Ի՞նչ պետք է անի Հայաստանը՝ Ադրբեջանի պահանջներին ի պատասխան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+36.09 oC

Ի՞նչ պետք է անի Հայաստանը՝ Ադրբեջանի պահանջներին ի պատասխան

21:00 03.10.2022

Այսօր հղում անելով հավաստի աղբյուրին՝ մամուլում ներկայացվեց, թե ինչ է ուզում Ադրբեջանը Հայաստանից: Նշվում է, որ պահանջների հերթականությունն էլ պատահական չէ, և թվարկված են ըստ սադրիչ գործողությունների հնարավորության.

1. ԼՂ պաշտպանության բանակի լուծարում:

2. ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:

3. Միջանցք Հայաստանի տարածքով:

4. Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը):

5. Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով: Այդ նույն հրապարակման մեջ նշվում է, որ Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության հասնելու համար պետք է կամ բավարարել պահանջները, կամ գտնել փոխզիջում, կամ Ադրբեջանին ստիպել/համոզել հրաժարվել այդ պահանջներից: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Թերևս չեմ կարող որևէ նման նյութ մեկնաբանել, ես կարող եմ ասել, որ այն, ինչ այդտեղ նշված է, Ադրբեջանի նախագահի հռետորության մեջ կա, Ադրբեջանի փորձագիտական համայնքի, պատգամավորների, ԱԳՆ-ի հայտարարությունների մեջ նայեք, այդ նշվածները կան: Այսինքն՝ դա նորություն չէ մեր մամուլում, որ Ադրբեջանն այդ պահանջները ներկայացնում է: Այլ բան է՝ բանակցային գործընթացում այդ պահանջները ինչպե՞ս կներկայացվեն, ի՞նչ բառամթերքով, և արդյո՞ք ՀՀ-ը կհամաձայնի նման բառամթերքով, նման պահանջներով որևէ փաստաթուղթ ստորագրել: Իսկ այն, ինչ Ադրբեջանն ակնկալում է մեզանից, դա անգիր գիտենք»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը հետաքրքրվեց՝  ի՞նչ մարտավարություն պետք է ընտրի Հայաստանն այս պահանջների համար:

 «Պետք է գնալ բանակցությունների, ներկայացնել նաև մեր պահանջները և բանակցել դրանց շուրջ, որովհետև բանակցություններից դուրս գալ, դա կբերի, բնականաբար, ոչ կառուցողական, հետևաբար նոր ագրեսիաների, իսկ բանակցություններում համաձայնել այն ամենին, ինչ ասում է Ադրբեջանը, դա նույնպես կբերի ՀՀ-ի և Արցախի ժողովրդի համար անբարենպաստ հետևանքների: Հետևաբար պետք է շատ լավ կազմակերպված հանդես գալ նշված բանակցություններում: Ոչ միայն բանակցային թիմի իմաստով նկատի ունեմ, այլև կազմակերպել Հայաստանի ներսը՝ իշխանություն, ընդդիմություն, Հայաստանի ներսում բոլոր ռեսուրսները, կազմակերպել Հայաստանի դուրսը՝ սփյուռք, եկեղեցական կառույցներ, այսինքն՝ հայ ժողովուրդն ինչ ռեսուրս ունի, պետք է կազմակերպվեն նշված բանակցությունների համար: Եթե դա չարվեց, բնականաբար, այդ բանակցություններն ունենալու են անբարենպաստ հետևանք ՀՀ-ի և Արցախի ժողովրդի համար: Ամեն ինչ անել՝ ըննդեմ թշնամու և ՀՀ-ի պաշտպանության, ոչ թե ամեն ինչ անել՝ աղճատելու ՀՀ ուժերը՝ դրսում, ներսում, չգիտեմ՝ որտեղ հնարավոր է, և հետո հանգել անբարենպաստ հետևանքի ու զարմանալ, իրար մեղադրել՝ թե էս ո՞նց եղավ, որ այսպես եղավ: Իսկ Ադրբեջանում, օրինակ, գիտե՞ն, թե Հայաստանն ի՞նչ է պահանջում իրենցից, իսկ ինչո՞ւ չգիտեն, որովհետև դրսում ցույցեր են տեղի ունենում Հայաստանի դեսպանատների դեմ, ոչ թե ընդդեմ Ադրբեջանի, այ դրա համար էլ չգիտեն, և նաև դրա համար չգիտեն: Իսկ թե ներկայացված է՝ այո, ներկայացված է: ՀՀ-ը պահանջում է՝ ճանաչում ՀՀ սուվերեն տարածքի, դուրս գալ ՀՀ սուվերեն տարածքից, զորքերը դուրս հանել, պատժել պատերազմական հանցագործներին, վերադարձնել բոլոր ռազմագերիներին, նաև անհետ կորած անձանց, ինչպես նաև Արցախի ժողովրդին անվտանգության երաշխիքներ տրամադրել, մանրամասն հրապարակված թեզեր են, որևէ մեկն այդ թեզերի վերաբերյալ ինչ-որ բան ասե՞լ է դրսում, Ալիևը Բուլղարիայում էր, նրա դեմ որևէ ցույց եղա՞վ, Իտալիայում էր դրանից առաջ, ցույց եղա՞վ, ՄԱԿ-ում էր դրանից առաջ Բայրամովը, ինչ-որ բան եղա՞վ, բայց Հայաստանի դեմ էին, չէ՞, կազմակերպված բոլոր տեսակի ցույցերը: Մենք մինչև մեր  տունը կարգի չբերենք, մեր տնային աշխատանքն անենք ներսում և դրսում, նկարագրեցի, թե ոնց, մենք չենք կարող բարենպաստ հետևանքների հանգել, ինչո՞վ պետք է բարենպաստ հետևանքների հանգենք, սա շատ կարևոր հանգամանք է, և Հայաստանն ապրում է իր պատմության, կարծում եմ, ամենածանր օրերը, և այս իմաստով՝ բոլորին խելք ու իմաստնություն է պետք»,- շեշտեց Մարուքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քրեական ոստիկանները հետախուզվողին հայտնաբերել են Հաղթանակ թաղամասում

17:07 14.07.2025

Քրեական ոստիկանները հետախուզվողին հայտնաբերել են Հաղթանակ թաղամասում

Հուլիսի 10-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի Հաղթանակ թաղամասում հայտնաբերել և ձերբակալել են 33-ամյա տղամարդու։ Նա հուլիսի 4-ից հետախուզվում էր մարդու թրաֆիքինգի կամ շահագործման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

16:57 14.07.2025

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելից աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Ելիսեյան պալատում այսօր նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: ...

Ինչպե՞ս պաշտպանել անչափահասներին թմրամիջոցների օգտագործումից. ՆԳՆ-ն իրազեկում է

16:54 14.07.2025

Ինչպե՞ս պաշտպանել անչափահասներին թմրամիջոցների օգտագործումից. ՆԳՆ-ն իրազեկում է

Այսօր ամբողջ աշխարհում նկատվում է թմրամիջոցների օգտագործման տարիքային շեմի նվազում․ թմրամիջոցները թափանցել են տարիքային տարբեր խմբեր՝ անմասն չթողնելով անչափահասներին։ Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանում անչափահասների շրջանում թմրամիջոցների օգտագործման տարածում չի արձանագրվել։ Սակայն, հարկավոր է լինել աչալուրջ և կանխարգելմանն ուղղված քայլեր ձեռնարկել՝ պահպանելու մեր երեխաների առողջությունը, և միայն համախմբված ջանքերի միջոցով կարող ենք ապահովել նրանց առողջ, անվտանգ […] ...

Դադարեցվել են «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները

16:48 14.07.2025

Դադարեցվել են «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նիստում որոշում է կայացվել դադարեցնել «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները` անարդյունավետ կառավարում իրականացնելու պատճառով։ Նիստի ընթացքում քննարկվել են նաև ՋՕԸ-երի 2024 թվականի գործունեության տարեկան արդյունքները և 2025 թվականի ընթացիկ գործունեության վերաբերյալ հարցեր։ […] ...

Բնակարանից ոսկեղեն և գումար գողացած տղամարդը հայտնաբերվել ու ձերբակալվել է

16:42 14.07.2025

Բնակարանից ոսկեղեն և գումար գողացած տղամարդը հայտնաբերվել ու ձերբակալվել է

Հունիսի 15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևանի բնակիչ 53-ամյա մի կին և հայտնել, որ հունիսի 14-ին անհայտ անձը մտել է իր բնակարան և գողացել 2 պայուսակ, որոնցում եղել են ոսկեղեն և գումար։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է […] ...

Տեղի է ունեցել Հայաստանի և Բելգիայի վարչապետերի հանդիպումը

16:35 14.07.2025

Տեղի է ունեցել Հայաստանի և Բելգիայի վարչապետերի հանդիպումը

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի և Բելգիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Բարտ Դը Վեվերի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության դինամիկ բնույթից և կարևորել առևտրատնտեսական գործընկերության զարգացման, ներդրումների, բիզնես կապերի ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Բելգիայի վարչապետը հայտնել է իր երկրի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների […] ...

BACK_TO_TOP