11:33 30.09.2022
Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը (Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի գլխավորությամբ) որոշումներ է մշակում խստորեն հիմնված կողմերի ինքնիշխանության սկզբունքի վրա, խոսք չի կարող լինել տարածաշրջանում ցանկացած արտատարածքային միջանցքների ստեղծման մասին, ասել է ՌԴ փոխվարչապետը Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է Ինտերֆաքս-ը:
«Ռուսաստանը միշտ պաշտպանել է կողմերի ինքնիշխանության սկզբունքը և հստակ կողմ է 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին երեք երկրների ղեկավարների հայտարարությունների դիրքորոշումներին: Սա նշանակում է, որ փոխվարչապետների խմբի եռակողմ աշխատանքային բանակցություններում չկա «արտտարածքային միջանցք», որը ինչ-որ կերպ կխախտի կողմերից որևէ մեկի ինքնիշխանությունը, դա չի քննարկվում և չի կարող քննարկվել»,- ասել է Օվերչուկը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում։
Նա ընդգծել է, որ «եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով աշխատանքի հենց սկզբից ռուսական կողմի մոտեցումը քննարկված բոլոր հարցերի նկատմամբ եղել է չափազանց միանշանակ և հստակ՝ ապահովել այն նպատակի իրագործումը, որի շուրջ պայմանավորվել են երկրների ղեկավարները»։
Օվերչուկն ասել է, որ «երկու տարուց էլ քիչ ժամանակում կատարվել է բավականին տքնաջան աշխատանք, արդյունքում բանակցությունների մասնակիցները տեսլական ունեն, որոնց իրականացումը կարող է հանգեցնել տարածաշրջանի ապաշրջափակմանը»։
«Սակայն ճանապարհներ բացել կամ կառուցել հնարավոր է միայն այն բանից հետո, երբ կողմերը հստակ կսահմանեն երկրների միջև սահմանը հատելու իրավական ռեժիմը, ինչպես նաև այդ ճանապարհներով երթևեկությունը»,- պարզաբանել է փոխվարչապետը։
Նրա խոսքով, «կարևոր է, որ բանակցությունների ընթացքում մշակվել է մի սկզբունք, որը հիմք է հանդիսացել այս ռեժիմի սահմանման մոտեցումների համար. «Ճանապարհի նկատմամբ ինքնիշխանությունն իրականացնում է այն երկիրը, որի տարածքով է անցնում ճանապարհը»։
«Սա նշանակում է, որ եթե ճանապարհն անցնում է հայկական տարածքով, ապա սա հայկական ճանապարհ է, եթե ադրբեջանականով, ապա ադրբեջանական»,- ասել է Օվերչուկը։
Նա ընդգծել է. «Գործնականում այս սկզբունքի իրականացումը նշանակում է, որ Ադրբեջանից Հայաստանի տարածք չարգելափակված կամ նորակառույց ճանապարհներով մուտք գործելու համար սահմանային և անձնագրային հսկողության նույն միջոցները կիրականացվեն, ինչ օրինակ՝ Իրանից Հայաստան մուտք գործելու դեպքում, նմանապես անձնագրային հսկողությունը կլինի Հայաստանից Ադրբեջան մուտքի մոտ»:
Նրա խոսքով, «բոլոր կողմերն այսօր ըմբռնումով են մոտենում այդ հարցերի գործնական իրականացման հնարավորությանը` առանց որեւէ կողմի ինքնիշխանության ոտնահարման»:
«Սակայն բանակցությունները կավարտվեն միայն այն ժամանակ, երբ լիակատար վստահություն լինի, որ բոլոր իրավական ասպեկտները հաշվի են առնվել, ոչինչ բաց չի թողնվել, և ձեռք բերված արդյունքը ոչ ոք չի մեկնաբանի որպես հաղթանակ հակառակ կողմի նկատմամբ։ Բանակցությունների հաջող ավարտը կլինի ընդհանուր հաղթանակ նրանց բոլոր մասնակիցների համար»,- ասել է Օվերչուկը։
Հարցին, թե դա նշանակում է, որ եռակողմ աշխատանքային խումբն աշխատում է ապահովելու, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու ռեժիմը լինի այնպիսին, ինչպիսին սովորաբար բոլորը սովոր են տեսնել նորմալ հարաբերություններ ունեցող երկրների միջև, փոխվարչապետը պատասխանել է՝ միանգամայն, մենք դրան ենք ձգտում:
Օվերչուկը խոստովանել է, որ սահմանին իրավիճակի յուրաքանչյուր սրացում դանդաղեցնում է բանակցային գործընթացը և ամեն անգամ, երբ դա տեղի է ունենում, բանակցություններում դադար է լինում, և պետք է սպասել, մինչև իրավիճակը հարթվի։
«Սեպտեմբերի ողբերգությունից գրեթե անմիջապես հետո ինձ հաջողվեց անձամբ հանդիպել երկու կողմերի բանակցող իմ գործընկերների հետ: Կողմերից ոչ մեկը չէր ցանկանում իրադարձությունների նման զարգացում, սակայն լարվածության և անվստահության մակարդակն այնքան է, որ կողմերից յուրաքանչյուրի ցանկացած անզգույշ գործողություն կողմերի համար կարող են ունենալ այնպիսի հետևանքներ, որոնք ոչ ոք չէր ուզում»,- եզրափակել է Օվերչուկը։
12:18 09.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 10-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ամերիկյան, Ծխախոտագործների, Հանրապետության, Արգիշտի, Չարենցի փողոցների, Արշակունյաց, Բաղրամյան, Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:10 09.07.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում երկկողմ հանդիպում կունենանՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: «Այսօր Աբու Դաբիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ»,- նշված է գրառման մեջ: Հուլիսի 10-ին, […] ...
12:05 09.07.2025
CNN-ը պնդում է, որ Հեգսեթը դադարեցրել է Կիևին մատակարարումները առանց Սպիտակ տան հաստատմանԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը չի տեղեկացրել Սպիտակ տանը անցյալ շաբաթ Ուկրաինային որոշակի տեսակի զենքի մատակարարումները դադարեցնելու որոշման մասին, հաղորդում է CNN-ը ՝ հղում անելով մի շարք աղբյուրների։ Նրանք նշել են, որ սա «իրարանցում է առաջացրել վարչակազմի ներսում, քանի որ այն փորձում է հասկանալ, թե ինչու է կիրառվել կասեցումը և ինչպես բացատրել դա Կոնգրեսին և […] ...
11:57 09.07.2025
Միացյալ Նահանգները հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ ՌուբիոՄիացյալ Նահանգները հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք դադարեցրել ենք պատերազմը Հնդկաստանի ու Պակիստանի միջև։ Խաղաղության համաձայնագիր է ստորագրվել Ռուանդայի ու Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև, ինչպես նաև 12-օրյա պատերազմն ավարտվել է ամերիկյան գործողությամբ․ Միացյալ Նահանգները աշխարհի միակ երկիրն է, որ կարող […] ...
11:49 09.07.2025
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը վճռական է Գազայում պատերազմի իր նպատակներին հասնելու հարցումԻսրայելը վճռականորեն տրամադրված է հասնել Գազայի հատվածում պատերազմի բոլոր նպատակներին, այդ թվում՝ պատանդների ազատ արձակմանը և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ներուժի ոչնչացմանը: Այս հայտարարությունն արել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո: «Մենք (իսրայելցիները) վճռականորեն տրամադրված ենք հասնել մեր բոլոր նպատակներին՝ ազատ արձակել մեր բոլոր առևանգվածներին՝ թե՛ կենդանի, թե՛ […] ...