13:08 13.10.2022
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը հոկտեմբերի 11-15-ը մասնակցում են Վաշինգտոնում ընթացող Համաշխարհային բանկի խմբի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի 2022 թվականի տարեկան հանդիպումներին:
Ինչպես տեղեկացնում են նախարարությունից՝ նախարար Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 12-ին հանդիպել է Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարար, փոխվարչապետ Սիգրիդ Քաագի գլխավորած պատվիրակության հետ: Ընդգրկված լինելով Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի խմբի նույն ընկերակցային խմբերում՝ կողմերը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ, նախանշել են համագործակցության զարգացման հետագա ուղիներն ու հեռանկարները:
Տարեկան հանդիպումների շրջանակում Հայաստանի Հանրապետության եւ Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարարությունների միջեւ ստորագրվել է «Տեխնիկական համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի ընդլայնելու կողմերի միջեւ համագործակցությունը հանրային ֆինանսներին առնչվող գիտելիքի, փորձի եւ տեղեկատվության փոխանակման ուղղությամբ:
11:23 02.07.2025
5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հեռավոր կղզիներումՆոր ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Տոկարա հեռավոր կղզիների մոտակայքում։ Այս մասին հայտնել է Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչությունը։ Երկրաշարժը կազմել է 5.5 մագնիտուդ: Ցունամիի մասին նախազգուշացում է տրվել անմիջապես ցնցումից հետո, սակայն մի քանի րոպե անց նախազգուշացումը չեղարկվել է: Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել: Վերջին մեկուկես շաբաթվա ընթացքում Տոկարա կղզիների […] ...
11:11 02.07.2025
Իրանում ուժի մեջ է մտել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնելու մասին օրենքըԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ստորագրել է օրենք, որը դադարեցնում է Թեհրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը, հաղորդում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։ Նախագահի կողմից փաստաթուղթը ստորագրելու պահից օրենքը համարվում է ուժի մեջ մտած և պարտադիր է կատարման համար։ Հունիսի 25-ին Իրանի խորհրդարանի անդամները հաստատեցին Իսլամական Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) համագործակցությունը […] ...
11:00 02.07.2025
Ադրբեջանական զորքերը շարունակում են օկուպացնել ՀՀ շուրջ 200 քկմ ինքնիշխան տարածք․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանումԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել Պորտուգալիայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ տարեկան 32-րդ նստաշրջանում: ՀՀ ԱԺ պատգամավորը նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, 1951 թվականին վավերացված Ցեղասպանության կոնվենցիան սահմանել է մարդու դեմ ամենածանր հանցագործությունների կանխարգելման եւ պատժելու իրավական շրջանակը: Սակայն այսօր մենք կանգնած ենք ցավալի իրականության առջեւ, երբ այս պարտավորություններն անտեսվում են, իսկ […] ...
10:52 02.07.2025
Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, կդատվեն․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեեյսբուքի իր էջում գրել է, որ ՀԷՑ-ի որոշ աշխատակիցներ կազատվեն աշխատանքից։ «ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաեւ կդատվեն։ ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին եւ հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների […] ...
10:45 02.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 457 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ: ...
10:20 02.07.2025
Գազայում 24 ժամվա ընթացքում զոհվել է ավելի քան 100 մարդ․ Al JazeeraԻսրայելի բանակի կողմից Գազայի հատվածին հասցված հարվածների հետևանքով հուլիսի 1-ին զոհվել է ավելի քան 100 պաղեստինցի, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ սպանվել է 109 պաղեստինցի, այդ թվում՝ 28 մարդ, ով սպասում էր մարդասիրական օգնության բաշխման կետերում սնունդ ստանալուն: Անկլավի առողջապահության նախարարության տվյալներով՝ մայիսի վերջից ի վեր մարդասիրական օգնության բաշխման կետերի վրա հարձակումների հետևանքով […] ...