«Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի հիմնադրման 10- ամյակի առիթով տեղի ունեցավ «Սուրբ Էջմիածին՝ գրքի հանգրվան» խորագրով գիտաժողովը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+30.09 oC

«Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի հիմնադրման 10- ամյակի առիթով տեղի ունեցավ «Սուրբ Էջմիածին՝ գրքի հանգրվան» խորագրով գիտաժողովը

20:05 06.10.2022

Հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն ՀայոցԿաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի 10-ամյակի առիթով տեղի է ունեցել «Սուրբ Էջմիածին՝ գրքի հանգրվան» խորագրով գիտաժողովը։

Գիտաժողովին մասնակցել են Մայր Աթոռի միաբաններ, Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսներ, գիտնականներ և հասարակական գործիչներ։

Միջոցառումը սկսվել է Տերունական աղոթքով, որից հետո ներկաներին ողջունել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի և Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժնի տնօրեն Արժանապատիվ Տ․ Արարատ քահանա Պողոսյանը։

Այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը համաժողովի մասնակիցներին փոխանցել է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամն ու օրհնությունը։

Նորին Սրբության խոսքում մասնավորապես ասված էր․ «Աստծո բարեխնամ կամոք տասը տարի առաջ Մայր Աթոռում հիմնադրվեց մատենադարան՝ մեր Եկեղեցու արժանավոր զավակներ մեծահարգ տեր և տիկին Վաչե և Թամար Մանուկյանների սրտաբուխ նվիրատվությամբ։ Գոհունակությամբ ենք անդրադառնում, որ Սուրբ Էջմիածնի և ազգիս մեծանուն բարերարների անունով կոչված այս կարևոր հաստատությունն այսօր հանդիսանում է հայ տպագիր ժառանգության պահպանման և դպրության ու գիտական մտքի զարգացումը խթանող կաճառ։

…Առաքելական մեր Եկեղեցին, որի ծոցում սկզբնավորվել է հայկական դպրությունը, մշտապես հոգացել է մեր գրական ժառանգության պահպանման ու հարստացման համար։ Մեր վանքերում ու եկեղեցիներում շարունակ ընդօրինակվել են ձեռագրերը, կատարվել թարգմանություններ, ծնունդ առել ոչ միայն սուրբգրական, աստվածաբանական, այլև գիտական ուսումնասիրություններ ու գեղարվեստական գործեր՝ համոզումով, որ գիրքը, գիտությունն ու լուսավորությունը երաշխիքներն են զարգացման ու առաջընթացի։ Հայ գրական ժառանգությունը փորձություններով լի մեր պատմության մեջ մեր ժողովրդի համար եղել է նաև հայ քրիստոնեական հոգու կենսունակության ավիշ և ինքնության պահպանման զրահ ու հենարան։

…Մեր ժողովրդի կյանքում գրատպության ասպարեզում վճռորոշ եղավ 1771 թվականը, երբ երջանկահիշատակ Սիմեոն Ա Երևանցի Կաթողիկոսի ջանքերով հաստատվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տպարանը։ Հայրենիքում հիմնված առաջին տպարանը կարևոր առաքելություն ստանձնեց հայ գրատպության բնագավառում, որով հետագայում Հայաստանում ծավալվեց ու զարգացավ գրատպությունը և գրադարանների ստեղծումը։

Այս առումով բնորոշ է նաև «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի կառուցումը և տասնամյա գործունեությունը՝ որպես լավագույն վկայություն, որ մեր Եկեղեցին շարունակելու է նպաստ բերել մեր դարավոր գրական ժառանգության պահպանմանը և մեր ժողովրդի գիտամշակութային կյանքի առաջընթացին»։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունել են և Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի հիմնադրման 10-ամյակի առիթով իրենց շնորհավորանքներն են  փոխանցել նաև ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժամունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, Մեսսրոպ Մաշտոցի անվան Մատեդարանի գիտական գծով փոխտնօրեն, բ․գ․դ Կարեն Մաթևոսյանը, ՀՀ Ազգային գրադարանի տնօրեն, բ․գ․դ Աննա Չուլյանը, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բ․գ․դ, պրոֆեսոր Վարդան Դևրիկյանը, Հայաստանի գրադարանների ասոցիացիայի փոխնախագահ Ռաֆիկ Նազարյանը և Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական կենտրոնի ղեկավար, հ․գ․դ Կամո Վարդանյանը։

ՀՀ Ազգային գրադարանը հիմնադրման 10-ամյակի առիթով «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանին պարգևատրել է «Հակոբ Մեղապարտ» հուշամեդալով, իսկ Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը մատենադարանին վերադարձրել է մինչև 1922 թ․ Մայր Աթոռին պատկանած և տարբեր թվականներին հրատարակված 100 անուն գրքեր։ ՀՀ ԳԱԱ գիտական գրադարանն իր հերթին Մայր Աթոռի մատենադարանին ընծայել է «Հայ գիրքը Թուրքիայում» երկը։

Ապա «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի սրահներում զուգահեռաբար տեղի են ունեցել «Սուրբ Էջմիածին՝ գրքի հանգրվան» գիտաժողովի բանախոսությունները։ Կազմակերպվել են նաև թեմային առնչվող քննարկումներ և ամփոփումներ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 14.07.2025

SHANTNEWS

Փաշինյանի այցը Բրյուսել. ի՞նչ նշանակություն և ուղերձներ ունի այն

21:44 14.07.2025

Փաշինյանի այցը Բրյուսել. ի՞նչ նշանակություն և ուղերձներ ունի այն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում է: Նա հանդիպումներ է ունեցել Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այս հանդիպումը հաջորդում է Իլհամ Ալիևի հետ բանակցություններին: Ի՞նչ ուղերձներ և արդյունքներ կարող են ունենալ տեղի ունեցող գործընթացները. թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը:   ...

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

21:23 14.07.2025

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արմավիրի մարզ՝ 11:00-17:00 Մյասնիկյան, Հացիկ, Բաղրամյան գյուղեր, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Արգավանդ, Գետափնյա, Ազատաշեն, Գեղանիստ գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։00-13։00 Արարատ քաղաք՝ Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավան մասնակի, Արալեզ գյուղ մասնակի, 10։00-14։30 Շահումյան գյուղ […] ...

Թրամփը հնչեցրել է ավելի վաղ խոստացած «կարևոր հայտարարությունը» Ռուսաստանի մասին

21:00 14.07.2025

Թրամփը հնչեցրել է ավելի վաղ խոստացած «կարևոր հայտարարությունը» Ռուսաստանի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը Ռուսաստանի վերաբերյալ նախկինում հայտարարված «կարևոր» հայտարարության ժամանակ նշել է, որ «շատ դժգոհ է» Մոսկվայից։ «Եվ այսօր այստեղ գտնվելու պատճառներից մեկն այն է, որ լսեք, որ մենք շատ դժգոհ ենք Ռուսաստանից», – ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպումից հետո։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ […] ...

Հրդեհավտանգ վայրերում, մասնավորապես՝ հանգստի գոտիներում և անտառամերձ տարածքներում, իրականացվում է շուրջօրյա հերթապահություն

20:46 14.07.2025

Հրդեհավտանգ վայրերում, մասնավորապես՝ հանգստի գոտիներում և անտառամերձ տարածքներում, իրականացվում է շուրջօրյա հերթապահություն

Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հնարավոր վտանգների նվազեցման և հանրային իրազեկման լայնածավալ միջոցառումներ, որոնք ուղղված են բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը և հրդեհների առաջացման ռիսկերը նվազեցնող պատասխանատու գործողությունների խթանմանը։ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն՝ ՆԳ նախարարի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն՝ 2025 […] ...

Էմանուել Մակրոնի հետ քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ Փաշինյան

20:38 14.07.2025

Էմանուել Մակրոնի հետ քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ Փաշինյան

Ելիսեյան պալատում կայացած հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով։ «Քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը։ ...

BACK_TO_TOP