Պետբյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Արևիկ-Այգաբաց-Վարդաքար 5,7 կմ երկարության մարզային ավտոճանապարհը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+22 oC

Պետբյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Արևիկ-Այգաբաց-Վարդաքար 5,7 կմ երկարության մարզային ավտոճանապարհը

18:41 13.10.2022

Արևիկ-Այգաբաց-Վարդաքար մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2021-ին։ Երեք տասնյակից ավելի տարիներ չնորոգված շուրջ 5,7 կմ երկարությամբ ճանապարհահատվածի ասֆալտապատման նպատակին կառավարությունը պետական բյուջեից սկզբում 522 մլն դրամ էր նախատեսել, հետո աշխատանքների ավել ծավալով պայմանավորված՝ շուրջ 550 մլն դրամ։

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր հետևել է շինաշխատանքների ընթացքին, զրուցել շինարարի հետ։ «Մերձմոսկովյան» ԲԲԸ ներկայացուցիչը վստահեցրել է՝ աշխատանքներն իրականացվում են ամենայն պատասխանատվությամբ և գտնվում են ավարտական փուլում։

«30 տարուց ավելի այս ճանապարհի հարցը չարչրկված էր։ Խիստ սրտացավորեն էի վերաբերվում այս խնդրին և հաջողվեց նախորդ տարվա ընթացքում համաձայնություն ձեռք բերել կառավարության հետ։ Ավարտին մենք կունենանք կենսական նշանակության մեկ ճանապարհ, որը ոչ միայն Արևիկն, Այգաբացը և Վարդաքարն է կապում իրար, այլև Արթիկի շուրջ 20 բնակավայրեր հնարավորություն կունենան այս ճանապարհով երթևեկելու, այն կծառայի նաև որպես շրջանցիկ ճանապարհ, ինչի արդյունքում Գյումրի-Երևան մայրուղին կբեռնաթափվի։ Նպատակ ունենք, որ մարզում հատկապես այն ճանապարհները, որոնք խիստ կարևորություն ունեն, ուշադրության կենտրոնում պահել։ Ճանապարհային դեպարտամենտի հետ քննարկել ենք մեկ այլ կենսական նշանակություն ունեցող հատված՝ Փանիկի ճանապարհը, լիահույս ենք, որ հաջորդ տարի կկարողանանք այս հատվածը նույնպես ծրագիր մտցնել։ Բավրայի հատվածում էլ կարծում եմ, որ շուտով կունենանք մրցույթի հաղթող և աշխատանքները կմեկնարկեն»,-նշել է մարզպետը։

2022 թվականին Ախուրյանի 9 բնակավայրերում կառավարության ու համայնքի համատեղ ջանքերով կիրականացվի 959 մլն 838 հազար դրամի 6 սուբվենցիոն ծրագիր՝ ընթացքի մեջ են Հովիտ, Բասեն և Երազգավորս, Բենիամին բնակավայրերի ոռոգման ցանցերի հիմնանորոգման, Ախուրիկ, Կառնուտ, Բայանդուր բնակավայրերի մանկապարտեզների կառուցման աշխատանքները։

Մարզպետը եղել է նաև Արևիկի 2021-ի սուբվենցիոն ծրագրով կառուցված ճանապարհահատվածում։ Արևիկ բնակավայրի թիվ 1 փողոցի մոտ 1.3 կմ հատվածի և թիվ 8 փողոցի մոտ 0.2 կմ հատվածի հիմնանորոգման և ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են։ 241 մլն 888 հազար դրամ արժողությամբ ծրագրի գումարի 40 տոկոսը կառավարության համամասնությունն է։

 

Մարզային իշխանությունները եղել են նաև Արևիկի և Այգաբացի դպրոցներում, շրջել, ծանոթացել դպրոցների վիճակին։ Անհետաձգելի համարվող կապիտալ ծախսերի ծրագրով այս տարի մասնակի նորոգման կենթարկվի Արևիկի դպրոցը։ Այդ նպատակին նախատեսվել է 16 մլն 675 հազար դրամ։

«Այս տարի պետության կողմից անհետաձգելի ծրագրերի մեկ ամբողջական ցանկ ունենք, որտեղ ամենամեծ թիվը բոլոր մարզերի մեջ կազմում է Շիրակի մարզը, մեծ թվով դպրոցներ են ըդգրկվել և հիմնականում գյուղական բնակավայրերից։ Այսօր այդ դպրոցներից մեկն այցելել ենք, դա Արևիկի դպրոցն է, որը բազմաթիվ խնդիրներ ունի, բայց անհետաձգելի համարվողը սանհանգույցի խնդիրն էր, որն այս ծրագրով հնարավորություն կունենանք լուծելու և մեկ առանձին դասարան կկառուցվի, որն անհրաժեշտ է այդ մասնաշենքում ունենալ»,-լրագրողների հետ զրույցում նշել է Նազելի Բաղդասարյանը։

Անհետաձգելի ծրագրերի մեկնարկը նախատեսված է նոյեմբերի մեկով, շինարարական աշխատանքների մրցույթներն արդեն անցկացվել են, պայմանագրերը կնքվել են, մինչև տարեվերջ նախատեսված բոլոր դպրոցներում աշխատանքներն ավարտին կհասցվեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

23:59 14.07.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.66 մ (13.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 2 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում […] ...

Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից

23:57 14.07.2025

Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից

Հուլիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղուն հարակից մոտ 2000 մետր քառակուսի խոտածածկ տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Կրակի դեմ […] ...

Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնը

23:50 14.07.2025

Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնը

Հուլիսի 13-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հանդիսավոր բացումը: Ուղիղ մեկ շաբաթ մինչև հուլիսի 20-ը երևանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ավելի քան 100 ֆիլմ, այդ թվում այնպիսիք, որոնք արժանացել են Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակների: Կինոփառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել աշխարհահռչակ կինոաստղեր: Պատվավոր հյուրերի շարքում են կինոյի միջազգային մեծություններ՝ Ամիր Նադերին, Աբդերահման Սիսակոն, Աթինա Ցանգարին, Ֆեդոն Պապամայքլը, […] ...

ՌԴ 21-ամյա քաղաքացին ՆԳՆ կրթահամալիրի մոտ «Toyota Camry»-ով բախվել է բազալտե եզրաքարին, հաստաբուն ծառին և տապալել այն

23:38 14.07.2025

ՌԴ 21-ամյա քաղաքացին ՆԳՆ կրթահամալիրի մոտ «Toyota Camry»-ով բախվել է բազալտե եզրաքարին, հաստաբուն ծառին և տապալել այն

Հուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում, ՀՀ Ներքին գործերի նախարարության կրթահամլիրի մոտ ՌԴ քաղաքացի 21-ամյա Ռոբերտ Մ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դեռև անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա հաստաբուն ծառին և տապալել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական […] ...

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը

23:25 14.07.2025

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը

Տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ ամփոփվեցին կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը։ Այս մասին նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ: «Հաստատվեց «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը` իր բազմաճյուղ նախագծերով, որոնք միտված են անհատի ինքնակրթության խթանմանը: Շուտով կկիսվենք մանրամասներով. սպասեք հայտարարությունների»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար

23:06 14.07.2025

Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա սահմաններից դուրս գտնվողների համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահը: «Ուրախ եմ Փարիզում ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը նրա քաջ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը։ Հայաստանի և Ադրբեջանի […] ...

BACK_TO_TOP