Արևմուտքից Ուկրաինա մատակարարվող զենքերը հայտնվել են Եվրոպայի սև շուկաներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+24.09 oC

Արևմուտքից Ուկրաինա մատակարարվող զենքերը հայտնվել են Եվրոպայի սև շուկաներում

19:13 02.11.2022

 

Արևմտյան երկրներից Ուկրաինային մատակարարվող զենքերը հայտնվել են Եվրոպայի սև շուկաներում։ Այս մասին նոյեմբերի 2-ին գրել է իսպանական ABC թերթը։

Նշվում է, որ Հյուսիսային Եվրոպայի երկրների անօրինական գործող շուկաներում հայտնվել են նախկինում Կիև տեղափոխված ֆիննական զենքեր։ Այս կապակցությամբ մտահոգություններ են հնչել Եվրոպոլի (Եվրամիության ոստիկանական ծառայություն) և Ինտերպոլի ղեկավարություններից։

Զենքի ծավալն ու անունը չի բացահայտվում՝ գաղտնի տվյալներ չհրապարակելու համար։ Միևնույն ժամանակ Հելսինկիի իրավապահ մարմինները նկատել են Կիև տեղափոխված զենքի որոշ նմուշներ հենց Ֆինլանդիայի սև շուկաներում։

Իսպանացի լրագրողները ենթադրում են, որ Կիևին հանձնված զենքի պատմությունը կարող է բացասաբար անդրադառնալ Ուկրաինայի իմիջի վրա և ազդել Եվրամիության  երկրների շահերի վրա՝  Ուկրաինայի վերականգմանն ուղղված, ինչպես նաև բացասաբար կանդրադառնա երկրի՝ ԵՄ մտնելու հեռանկարների վրա։

Մինչ այս՝ հոկտեմբերի 30-ին, Ֆինլանդիայի Կենտրոնական քրեական ոստիկանությունը հայտնել էր, որ երկրում հանցագործները ստանում են զենքեր, որոնք մատակարարվել են Ուկրաինային։ Գերատեսչությունում նշել են, որ խոսքը ինքնաձիգների  մասին է։ Նշվել է, որ Ուկրաինայից Ֆինլանդիա մաքսանենգության ուղիներ են հաստատվել։

Հոկտեմբերի 31-ին ԱՄՆ-ը վերսկսել է ստուգումները Ուկրաինայում՝ զենքի առաքումները հետևելու նպատակով։ Երկրի իշխանությունները մտահոգություն են հայտնել, որ զենքը կարող է հայտնվել «սխալ ձեռքերում»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանի մարզերում շարունակվում են ադրբեջանցի գործարարների ձերբակալությունները

12:50 03.07.2025

Ռուսաստանի մարզերում շարունակվում են ադրբեջանցի գործարարների ձերբակալությունները

Բաքվի ու Մոսկվայի հարաբերություններում առաջացած լարվածությունը նոր դրսևորումներ է ստանում: Ռուսաստանի տարբեր քաղաքներում շարունակվել են ադրբեջանցի գործարարների ձերբակալությունները: Էլ ո՞ւմ են ձերբակալել. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ ամեն ինչ սկսվեց անցյալ շաբաթ, երբ Եկատերինբուրգ քաղաքում իրավապահները ձերբակալել էին ադրբեջանցի մի խումբ անձանց և առայժմ անհայտ պատճառներով նրանցից երկուսը այդ ձերբակալումից հետո մահացել […] ...

«Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի պորտուգալացի հարձակվող Դիոգո Ժոտան մահացել է ՃՏՊ-ի հետևանքով

12:45 03.07.2025

«Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի պորտուգալացի հարձակվող Դիոգո Ժոտան մահացել է ՃՏՊ-ի հետևանքով

Անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի պորտուգալացի հարձակվող Դիոգո Ժոտան մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ Այս մասին հաղորդում է իսպանական Marca թերթը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Իսպանիայի Սամորա նահանգում: Ինչպես հաղորդում է Zamora 24 horas պորտալը, ֆուտբոլիստի հետ մահացել է նաև նրա եղբայրը՝ Անդրեն, որը խաղում էր իսպանական Պենաֆիելում: «Լիվերպուլը» և Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան դեռևս չեն […] ...

ԱՄՆ-ում կարծում են, որ Իրանի միջուկային ծրագիրը երկու տարով հետ են մղել

12:38 03.07.2025

ԱՄՆ-ում կարծում են, որ Իրանի միջուկային ծրագիրը երկու տարով հետ են մղել

Միացյալ Նահանգները կարծում է, որ Իրանին ուղղված իր հարվածները երկու տարով հետ են մղել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը։ Այս գնահատականը հուլիսի 2-ին լրագրողների հհետ ճեպազրույցի ժամանակ արել է ԱՄՆ պաշտպանության նախարարի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Շոն Փարնելը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի դաշնակիցները համաձայն են, որ Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա հարձակման արդյունքում Միացյալ Նահանգները «մեկ […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 3-ի 08։00 դրությամբ

12:30 03.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 3-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 3-ի 08։00 դրությամբ կազմել է 17.4°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

12:22 03.07.2025

Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Հուլիսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Մ-2 Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 142-րդ և 145-րդ կմ հատվածներում ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկային ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։ ...

«Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է

12:15 03.07.2025

«Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պաշտոնատար անձին 2025 թվականի մայիսի 17-ի առաջարկել է կաշառքի դիմաց ծառայողական լիազորություններն օգտագործելով ապօրինի գործողություն կատարել՝ թմրամիջոց իրացնել: Ընդունելով կաշառք ստանալու առաջարկը՝ հիշյալ պաշտոնատար անձը 2025 թվականի մայիսի 24-ին ապօրինի ձեռք […] ...

BACK_TO_TOP