17:31 05.10.2022
Հայաստանի Հանրապետության շուրջ իրադրությունը շարունակում է մնալ բավականին կայուն լարված: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» պատգամավոր Մարիամ Պողոսյանի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այս պահին Հայաստանի շուրջ ստեղված իրավիճակը և խաղաղության օրակարգի շուրջ ընթացող բանակցային գործընթացները, որո՞նք են այս ուղղությամբ և այս պահին եղած մարտահրավերները:
«Հայաստանի Հանրապետության շուրջ իրադրությունը շարունակում է մնալ բավականին կայուն լարված: Պետք է ասեմ նաև, որ Պաշպանության նախարարության հաղորդագրություններից նկատելի է, որ լարվածության թուլացման որոշակի հնարավորություններ տեսնում ենք: Պետք է ընդգծել, որ այդ իմաստով հնարավորություն տեսնում ենք բանակցային գործընթացի բովանդակությունից ելնելով»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետը հիշեցրել է, որ վերջին 10 օրվա ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի օգնականի միջև և տարբեր ձևաչափերով, որոնք, իր գնահատմամբ, բանակցությունների որոշակի տարածք են բացել:
13:58 14.05.2025
Ճապոնիայում ինքնապաշտպանության ուժերի ինքնաթիռ է կործանվել13:44 14.05.2025
Իրանը և ԵՄ 3 երկրները Ստամբուլում բանակցություններ կանցկացնենԻրանը և ԵՄ 3 երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) մտադիր են մայիսի 16-ին Ստամբուլում բանակցություններ անցկացնել փոխարտգործնախարարների մակարդակով՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Ուրբաթ օրը Ստամբուլում բանակցություններ կանցկացվեն փոխարտգործնախարարների մակարդակով», – լրագրողներին ասել է դիվանագետը։ ...
13:36 14.05.2025
Գիտնականները 24 ժամվա ընթացքում գրանցել են երկրորդ հզոր արևային բռնկումըՉորեքշաբթի օրը Արեգակի վրա գրանցվել է X դասի հզոր բռնկում, հայտնում է Վ.Ի.-ի անվան Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը (IPG): Հաղորդագրության մեջ ասվում է, որ մայիսի 14-ին 4087 (N16E65) արեգակնային բծերի խմբում ռենտգենյան տիրույթում գրանցվել է X2.5 ուժգնությամբ 32 րոպե տևողությամբ բռնկում։ Ավելի ուշ գրանցվել է M դասի ուժեղ բռնկում, որը տևել է 15 րոպե։ Արեգակնային բռնկումները […] ...
13:32 14.05.2025
Լյուքսեմբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստը, որին մասնակցում է Արարատ ՄիրզոյանըԼյուքսեմբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստը, որին մասնակցում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Կայացել է պաշտոնական դիմավորման և համատեղ լուսանկարման արարողությունը: ...
13:27 14.05.2025
ՄԻՊ-ը տեղեկություններ է ստանում ուսուցիչ-աշակերտ-ծնող հարաբերություններում անհանդուրժողականության դրսևորումների վերաբերյալՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պարբերաբար տեղեկություններ են ստացվում տարբեր հանգամանքներով պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում դասապրոցեսի բնականոն ընթացքի խաթարումների, ուսուցիչ-աշակերտ-ծնող հարաբերություններում անհանդուրժողականության դրսևորումների վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ որոշ […] ...
13:21 14.05.2025
«Զվարթնոցի» համայնքային ոստիկաններն ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպք են բացահայտելՕպերատիվ-հետախուզական մանրակրկիտ միջոցառումներից հետո Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները մայիսի 12-ին` ժամը 18-ին, ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, հարկեր, տուրքեր չվճարելու հիմնավոր կասկածանքով ժամանման սրահում ձերբակալել ու բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ 23-ամյա երիտասարդի: Ըստ տեղեկությունների` երիտասարդը ամիսներ շարունակ Երևան ժամանող անձանցից ստացել է թանկարժեք բջջային հեռախոսներ: Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ութ բջջային […] ...
13:11 14.05.2025
Թրամփը կոչ է արել Սիրիային կանխել ԻՊ-ի վերածնունդըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի վարչակազմի նոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի հետ Էր-Ռիադում հանդիպման ժամանակ կոչ է արել Սիրիայի իշխանություններին կարգավորել Իսրայելի հետ հարաբերությունները Աբրահամի համաձայնագրերի շրջանակներում և կանխել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերածնունդը։ Այս մասին X-ում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ ամերիկացի առաջնորդը «կոչ է արել նախագահ ալ-Շարաային մեծ աշխատանք […] ...