ՏԿԵՆ փոխնախարարը ԱՄՆ-ում ներկայացրել է ադրբեջանական զինուժի կողմից էներգետիկ ենթակառուցվածքները թիրախավորելու խնդիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+24.09 oC

ՏԿԵՆ փոխնախարարը ԱՄՆ-ում ներկայացրել է ադրբեջանական զինուժի կողմից էներգետիկ ենթակառուցվածքները թիրախավորելու խնդիրը

21:18 27.10.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը հոկտեմբերի 25-28-ն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում, հայտնում է ՏԿԵՆ մամուլի ծառայությունը:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից կազմակերպած «Միջուկային էներգետիկան 21-րդ դարում» խորագրով համաժողովի ընթացքում քննարկվել են միջուկային էներգիայի ոլորտում համաշխարհային զարգացումների, մաքուր էներգիայի աղբյուրների անցման գործում ատոմային էներգիայի դերի և այլ առանցքային թեմաներ:

Հակոբ Վարդայանն իր ելությում ներկայացրել է Հայաստանում միջուկային էներգետիկայի ոլորտում ընթացիկ իրավիճակը և զագացման հեռանկարները, վերահաստատելով Հայաստանի՝ միջուկային էներգիայի և տեխնոլոգիաների անվտանգ կիրառման առաջնայնությունը, ի շահ մարդկության, համաշխարհային անվտանգության։

Նախարարի տեղակալն իր ելույթում մասնավորապես նշել է, որ Հայաստանի Հանրապետության դեմ 2022 թվականի սեպտեմբերի 12-13-ին Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով թիրախավորել են մի շարք քաղաքացիական և էներգետիկ ենթակառուցվածքներ, այդ թվում՝ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծեր,
ինչի հետևանքով էլեկտրաէներգիայի ավելցուկը ստիպել է Հայաստանին կրկնակի բեռնաթափել ատոմակայանի հզորությունը։ Ավելին, ադրբեջանական զինուժը շուրջ 12 ժամ թույլ չի տվել հայ մասնագետներին վերականգնել վնասը՝ միտումնավոր խաթարելով մեր երկրի ողջ էներգետիկ համակարգը։

Համաժողովի հիմնական թեմաները եղել են միջուկային էներգիայի գլոբալ և ազգային մակարդակում անվտանգ օգտագործելը՝ պաշտպանելով մարդկանց և շրջակա միջավայրը իոնացնող ճառագայթման հնարավոր վնասակար ազդեցություններից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 17.06.2025

SHANTNEWS

Մեքենայից գողություն կատարած անձը հայտնաբերվել է

17:56 17.06.2025

Մեքենայից գողություն կատարած անձը հայտնաբերվել է

Հունիսի 13-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 28-ամյա քաղաքացին հայտնել է, որ Գայ գյուղում՝ տան դիմաց կայանված «Մերսեդես» մակնիշի իր ավտոմեքենայից գողացել են դրամապանակը, որում եղել են բանկային քարտեր և գումար։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնից նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ […] ...

ԿԲ-ի խորհրդի որոշմամբ վերֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 6.75 %

17:45 17.06.2025

ԿԲ-ի խորհրդի որոշմամբ վերֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 6.75 %

Այսօր տեղի ունեցած նիստում Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 տոկոս: 2025թ.-ի 2-րդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճն արագացել է՝ մայիսին կազմելով 4.3 տոկոս: Այս մասին ասուլիսին հայտնել է Կենտրոնական բանկի նախագահը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

«Չելսիի» հաղթական մեկնարկը․ ԱԱԱ

17:36 17.06.2025

«Չելսիի» հաղթական մեկնարկը․ ԱԱԱ

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հաղթող «Չելսին» սկսել է պայքարն ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում: Էնցո Մարեսկայի թիմը D խմբի առաջին խաղում 2-0 հաշվով հաղթել է ամերիկյան «Լոս Անջելեսին»: Գոլի հեղինակ են դարձել պորտուգալացի Պեդրու Նետուն և արգենտինացի Էնցո Ֆեռնանդեսը: ...

Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդը ձերբակալվել է

17:28 17.06.2025

Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդը ձերբակալվել է

Հունիսի 13-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող շենքերից մեկի տանիքում 70-ամյա բնակիչը կանեփի բույսեր է աճեցնում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Նշված հասցե մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հայտնաբերել են կանեփի տասնվեց բույս, որոնք առգրավվել են։ 70-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Տղամարդը և կազմված […] ...

Թրամփի սպառնալիքները ցույց են տալիս, որ Իսրայելը պարտության շեմին է. ՀՀ-ում Իրանի դեսպան

17:19 17.06.2025

Թրամփի սպառնալիքները ցույց են տալիս, որ Իսրայելը պարտության շեմին է. ՀՀ-ում Իրանի դեսպան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները Թեհրանի հասցեին վկայում են, որ Իսրայելը պարտության եզրին է: Այս մասին հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Իրան-Իսրայել հակամարտությանը: «ԱՄՆ նախագահի սպառնալիքները վկայում են, որ թշնամին պարտության շեմին է, և Թել Ավիվում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Թրամփն այժմ «մեռած ձիու» վրա է նստած», – ասաց դեսպանը Երևանում հրավիրված […] ...

BACK_TO_TOP