01:11 28.10.2022
Հոկտեմբերի 26-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Ֆրանսիայի ծովափնյա Կանն քաղաքում մասնակցել է հանրահայտ Կրուազետ բուլվարի հարևանությամբ գտնվող զբոսուղիներից մեկի՝ աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով անվանակոչման հանդիսավոր արարողությանը։ Զբոսուղին գտնվում է Հայաստանի անունը կրող այգու և Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի ու հանուն Ֆրանսիայի զոհված հայ մարտիկների հիշատակին նվիրված հուշաքարի անմիջական հարևանությամբ։
Ելույթներով հանդես են եկել Կաննի քաղաքապետ Դավիդ Լիսնարը, շանսոնյեի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, Կաննի և շրջակա քաղաքների հայերի միության նախագահ Յասմին Ալֆիերի-Յարդիմյանը և դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ Միջոցառումն ուղեկցվել է Ազնավուրի անմահ կատարումներով և ֆրանսահայ «Երազ» համույթի պարային ելությով։
Դեսպանն իր խոսքում հարգանքի տուրք է մատուցել մեծանուն ֆրանսահայ երգչին և նրա թողած անգնահատելի մշակութային ժառանգությանը։ Լինելով Հայոց ցեղասպանությունից փրկվածների զավակ՝ Ազնավուրը Ֆրանսիայում ապաստան գտած իր հայրենակիցների հավաքական ձայնն էր, նրանց ինքնության, արժանապատվության և հիշողության մարմնավորումը տասնամյակներ շարունակ։ Դեսպանը հիշեցրել է, որ Ազնավուրն իր Մայր հայրենիքի կողքին էր ամբողջ կյանքի ընթացքում, ինչպես 1988-ի ավերիչ երկրաշարժի, Ղարաբաղյան առաջին պատերազմի և նորանկախ Հայաստանի կայացման դժվարին տարիներին։ Լինելով հայ-ֆրանսիական հազարամյա բարեկամության ամենավառ խորհրդանիշերից մեկը՝ Ազնավուրը հավատում էր, որ հայ ժողովուրդն անկասկած վերգտնելու է իր ծաղկուն գարնանային գեղեցիկ օրերը, և այսօր ևս՝ հայ ժողովրդի համար այս ծանր օրերին, Ազնավուրի անունով զբոսուղին հիշեցնելու է մեզ այդ անխախտ համոզմունքի մասին։
Ավարտելով խոսքը՝ դեսպան Տոլմաջյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Կաննի քաղաքային խորհրդին և քաղաքապետ Դավիդ Լիսնարին՝ զբոսուղու անվանակոչման որոշման և հայ-ֆրանսիական բարեկամությանը հավատարմության համար։
17:56 17.06.2025
Մեքենայից գողություն կատարած անձը հայտնաբերվել էՀունիսի 13-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 28-ամյա քաղաքացին հայտնել է, որ Գայ գյուղում՝ տան դիմաց կայանված «Մերսեդես» մակնիշի իր ավտոմեքենայից գողացել են դրամապանակը, որում եղել են բանկային քարտեր և գումար։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնից նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ […] ...
17:45 17.06.2025
ԿԲ-ի խորհրդի որոշմամբ վերֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 6.75 %Այսօր տեղի ունեցած նիստում Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 տոկոս: 2025թ.-ի 2-րդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճն արագացել է՝ մայիսին կազմելով 4.3 տոկոս: Այս մասին ասուլիսին հայտնել է Կենտրոնական բանկի նախագահը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
17:36 17.06.2025
«Չելսիի» հաղթական մեկնարկը․ ԱԱԱՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հաղթող «Չելսին» սկսել է պայքարն ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում: Էնցո Մարեսկայի թիմը D խմբի առաջին խաղում 2-0 հաշվով հաղթել է ամերիկյան «Լոս Անջելեսին»: Գոլի հեղինակ են դարձել պորտուգալացի Պեդրու Նետուն և արգենտինացի Էնցո Ֆեռնանդեսը: ...
17:28 17.06.2025
Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդը ձերբակալվել էՀունիսի 13-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող շենքերից մեկի տանիքում 70-ամյա բնակիչը կանեփի բույսեր է աճեցնում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Նշված հասցե մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հայտնաբերել են կանեփի տասնվեց բույս, որոնք առգրավվել են։ 70-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Տղամարդը և կազմված […] ...
17:19 17.06.2025
Թրամփի սպառնալիքները ցույց են տալիս, որ Իսրայելը պարտության շեմին է. ՀՀ-ում Իրանի դեսպանԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները Թեհրանի հասցեին վկայում են, որ Իսրայելը պարտության եզրին է: Այս մասին հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Իրան-Իսրայել հակամարտությանը: «ԱՄՆ նախագահի սպառնալիքները վկայում են, որ թշնամին պարտության շեմին է, և Թել Ավիվում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Թրամփն այժմ «մեռած ձիու» վրա է նստած», – ասաց դեսպանը Երևանում հրավիրված […] ...