18:54 02.11.2022
Ուկրաինան պատրաստ չէ կրկին փոխզիջումների գնալ Ռուսաստանի հետ։ Նման որոշումները նախկինում եղել են Ուկրաինայի ամենամեծ սխալը, ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին չեխական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ համաշխարհային որոշ առաջնորդներ կցանկանային, որ Ուկրաինան համաձայնի Ռուսաստանի պայմաններին։
«Կարծում եմ, որ երկրների որոշ առաջնորդներ, իհարկե, կցանկանային փոխզիջումներ Ուկրաինայից, ես չեմ ուզում հիմա իմ գնահատականը տալ սրա վերաբերյալ, քանի որ դա նշանակություն չունի, քանի որ ինձ համար դա կարևորություն չունի։ Ինչ-որ մեկը փորձում է մեզ մղել: Մեզ համար այնտեղ ոչ մի նոր բան չկա, ոչ մի անակնկալ: Ես գիտեմ, թե ինչպես կավարտվի այս պատմությունը»,- ասել է Զելենսկին:
Նախագահը նշել է, որ չարժե ակնկալել «լավ ավարտ» և Ռուսաստանի Դաշնության հետ պայմանագրերի կնքում։ Ուկրաինան շատ պրագմատիկ հարաբերություններ է կառուցելու Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ այն վտանգ է ներկայացնում։
12:57 03.07.2025
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է12:50 03.07.2025
Ռուսաստանի մարզերում շարունակվում են ադրբեջանցի գործարարների ձերբակալություններըԲաքվի ու Մոսկվայի հարաբերություններում առաջացած լարվածությունը նոր դրսևորումներ է ստանում: Ռուսաստանի տարբեր քաղաքներում շարունակվել են ադրբեջանցի գործարարների ձերբակալությունները: Էլ ո՞ւմ են ձերբակալել. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ ամեն ինչ սկսվեց անցյալ շաբաթ, երբ Եկատերինբուրգ քաղաքում իրավապահները ձերբակալել էին ադրբեջանցի մի խումբ անձանց և առայժմ անհայտ պատճառներով նրանցից երկուսը այդ ձերբակալումից հետո մահացել […] ...
12:45 03.07.2025
«Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի պորտուգալացի հարձակվող Դիոգո Ժոտան մահացել է ՃՏՊ-ի հետևանքովԱնգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի պորտուգալացի հարձակվող Դիոգո Ժոտան մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ Այս մասին հաղորդում է իսպանական Marca թերթը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Իսպանիայի Սամորա նահանգում: Ինչպես հաղորդում է Zamora 24 horas պորտալը, ֆուտբոլիստի հետ մահացել է նաև նրա եղբայրը՝ Անդրեն, որը խաղում էր իսպանական Պենաֆիելում: «Լիվերպուլը» և Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան դեռևս չեն […] ...
12:38 03.07.2025
ԱՄՆ-ում կարծում են, որ Իրանի միջուկային ծրագիրը երկու տարով հետ են մղելՄիացյալ Նահանգները կարծում է, որ Իրանին ուղղված իր հարվածները երկու տարով հետ են մղել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը։ Այս գնահատականը հուլիսի 2-ին լրագրողների հհետ ճեպազրույցի ժամանակ արել է ԱՄՆ պաշտպանության նախարարի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Շոն Փարնելը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի դաշնակիցները համաձայն են, որ Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա հարձակման արդյունքում Միացյալ Նահանգները «մեկ […] ...
12:30 03.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 3-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 3-ի 08։00 դրությամբ կազմել է 17.4°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
12:22 03.07.2025
Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներՀուլիսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Մ-2 Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 142-րդ և 145-րդ կմ հատվածներում ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկային ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։ ...
12:15 03.07.2025
«Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պաշտոնատար անձին 2025 թվականի մայիսի 17-ի առաջարկել է կաշառքի դիմաց ծառայողական լիազորություններն օգտագործելով ապօրինի գործողություն կատարել՝ թմրամիջոց իրացնել: Ընդունելով կաշառք ստանալու առաջարկը՝ հիշյալ պաշտոնատար անձը 2025 թվականի մայիսի 24-ին ապօրինի ձեռք […] ...