08:07 02.11.2022
ԱՄՆ Վիրջինիա նահանգում բնակվող Ջուլիանա Պասկուարելլան ուշադրություն չի դարձրել մաշկի վրա հայտնված ցաներին՝ դրանք համարելով անվնաս, և հրաշքով խուսափել է մահից՝ ներքին արյունահոսությունից։ Ամերիկուհու պատմությունը պատմում է Insider-ը՝ TikTok սոցիալական ցանցում նրա տեսանյութի հղումով։
Սկզբում 19-ամյա աղջիկը ուշադրություն չի դարձրել մարմնի վրա հանկարծակի հայտնված փոքրիկ կարմիր բծերին, քանի որ դրանք շփոթել է սովորական ցանի հետր։ Սակայն 15 րոպեի ընթացքում նրա շրթունքի վրա քոս է գոյացել և քթից արյուն է հոսել։ Մեկ ժամվա ընթացքում ցանը վերածվել է կապտուկների, առաջացել է սրտխառնոց, հոգնածություն։
Ամերիկուհին գնացել է հիվանդանոց, և արյան անալիզները ցույց են տվել, որ նրա արյան մեջ թրոմբոցիտների խիստ ցածր քանակ կա՝ 3 հազար՝ 150-ից 450 հազար մեկ միկրոլիտրում։ Բժիշկները նրա մոտ ախտորոշել են աուտոիմուն հիվանդություն, որի դեպքում արյան մեջ թրոմբոցիտների քանակը նվազում է, և արյան մակարդումը խանգարվում է: Այս պաթոլոգիան հազվադեպ է և չափազանց վտանգավոր, կարող է մահացու լինել: Բժիշկների կարծիքով՝ Պասկուարելի բախտը շատ է բերել, եթե ժամանակին չդիմեր, կարող էր ուղեղի արյունազեղում կամ ներքին արյունահոսություն ունենալ։ Աղջկա կյանքը փրկելու համար բժիշկները նրան թրոմբոցիտների երեք 7-ժամյա փոխներարկում են արել։
Այժմ ամերիկուհին 21 տարեկան է, նա երեք ամիսը մեկ արյուն է հանձնում թրոմբոցիտների մակարդակը վերահսկելու համար և իրեն լավ է զգում։
«Ընդհանուր առմամբ, ես լավ եմ, բացառությամբ մշտական վախի, որ կգա մի օր, երբ ես նորից կզգամ հոգնածություն և սրտխառնոց, կհայտնվեմ նոր հարձակման վտանգի տակ», – խոստովանել է Պասկուարելլան:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության14:57 09.07.2025
Հայագիտության զարգացումը պետական քաղաքականության առաջնահերթություն է. Ժաննա ԱնդրեասյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում մեկնարկել է Հայագիտական միջազգային կոնգրեսը, որն անցկացվում է երկրորդ անգամ: Հուլիսի 9-12-ը Հայագիտական միջազգային կոնգրեսին կմասնակցեն շուրջ չորս տասնյակ երկրների գիտակրթական առաջատար հաստատությունների հեղինակավոր հայագետներ ու հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ։ Այս տարի, ի թիվս վաստակաշատ հայագետ-միջնադարագետների, մասնակցում են նաև մեծաթիվ […] ...
14:48 09.07.2025
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են Մոլդովայի իրավապաների կողմից հետախուզվողիՀուլիսի 5-ին` ժամը 16.45-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները չվերթի ժամանումից հետո ձերբակալել են օտարերկրացի 24-ամյա տղամարդու: Այս տարվա մարտի 18-ից նա հետախուզվում էր Մոլդովայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` խոշտանգման և միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...
14:37 09.07.2025
Երևանի Հանրապետության հրապարակի տարածքում գործարկվելու է էլեկտրական շչակՀուլիսի 13-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Հանրապետության հրապարակի տարածքում, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
14:24 09.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-9-ըԲացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 21 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 6 դեպք՝ թմրամիջոցի մաքսանենգության, 5 դեպք՝ թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու […] ...
14:15 09.07.2025
Անօդաչու սարքի միջոցով Սևան քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետվել է բջջային հեռախոսՀուլիսի 8-ին ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, լսելով անօդաչու սարքի ձայն, անմիջապես իրականացրել են տեղանքի զննություն։ Տեղազննության արդյունքում մասնաշենքերի հարակից տարածքից հայտնաբերվել է անօդաչու սարքի միջոցով ներնետված պոլիէթիլենային տարա՝ ամրացված մետաղական կախիչով։ Տարայում առկա է եղել բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...