Անշարժ գույքի շուկայում այս տարվա ընթացքում տեղի են ունեցել էական փոփոխություններ. Քերոբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+29.09 oC

Անշարժ գույքի շուկայում այս տարվա ընթացքում տեղի են ունեցել էական փոփոխություններ. Քերոբյան

15:02 13.10.2022

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գրել է, որ անշարժ գույքի շուկայում այս տարվա ընթացքում տեղի են ունեցել էական փոփոխություններ․
«Բազմաբնակարան շենքերում այս տարվա սկզբին եղել է 462,129 բնակարան, որից հունվար ամսին չբնակեցված է եղել 70,827 (15.32%), իսկ արդեն օգոստոսին՝ 62,066 (13.43%)։
Երևանում՝ 266,284 բնակարանից հունվարին չբնակեցված է եղել 28,692 (10.77%), իսկ օգոստոսին՝ 23,350 (8.77%)
Գյումրիում՝ 29,253-ից հունվարին՝ 9,573 (32.72%), օգոստոսին՝ 9,189 (31.41%)
Վանաձորում՝ 27,175-ից հունվարին՝ 7,103 (26.13%), օգոստոսին՝ 6,553 (24.11%)
Աբովյանում՝ 14,370-ից հունվարին՝ 1,619 (11.27%), օգոստոսին՝ 1,349 (9.39%):
Հիշեցնեմ, որ կառավարությունը ունի «ռենովացիայի ծրագիր», որը բնակարանների և տների վերանորոգման վարկերի սուբսիդավորման ծրագիր է, և Երևանում բնակարանների սեփականատերերը կարող են մոտ 5% էֆեկտիվ տոկոսադրույքով վերանորոգման վարկեր վերցնել, վերանորոգել ու, ցանկության դեպքում, վարձով տալ բավականին բարձր գներով։ Այլ քաղաքներում կամ գյուղերում վարկերն հասանելի են էլ ավելի ցածր տոկոսադրույքներով»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությունը

15:03 02.07.2025

Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությունը

Հուլիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: ...

SHANTNEWS

15:00 02.07.2025

SHANTNEWS

ԱՄՆ ներկայացուցը կանչվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն

14:55 02.07.2025

ԱՄՆ ներկայացուցը կանչվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն

Վաշինգտոնի կողմից ռազմական օգնության կասեցման ֆոնին Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հրավիրել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոն Հինկելին՝ աջակցության հարցը քննարկելու համար։ Կիևը նշել է նախկինում հաստատված զենքի փաթեթների մատակարարումը շարունակելու կարևորությունը։ Երեքշաբթի օրը Politico-ն հաղորդել էր, որ ԱՄՆ-ն դադարեցնում է Ուկրաինա զինամթերքի և զենքի մատակարարումները, քանի որ ամերիկյան պաշարները նվազում են: Սպիտակ տան մամուլի […] ...

Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի գողությունը դիտարկել որպես միջին ծանրության հանցանք

14:47 02.07.2025

Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի գողությունը դիտարկել որպես միջին ծանրության հանցանք

Հուլիսի 2-ին Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր: «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի հեղինակը Կառավարությունն է: Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես գողության հանցակազմի 2-րդ մաս, որի պարագայում այն կդիտարկվի որպես միջին ծանրության հանցանք՝ ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն: Հիմնական […] ...

Կրեմլում տեսել են Ադրբեջանում ռուսների ձերբակալման կադրերը

14:40 02.07.2025

Կրեմլում տեսել են Ադրբեջանում ռուսների ձերբակալման կադրերը

Կրեմլում տեսել են Ադրբեջանում Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման կադրերը և ուշադրություն են դարձրել բոլոր մանրամասներին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իսկապես, մենք տեսանք բոլոր տեսագրությունները և ուշադրություն դարձրեցինք բոլոր մանրամասներին», – լրագրողներին ասել է Պեսկովը։ Հուլիսի 1-ին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին Բաքվում Ռուսաստանի  8 քաղաքացիների ձերբակալման մասին, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, ներգրավված են Իրանից […] ...

Ֆրանսիայում ծայրահեղ շոգի պատճառով երկու մարդ է մահացել

14:32 02.07.2025

Ֆրանսիայում ծայրահեղ շոգի պատճառով երկու մարդ է մահացել

Ֆրանսիայի երկու բնակիչ մահացել է ուժեղ շոգի պատճառով: Այս մասին հայտնել է Էկոլոգիական անցման նախարար Ագնես Պանիե-Ռունաշեն: «Շոգի հետ կապված մահվան երկու դեպք է գրանցվել», – Փարիզում կայացած մամուլի ասուլիսում ասել է նա։ Ավելի քան 300 մարդ շտապ բժշկական օգնության կարիք ուներ։ Նրա խոսքով՝ անցյալ հունիսը Ֆրանսիայում օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ երկրորդ ամենատաքն էր։ ...

BACK_TO_TOP