18:30 02.11.2022
ՄԻՊ աշխատակազմին «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով կհատկացվի 612 մլն 307 հազար դրամ: Այս տարվա սպասվող ծախսերի հանրագումարը կազմում է 542 մլն 400 հազար դրամ, իսկ 2021 թ. փաստացի ծախսերը կազմել են 531 մլն 272 հազար դրամ: Կիրականացվի մեկ ծրագիր՝ հինգ միջոցառմամբ: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը՝ ներկայացնելով իր ղեկավարած կառույցի բյուջետային ծրագրերը, փոխանցում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:
ՄԻՊ-ի հավաստմամբ եկող տարի Լոռու մարզում կբացվի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, կթվայնացվի թեժ գիծը: Երեւանում գործող կենտրոնական գրասենյակը 2023 թ. կհարմարեցվի հաշմանդամություն ունեցող անձանց համար, որպեսզի ապահովվի նրանց ազատ ելումուտը: Նախատեսվել է կապիտալ վերանորոգման ծախս՝ 24 մլն 150 հազար դրամի չափով:
Քրիստիննե Գրիգորյանը նաեւ նշել է, որ «Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններով կստեղծվի մասնագիտացված ստորաբաժանում:
Մանկահասակ երեխաների մուրացկանության վերաբերյալ հարցի առնչությամբ Քրիստիննե Գրիգորյանը պատասխանել է, որ իրավասու մարմիններն ու ՄԻՊ-ը զբաղվում են այդ խնդրով, եւ ամեն ինչ արվում է դրա լուծման ուղղությամբ:
Պատգամավորների հարցերն առնչվել են ՔԿՀ-ներում խոշտանգումներին, ընտանեկան բռնություններին, հավաքների ազատությանը, ատելության ու բռնության կոչերի տարածմանը:
«Ընթացիկ տարին հավաքաշատ էր»,-ասել է Քրիստիննե Գրիգորյանը: Ընդգծելով ատելության խոսքի վտանգավորության աստիճանը՝ ՄԻՊ-ը շեշտադրել է օրենսդրական բարեփոխումների, ինչպես նաեւ մեդիագրագիտության բարձրացման անհրաժեշտությունը:
12:38 03.07.2025
ԱՄՆ-ում կարծում են, որ Իրանի միջուկային ծրագիրը երկու տարով հետ են մղելՄիացյալ Նահանգները կարծում է, որ Իրանին ուղղված իր հարվածները երկու տարով հետ են մղել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը։ Այս գնահատականը հուլիսի 2-ին լրագրողների հհետ ճեպազրույցի ժամանակ արել է ԱՄՆ պաշտպանության նախարարի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Շոն Փարնելը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի դաշնակիցները համաձայն են, որ Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա հարձակման արդյունքում Միացյալ Նահանգները «մեկ […] ...
12:30 03.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 3-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 3-ի 08։00 դրությամբ կազմել է 17.4°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
12:22 03.07.2025
Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներՀուլիսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Մ-2 Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 142-րդ և 145-րդ կմ հատվածներում ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկային ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։ ...
12:15 03.07.2025
«Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պաշտոնատար անձին 2025 թվականի մայիսի 17-ի առաջարկել է կաշառքի դիմաց ծառայողական լիազորություններն օգտագործելով ապօրինի գործողություն կատարել՝ թմրամիջոց իրացնել: Ընդունելով կաշառք ստանալու առաջարկը՝ հիշյալ պաշտոնատար անձը 2025 թվականի մայիսի 24-ին ապօրինի ձեռք […] ...
12:08 03.07.2025
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարն արձագանքել է Դուբայում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրերինՀայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը մեկնաբանել է Middle East Eye-ի հրապարակումն այն մասին, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պլանավորում են հուլիսին հանդիպում անցկացնել Դուբայում։ Թեմայի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը նշեց. «Վարչապետի այցերի մասին ժամանակին տրամադրվում է պատշաճ տեղեկատվություն»։ Middle East Eye-ը, հղում […] ...
12:06 03.07.2025
ԶՊՄԿ-ն 2024 թ․ արդյունքներով այս շաբաթ ՀՀ պետական բյուջե է վճարել է 11 միլիարդ 156 միլիոն դրամ շահաբաժինԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2024 թվականի արդյունքներով այս շաբաթ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարել է 11 միլիարդ 156 միլիոն դրամ շահաբաժին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը ԶՊՄԿ-ում ունեցած իր 21,87% տոկոս բաժնեմասի դիմաց ստացել է շուրջ 44 միլիարդ 406 միլիոն դրամ (113 միլիոն դոլար) շահաբաժին՝ սկսած […] ...