Կրեմլը Դոնբասը ՌԴ-ին միանալուց հետո Կիևի վերադարձնելու փորձերը կդիտարկի որպես հարձակում Ռուսաստանի վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+20.09 oC

Կրեմլը Դոնբասը ՌԴ-ին միանալուց հետո Կիևի վերադարձնելու փորձերը կդիտարկի որպես հարձակում Ռուսաստանի վրա

15:36 23.09.2022

Ռուսաստանին միանալուց հետո Դոնբասի տարածքները վերադարձնելու Ուկրաինայի փորձերը կդիտարկվեն որպես հարձակում երկրի վրա՝ համաձայն Ռուսաստանի Սահմանադրության, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Անկասկած, Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունն անմիջապես ուժի մեջ կմտնի այդ տարածքների հետ կապված, որտեղ ամեն ինչ շատ հստակ շարադրված է այս առումով»,- համապատասխան հարցին պատասխանել է Պեսկովը։

Նրա խոսքերով՝ Ռուսաստանի Սահմանադրության համապատասխան դրույթները գործելու են Ռուսաստանի կազմի մեջ մտնելու պահից:

Եթե հանրաքվեների ժամանակ որոշում կայացվի Դոնբասի տարածքները Ռուսաստանին միացնելու մասին, միացման գործընթացը կանցնի բավականին արագ և ռուսական օրենսդրությանը լիովին համապատասխան, հավելել է նա:

«Անշուշտ, կպահանջվի թե՛ մեր խորհրդարանի, թե՛ նախագահի որոշակի որոշումը, անհրաժեշտ փաստաթղթերի ստորագրումը մի շարք ընթացակարգեր են։ Ամեն ինչ կկատարվի գործող օրենսդրությանը համապատասխան»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե որոնք են լինելու հետագա քայլերը Ռուսաստանի հետ միավորման հանրաքվեներում հաղթանակի դեպքում։

Նրա մոտ հստակեցրել են, թե որքան ժամանակ կարող է տևել ճանաչման գործընթացը։

«Ես հիմա հաստատ չեմ կարող ասել։ Ես փաստացի համոզված եմ, որ դա բավական արագ կլինի»,- ասել է Պեսկովը։

Սեպտեմբերի 23-27-ը Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում ընթանում է ինքնորոշման և Ռուսաստանի կազմի մեջ մտնելու մասին հանրաքվեի քվեարկությունը: Պեսկովը նշել է, որ Կրեմլում ելնում են նրանից, որ քվեարկության անվտանգությունն ապահովված է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նշված տարածքներից դուրս եկած քաղաքացիները կարող են քվեարկել նաև Ռուսաստանի տարածքում, Ռուսաստանի ԿԸՀ-ն խոստացել է դա ապահովել:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է օգնել ապահովել անվտանգությունն այդ հանրաքվեում և ընդունել քվեարկության արդյունքը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալ

23:59 20.06.2025

Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալ

Հայաստանում կա 21 տեսակի օձ, որոնցից թունավոր են միայն 4-ը՝ տափաստանային իժը, Դարևսկու իժը, անդրկովկասյան գյուրզան և փոքրասիական իժը: Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: Բաց տարածքներում օձ տեսնելիս խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել և փորձել զգուշորեն հեռանալ, իսկ փակ տարածքներում՝ տեղափոխվել անվտանգ գոտի և զանգահարել 911: Եթե ձեզ կծել է թունավոր օձ՝ նույնպես […] ...

Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը․ Փաշինյան

23:48 20.06.2025

Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ստամբուլում կայացած հանդիպմանը։ «Ստամբուլում մանրակրկիտ մտքերի փոխանակում ունեցա նախագահ Էրդողանի հետ։ Քննարկեցինք Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային իրադարձություններն ու մշտական երկխոսության կարևորությունը։ Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը»,- գրել է վարչապետը։ […] ...

Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

23:41 20.06.2025

Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Հունիսի 20-ին, ժամը 19:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Արտաշատի խճուղում գտնվող չշահագործվող շինություններից մեկի տանիքից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ […] ...

Պետդեպ. Միայն Թրամփը կկայացնի որոշումներ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ում

23:36 20.06.2025

Պետդեպ. Միայն Թրամփը կկայացնի որոշումներ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ում

Միացյալ Նահանգներում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ որոշումներ կկայացնի միայն նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Միայն նախագահը (Թրամփը) կարող է որոշել, թե ինչպես շարունակել (Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ)», – ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն ուշադիր հետևում է Մոսկվայի և […] ...

Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումները

23:24 20.06.2025

Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումները

Իրանը պատրաստ է շարունակել խորհրդակցությունները Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ եվրոպական երկրների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ժնևում կայացած բանակցություններից հետո։ «Մենք աջակցում ենք «եվրոպական եռյակի»-ի և Եվրամիության մյուս երկրների հետ խորհրդակցությունների շարունակմանը և պատրաստ ենք նաև մոտ ապագայում ևս մեկ հանդիպում անցկացնել», – նրա խոսքերն է […] ...

Մեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է Պելեին

23:16 20.06.2025

Մեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է Պելեին

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարիերայում 68-րդ գոլն է խփել տուգանայինից, հայտնում է Onefootball-ը: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն այժմ 2 գոլով է հետ «Ֆուտբոլի արքա» Պելեից: Իսկ առաջատարն այս հաշվարկում Բրազիլիայի հավաքականի և ֆրանսիական «Լիոնի» նախկին, լեգենդար կիսապաշտպան Ժունինյո Պեռնամբուկանոն է: Նա կարիերայի ընթացքում տուգանայինից խփել է 77 գոլ: ...

BACK_TO_TOP