20:00 05.10.2022
2021 -ի հոկտեմբերին սահմանազատման ու սահմանագծման հարցին անդրադառնալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել էր՝ այստեղ առանձապես ոչ ոք պետք չէ, բացի երկու երկրներից և Ռուսաստանից, քանի որ Ռուսաստանի գլխավոր շտաբում են գտնվում այն քարտեզները, որոնք ցույց են տալիս, թե որտեղով է անցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանը: Մինչև հիմա արդյո՞ք հրապարակվել են նման քարտեզներ. հարցին «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը:
«Այդ հարցին գալով նախ թույլ տվեք ասել, որ երբ որ Ռուսաստանն ինքն է ժամանակին մեր հողամասերը տվել, ասում ենք՝ Սովետական Միությունը, դե գիտենք, որ Մոսկվան էր որոշողը դրանց մեջ, ինչու՞ պիտի հիմա հակառակն անի՝ ասելով չէ, ես սխալ էի այն ժամանակ, հիմա Ադրբեջանից այդ տարածքները տվեք Հայաստանին, դա չի կատարվում, ուրեմն մենք անկողմնակալ, չեզոք ներկայություն պետք է ունենանք մեր սահմանագծման, սահմանազատման ժամանակ, դա մեկ խնդիր, երկրորդը՝ ճիշտ է ասում պրն. Պուտինը․ 1921-23 թթ.-ը ռուսական զինվորական շտաբը մանրակրկիտ գծել է սահմաններ, այդ մանրակրկիտ քարտեզներն իրենք ունեն և այլևս ոչ ոք չունի, նույնիսկ ցույց չեն տվել, մերոնցից ես մարդ չգիտեմ, որ տեսած լինի այդ քարտեզը, բայց գալիս է մեկ ուրիշ բան. դրանից 2-3 տարի հետո հրատարակվեց խորհրդային մեծ հանրագիտարանը, որի 3-րդ հատորում առկա է այս քարտեզը, որը կոչված է «Հայաստանի սահմանները, ապրիլի 1, 1926թ.»:
Այս քարտեզի մեջ Հայաստանի տարածքն ավելի քան 31.000 քառ. կմ է:
«Այս կանաչ տարածքները, որ ես եմ ավելացրել գույնը սրա վրա, նրանք են, որ հետո տրվեցին Ադրբեջանին, բայց 1926թ.-ին Հայաստանինն էին: Այս քարտեզի մեջ անկլավներ գոյություն չունեն և չունեին մինչև 1936թ.-ը: Սա այն քարտեզն է, որ պրն. Պուտինն ունի, դրա համար ոչ մեկին ցույց չի տվել, դա Ադրբեջանի շահից չի բխում, հետևաբար, հնարավոր է նույնիսկ երբևէ չներկայացվեն մեզ այդ քարտեզները: Այստեղ այն տարածքներն են, որ Հայաստանն ունեցել է մինչև 1926թ.-ը՝ նույնիսկ Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո»:
Այս փոքրիկ կապույտ սլաքն էլ ցույց է տալիս, որ Արցախը և Հայաստանը կից են, սահմանակից են, միայն գետն է անցնում նրանց միջով: Հետո Ադրբեջանը Լաչինի կողմից տարածքը վերցրեց, որպեսզի Հայաստանին հեռացնի Արցախից: Երբ որ վարչապետը խոսում է 19.800 քառ. կմ մասին, նա նշում է այս քարտեզը, որը վավերացվել է Ադրբեջանի և Հայաստանի կողմից 1970թ.-ին, որի հիման վրա անկախացել են այս երկու հանրապետությունները, ինչպես որ մյուս հանրապետությունները՝ մյուս տեղերում:
«Հետևաբար, եթե սահմանագծում, սահմանազատում ենք ուզում անել, մենք մի տեղից պիտի սկսենք, ահա այն տեղն է, որ նախկինում վավերացրել են, հիմա ճիշտ է, թե սխալ, նախկինում դա է եղել, այդտեղից պիտի սկսենք, հետո աշխատենք սխալները շտկել: Կան նաև իրավաբանական խնդիրներ, մենք պետք է փաստենք, որ այդ բոլոր հողակտորները, իզուր, ապօրինի են տրվել Ադրբեջանին, և վերականգնենք մեր ավելի քան 31.000 քառ. կմ-ը: Մեր պահանջը դա է, իսկ Ադրբեջանինը՝ 1918թ.-ի չեղած սահմաններն են, ավելին՝ Հայաստանից պահանջն է մեր տարածքի շուրջ կեսը»,- ասաց Ռուբեն Գալչյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
13:32 14.05.2025
Լյուքսեմբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստը, որին մասնակցում է Արարատ ՄիրզոյանըԼյուքսեմբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստը, որին մասնակցում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Կայացել է պաշտոնական դիմավորման և համատեղ լուսանկարման արարողությունը: ...
13:27 14.05.2025
ՄԻՊ-ը տեղեկություններ է ստանում ուսուցիչ-աշակերտ-ծնող հարաբերություններում անհանդուրժողականության դրսևորումների վերաբերյալՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պարբերաբար տեղեկություններ են ստացվում տարբեր հանգամանքներով պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում դասապրոցեսի բնականոն ընթացքի խաթարումների, ուսուցիչ-աշակերտ-ծնող հարաբերություններում անհանդուրժողականության դրսևորումների վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ որոշ […] ...
13:21 14.05.2025
«Զվարթնոցի» համայնքային ոստիկաններն ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպք են բացահայտելՕպերատիվ-հետախուզական մանրակրկիտ միջոցառումներից հետո Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները մայիսի 12-ին` ժամը 18-ին, ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, հարկեր, տուրքեր չվճարելու հիմնավոր կասկածանքով ժամանման սրահում ձերբակալել ու բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ 23-ամյա երիտասարդի: Ըստ տեղեկությունների` երիտասարդը ամիսներ շարունակ Երևան ժամանող անձանցից ստացել է թանկարժեք բջջային հեռախոսներ: Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ութ բջջային […] ...
13:11 14.05.2025
Թրամփը կոչ է արել Սիրիային կանխել ԻՊ-ի վերածնունդըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի վարչակազմի նոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի հետ Էր-Ռիադում հանդիպման ժամանակ կոչ է արել Սիրիայի իշխանություններին կարգավորել Իսրայելի հետ հարաբերությունները Աբրահամի համաձայնագրերի շրջանակներում և կանխել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերածնունդը։ Այս մասին X-ում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ ամերիկացի առաջնորդը «կոչ է արել նախագահ ալ-Շարաային մեծ աշխատանք […] ...
13:05 14.05.2025
Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներՄայիսի 14-ի ցերեկը, 15-ին հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ։ Երևանում մայիսի 14-ի ցերեկը, 15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 14-15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 16-ի ցերեկը, 17-19-ին սպասվում […] ...
13:00 14.05.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է «Զվարթնոց» մաքսատան նախկին պետ Արմեն Ստեփանյանից բռնագանձել 28 անշարժ գույք, շուրջ 2 միլիարդ դրամՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Զվարթնոց» մաքսատան նախկին պետ Արմեն Ալբերտի Ստեփանյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 28 անշարժ գույք. 3 շարժական գույք. 1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք. […] ...