20:50 06.10.2022
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտնել է, որ կազմակերպությունը Զապորոժիեի ատոմակայանում փորձագետների թիվը երկուսից կհասցնի չորսի, հայտնում է Reuters-ը։
Նախօրեին նա ասել էր, որ մեկնում է Կիև, որտեղ ծրագրում է քննարկել ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը։
Կազմակերպության գլխավոր տնօրենը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրից հետո, որով Զապորոժիեի ԱԷԿ-ը դառնում է Ռուսաստանի Դաշնության սեփականությունը, ասել է, որ ՄԱԳԱՏԷ-ն կայանը համարում է ուկրաինական օբյեկտ։
Նշված ատոմակայանը Ռուսաստանի սեփականությունը դառնալու մասին հրամանագիրը չորեքշաբթի ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Սեպտեմբերի սկզբին ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի գլխավորությամբ այցելել էր ատոմակայան: Նրանց ուղեկցել են «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարը և Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակիցները, պատվիրակությունը ցույց են տվել կայանի այն հատվածները, որոնք վնասվել են ուկրաինական զորքերի գնդակոծման ժամանակ։ ՄԱԳԱՏԷ-ի երկու աշխատակիցներ մշտական հիմունքներով մնացել են ԶԱԷԿ-ում: Առաքելության այցի արդյունքում ՄԱԳԱՏԷ-ն հրապարակել է զեկույց, որում հաստատել է ատոմակայանի գնդակոծման փաստը։
22:25 14.07.2025
Փաշինյան-Մակրոն հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերԵլիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ջերմորեն շնորհավորել է Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով և բարեկամ Ֆրանսիային մաղթել բարօրություն և բարգավաճում: Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար՝ ընդգծելով Հայաստանի հետ բազմակողմ համագործակցությունը զարգացնելու և խորացնելու իր հանձնառությունը: […] ...
22:19 14.07.2025
Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանըՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ Ֆրանսիայի դեսպանությունում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։ Փոխվարչապետը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհավորել է բարեկամ Ֆրանսիային և ֆրանսիացիներին Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով շարունակական առաջընթաց և բարգավաճում։ Բարձր գնահատելով վերջին տարիներին Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության դինամիկան՝ փոխվարչապետ Խաչատրյանը նկատել է, որ համընդհանուր արժեքների […] ...
22:14 14.07.2025
Axios. ԱՄՆ-ն Կիևին 10 միլիարդ դոլարի զենք կմատակարարի ՆԱՏՕ-ի հետ կնքված համաձայնագրի շրջանակներումԱՄՆ կառավարությունը ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի հետ նոր համաձայնագրի համաձայն՝ դաշինքի դաշնակիցները Կիևի համար կգնեն ամերիկյան զենք՝ ընդհանուր առմամբ մոտ 10 միլիարդ դոլարի չափով։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Ծրագրերին ծանոթ աղբյուրը Axios-ին ասել է, որ ԱՄՆ-ն սկզբում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կվաճառի մոտ 10 միլիարդ դոլարի զենք։ Ուկրաինայի համար նախատեսված մատակարարումների […] ...
21:44 14.07.2025
Փաշինյանի այցը Բրյուսել. ի՞նչ նշանակություն և ուղերձներ ունի այնՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում է: Նա հանդիպումներ է ունեցել Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այս հանդիպումը հաջորդում է Իլհամ Ալիևի հետ բանակցություններին: Ի՞նչ ուղերձներ և արդյունքներ կարող են ունենալ տեղի ունեցող գործընթացները. թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը: ...
21:23 14.07.2025
Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արմավիրի մարզ՝ 11:00-17:00 Մյասնիկյան, Հացիկ, Բաղրամյան գյուղեր, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Արգավանդ, Գետափնյա, Ազատաշեն, Գեղանիստ գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։00-13։00 Արարատ քաղաք՝ Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավան մասնակի, Արալեզ գյուղ մասնակի, 10։00-14։30 Շահումյան գյուղ […] ...