19:27 19.10.2022
Այսօր Լոռու մարզի Ստեփանավան համայնքում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) և գործընկերները պաշտոնապես բացել են «Լոռվա հատիկ» հատիկընդեղենի արտադրության, հավաքման և փաթեթավորման նոր կենտրոնը: Այս նախաձեռնությունն իրականացվում է «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (ԵՄ-ԿԳՆՀ) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։ Ծրագիրը համատեղ իրականացնում են Ավստրիական զարգացման գործակալությունը (ԱԶԳ) և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը։
Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը,Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը, Ավստրիական զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանը, ովքեր ողջունել են միջոցառման մասնակիցներին՝ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին, հատիկընդեղենի արժեշղթայի շահառուներին, ֆերմերներին՝ ներկայացնելով նաև նախաձեռնության կյանքի կոչման նպատակը և ակնկալվող արդյունքը:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և իր անունից ներկաներին ողջունել է Գոռ Ասրյանը: Նա կարևորել է գյուղատնտեսության զարգացման առումով նման նախաձեռնություն իրագործելու ջանքերը և նշել, որ գյուղատնտեսությունը Լոռու մարզի զարգացման ռազմավարական ուղղություններից է, և մարզպետարանը պատրաստ է ամեն կերպ սատարելու նման ծրագրերի իրագործմանը:
«Լոռվա հատիկ» կենտրոնը ստեղծվել է առաջադեմ տեխնոլոգիաներ և գիտելիքներ տարածաշրջան բերելու և տեղացի ֆերմերներին աջակցելու նպատակով: Բացի այդ, այն կմիավորի ծրագրի շահառուներին և լոբազգիներ ու հացահատիկային մշակաբույսեր մշակող այլ տարածաշրջանային ֆերմերներին:
Ընկերությունը ապահովված է հողի մշակության համար անհրաժեշտ տեխնիկայով, գյուղգործիքներով, տեսակավորման, զտման և մանրածախ փաթեթավորման սարքավորումներով։ 2022 թվականին «Լոռվա հատիկի» և համագործակցող ֆերմերների կողմից մշակվող հողատարածքը մոտ 25 հա է եղել, և այն նախատեսվում է տարեցտարի ավելացնել։
Ներկաները շրջայց են իրականացրել «Լոռվա հատիկ» հատիկընդեղենի արտադրության, հավաքման և փաթեթավորման կենտրոնում, ծանոթացել կենտրոնի հնարավորություններին, ապա այցելել ծրագրի շահառուներ հանդիսացող Վանաձորում գործող «Apricot» բուսական թեյերի և հուշանվերների արտադրություն և Գուգարքում՝ «Nectaro» – բուսական թեյերի արտադրություն:
23:59 14.05.2025
20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգերԵրևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...
23:58 14.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:46 14.05.2025
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացըՄիացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...
23:34 14.05.2025
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...
23:27 14.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...
23:18 14.05.2025
Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվիԵրևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...