Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկվի ՀՀ–ին օգնություն տրամադրելու հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+28.09 oC

Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկվի ՀՀ–ին օգնություն տրամադրելու հարցը

15:56 20.10.2022

Այս պահին մշակվում է առաջիկայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջան անցկացնելու հարցը։ Ենթադրվում է, որ առաջիկա նիստի ընթացքում անդամ երկրների ղեկավարները տեսակոնֆերանսի ռեժիմով կքննարկեն Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները։ Sputnik Արմենիա-ի փոխանցմամբ՝ այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Կարևոր է դաշնակիցների քաղաքական գնահատականը, Հայաստանը սպասում է ՀԱՊԿ–ի որոշմանը. Միրզոյան
Նրա խոսքով, կքննարկվեն Երևանին օգնություն ցուցաբերելու առաջարկները, ինչպես նաև ՀՀ–ին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցների մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը:
Այս մասին լրացուցիչ տեղեկություններ կտրամադրի ՀԱՊԿ քարտուղարությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը

18:23 10.05.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը

Մայիսի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը մասնակցել և ​բացման խոսքով հանդես են եկել Ազատության հրապարակում կայացած Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Իր խոսքում Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունն՝ առավել մերձենալու ԵՄ-ի հետ և […] ...

Մանվել Խնձրցյանը` Թախտիի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

18:20 10.05.2025

Մանվել Խնձրցյանը` Թախտիի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

Իրանում կայացած Թախտիի գավաթի խաղարկությունում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մանվել Խնձրցյանը (61 կգ) բրոնզե մեդալ է հաղթել։ Խնձրցյանը մրցաշարում երեք հաղթանակից հետո պարտվել է կիսաեզրափակչում։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա 4-3 հաշվով հաղթել է իրանցի Էրֆան Ջաֆարեյանին։ ...

Մերցը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու «փոքր հնարավորություն» կա

18:10 10.05.2025

Մերցը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու «փոքր հնարավորություն» կա

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ ներկայումս Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու «փոքր հնարավորություն» կա։ Նա պնդում է, որ հակամարտությունը պետք է ավարտվի։ «Ես կարծում եմ, որ հիմա փոքր, բայց հնարավորությունը կա»,- ասել է Մերցը ARD հեռուստաալիքի եթերում: Մերցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի վարչապետներ Քիր Սթարմերը և Դոնալդ Տուսկը մայիսի 10-ին ժամանել […] ...

SHANTNEWS

18:00 10.05.2025

SHANTNEWS

Առաջիկա ժամերին Գյումրիում սպասվում են հորդառատ տեղումներ

17:48 10.05.2025

Առաջիկա ժամերին Գյումրիում սպասվում են հորդառատ տեղումներ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը Ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ առաջիկա ժամերի ընթացքում Գյումրու համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ, հնարավոր է կարկուտ, քամու ուժգնացում։   ...

Պուտին. Ռուսաստանը և Վիետնամը մտադիր են ամրապնդել համագործակցությունը պաշտպանության ոլորտում

17:38 10.05.2025

Պուտին. Ռուսաստանը և Վիետնամը մտադիր են ամրապնդել համագործակցությունը պաշտպանության ոլորտում

Ռուսաստանը և Վիետնամը մտադիր են ամրապնդել համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ բոլոր ծրագրերը կիրականացվեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Շաբաթ օրը Կրեմլում տեղի են ունեցել Պուտինի և Վիետնամի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Տո Լամի բանակցությունները, որոնք տեւել են գրեթե երեք ժամ։ «Տո Լամը՝ մեր սիրելի ընկերը, նշել է մեր […] ...

BACK_TO_TOP