...

SHANTNEWS

22:00 20.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP