19:02 25.10.2022
Այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի 2022 թվականի հերթական նիստը, որի ժամանակ Շիրակի մարզպետը հյուրընկալել է նաև «Civil Society – Youth Work: the added value» խորագիրը կրող միջազգային ուսումնական այցով 16 երկրից Հայաստան ժամանած «Էրազմուս+» ծրագրի 37 մասնակցի։
Ողջունելով երիտասարդական խորհրդի անդամներին ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ Նազելի Բաղդասարյանը նշել է, որ կարևոր է համարում ապակենտրոնացված համագործակցությունն ու համատեղ ծրագրերի քննարկումը․
«Իրականում խիստ կարևորում եմ այս հանդիպումը, շատ կարևոր է, որ մարզային մակարդակում կկարողանանք ծանոթանալ այն գործընթացներին, որոնք կապված են երիտասարդական ոլորտի հետ։ Կարևորում ենք քաղհասարակության հետ մեր գործակցությունը, սրա արդյունքն է, որ ունենք մարզպետին կից խորհուրդ։ Այն բաղկացած է ինչպես տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ քաղհասարակության ներկայացուցիչներից։ Խորհուրդի գործունեությունը ինքնանպատակ չէ, այն օրենքով սահմանված է, երբեմն այն փոքր ծավալով է գործել, հիմա մենք փորձում ենք փոխգործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների և քաղհասարակության հետ առավել ինտենսիվ դարձնել»։
Մարզպետի գնահտամամբ Շիրակը երիտասարդական հիմնահարցերի լուծման հարցում առանձնահատկություն ունի՝ լավ իմաստով, քանզի այստեղ երիտասարդական քաղաքականությանն ուղղված ուսումնասիրություններ են իրականացվել և այս առումով կարող է լավ նախադրյալ հանդիսանալ մյուս քաղաքների համար։ Ըստ Նազելի Բաղդասարյանի, մարզպետին կից երիտասարդական խորհուրդը, որը գործում է նույնպես կարևոր դերակատարություն կունենա։
Հանդիպման ժամանակ մարզպետը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին։ Անդրադարձ է կատարվել երիտասարդության հիմնահարցերի լուծմանը, մարզերի երիտասարդական ներուժի արտահոսքը կանխելուն ուղղված գործնական քայլերի ձեռնարկմանը, փորձի փախանակմանը առնչվող հարցերի։
23:59 15.07.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Լոռու մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հուլիսի 17-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11:00-16:00 Շիրակի մարզի Ամասիա համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 11:30-16:00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […] ...
23:52 15.07.2025
Lուսացույցների գործարկում՝ մի շարք խաչմերուկներումՀուլիսի 17-ից Աբովյան – Պուշկինի փողոցների, Խուդյակովի – Սաֆարյան փողոցների, Գյուրջյան փողոցի և դեպի Նորքի փողոց 1-ին նրբանցքի ուղղությամբ ճանապարհահատվածի խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացուցային համակարգերով: ...
23:47 15.07.2025
Հայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին հաղթանակն է տարել Մ20 տարեկանների ԵԱ B դիվիզիոնի B ենթախմբումՀայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում։ Չորրորդ խաղում Հայաստանի ընտրանին մրցել է Էստոնիայի հավաքականի հետ և 61։58 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի հավաքականի մրցելույթին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հետևել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […] ...
23:44 15.07.2025
Խաղաղ Դոնի փողոցում այրվել է վագոն-տնակՀուլիսի 15-ին, ժամը 18:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է վագոն-տնակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։56-ին, մարվել՝ 20։37-ին։ Այրվել է […] ...
23:41 15.07.2025
Համակարգչային շերտագրման ժամանակակից սարք` Կապանի ԲԿ-ին. ԱվանեսյանԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել. «Կիրակի այցելել էի Կապանի բժշկական կենտրոն: Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ բուժկենտրոնը պետական աջակցությամբ ունի նոր և ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ՀՇ սարք: Մարզի համար սա համարում եմ կարևոր համալրում. առհասարակ, մարզաբնակ մեր քաղաքացիների համար բուժծառայությունների հասանելիության կազմակերպումն իմ առաջնահերթություններից է: Ընթացքի մեջ են նաև Կապանի պոլիկլինիկայի վերանորոգման աշխատանքները»: […] ...
23:34 15.07.2025
Հերթական նախաձեռնությունը՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների համարԵրեխաների շրջանում հայ մշակույթի հանդեպ հետաքրքրությունը բարձրացնելու, ինչպես նաև ազգային արժեքներին ծանոթացնելու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանը սոցիալական հերթական ծրագիրն է իրականացրել: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախաձեռնության շրջանակում կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաները հնարավորություն են ունենում այցելելու կրթամշակութային տարբեր օջախներ: Ծրագրի շահառուներն այսօր Մաչանենց տան հյուրերն էին: Այցը հետաքրքիր էր նաև նրանով, որ երեխաներն անձամբ […] ...