15:03 29.09.2022
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն արդյունավետ է գնահատում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպումը, որը կազմակերպել էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:
Գրիգորյանն անդրադարձել է հանդիպումից հետո Ջեյք Սալիվանի գրառմանը, որ քննարկվել են կոնկրետ քայլեր, որոնք կարող են հանգեցնել խաղաղության. «Մենք քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման թեմաներն ենք քննարկել: Այդ թեմաների առնչվում են ապաշրջափակումը, դելիմիտացիան և սահմանային անվտանգությունը, ինչպես նաև այլ հարցեր, որոնք տարածաշրջանում խաղաղություն և կայունություն են բերում: Սրանք են այն հիմնական թեմաները, որ քննարկել ենք: Նաև շեշտադրում է եղել վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքների վերացման վրա: Գիտեք, որ այս առումով Միացյալ Նահանգները բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի իր զորքերը ելման այն կետեր, որտեղից սկսել է ագրեսիան»,- «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասել է Գրիգորյանը:
Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը 5 օրակարգ են քննարկում, կան օրակարգային 5 հարցեր, որոնք փոխկապակցված են: «Դրանցից մեկը հումանիտար հարցերն են, այսինքն՝ գերիներին վերադարձ և բոլոր այն հումանիտար հարցերը, որոնք գոյություն ունեն: Կա ապաշրջափակման հարցը, դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը: Կա նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը: Այս ուղղություններով փորձել ենք հստակություն մտցնել, թե ինչպես ենք առաջ շարժվում: Սրանք իրար հետ փոխկապակցված են: Այսինքն՝ կոնկրետությունը հենց այս թեմաների շուրջ է եղել, թե մենք ինչպես ենք առաջ շարժվում»,- ասել է Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ կան տարբեր ֆորմատներ, որտեղ տարբեր մակարդակներով քննարկումներ են տեղի ունենում: «Դրանք արտաքին գործերի նախարարների, փոխվարչապետների, ինչպես նաև ազգային անվտանգության ծառայության տնօրենների մակարդակով ընթացող քննարկումներն են: Կան նաև բարձր մակարդակում քննարկումներ, այսինքն՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումներ: Այս պահին քննարկում ենք, որպեսզի մնացած այլ ֆորմատներում առաջընթաց ունենանք, որպեսզի հնարավորության դեպքում նաև բարձր մակարդակի հանդիպում ունենանք»,- մանրամասնել է Գրիգորյանը:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...