09:45 03.11.2022
ԱՄՆ նախկին հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից առաջ փորձում են խաթարել ամերիկյան ընտրական համակարգը։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ ներկայիս ղեկավար Ջո Բայդենը։
«Այժմ, սակայն, ծայրահեղական MAGA հանրապետականները կասկածի տակ են դնում ոչ միայն անցած ընտրությունների օրինականությունը, այլև ընտրությունները հիմա և ապագայում: MAGA Հանրապետական կուսակցության ծայրահեղական տարրը այս կուսակցության փոքրամասնությունն է, բայց նրա շարժիչ ուժն է: Այն փորձում է հաջողության հասնել այնտեղ, որտեղ ձախողվեց 2020 թ.-ին, ճնշել ընտրողների իրավունքը և խաթարել բուն ընտրական համակարգը»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ ելույթ ունենալով Կոնգրեսի մոտ Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ։
MAGA (Make America Great Again) Թրամփի գլխավոր քաղաքական կարգախոսն է իր 2016 թվականի նախընտրական արշավում, որն ամուր արմատավորված է Միացյալ Նահանգների քաղաքական լեքսիկոնում։
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Թրամփի կողմնակիցները «մերժում են [ամերիկացիներին] ձայնի իրավունքը»։
«Ընտրությունների ավարտին սպասելու փոխարեն, դրանցից շատ առաջ և արդեն հիմա նրանք դիմում են ընտրողների, ընտրական հանձնաժողովների աշխատակիցների նկատմամբ բռնության և ահաբեկման»,- հավելել է նախագահը։
«Ամերիկյան ժողովրդավարությունը հարվածի տակ է, քանի որ ԱՄՆ-ի պարտված նախկին նախագահը հրաժարվեց ճանաչել 2020 թվականի ընտրությունների արդյունքները: Նա, ով հրաժարվեց ճանաչել ժողովրդի կամքը, հրաժարվում է ընդունել իր պարտության փաստը: Նա չարաշահեց իր իշխանությունը»,- ասել է նա։Բայդենը։
Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ Հանրապետական կուսակցության որոշ շրջանակների գաղափարախոսությունն այս փուլում, ըստ էության, վերածվել է կիսաֆաշիստականի։ Դիտորդները անսովոր կոշտ են որակել ԱՄՆ առաջնորդի հարձակումները քաղաքական հակառակորդների վրա նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախաշեմին: Հանրապետական կուսակցությունը խստորեն դատապարտել է Բայդենի հայտարարությունները։
17:02 03.07.2025
ԼՂ-ից բռնի տեղահանվածների քաղաքացիության տրամադրման գործընթացն իրականացվում է պարզեցված ընթացակարգով․ ՆԳ նախարարԿառավարության նիստի ընթացքում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն տրամադրելուն, նշել է, որ գործընթացն իրականացվում է պարզեցված ընթացակարգով և առանց առցանց հերթագրման։ Նախարարի խոսքով՝ վերջին շրջանում դիմումների հոսքն առավել ինտենսիվ է․ 9346 անձի ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է քաղաքացիություն, 4400 անչափահաս ևս անձնագրավորվել է ՀՀ քաղաքացու անձնագրով, որևէ դիմում չի […] ...
16:54 03.07.2025
Պեկին պաշտոնական այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել South China Morning Post-ինՊեկին պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել South China Morning Post-ին։ Հրապարակված հոդվածում նախարար Միրզոյանից մեջբերումները ներկայացված են ստորև։ Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարի վերաբերյալ հարցին ի պատասխան նախարար Միրզոյանը նշել է. «Մեր հարաբերությունների խորացման ճանապարհին ոչ միայն չկա որևէ խոչընդոտ կամ արգելք, այլև մենք բաց ենք […] ...
16:48 03.07.2025
Ոստիկանություն զանգած քաղաքացին զենք-զինամթերք էր թողել գործարան տանող ճանապարհինՀուլիսի 1-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողնում է Վեդիի վարչական տարածքում՝ գործարանի մոտ: Համայնքային ոստիկանության Արարատի բաժնից մեկնած օպերատիվ խումբը «Արարատցեմենտ» գործարան տանող ավտոճանապարհի հարակից տարածքում՝ խոտերի մեջ, հայտնաբերել է որսորդական մեկփողանի և երկփողանի երկու հրացան, նռնակ՝ պայթուցիչով, լուսարձակող […] ...
16:42 03.07.2025
Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններՀուլիսի 2-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Խորհրդակցությունները վարել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Բելգիայի ԱԳ նախարարության երկկողմ հարաբերությունների գլխավոր տնօրեն Բիրգիտ Սթիվենսը։ Կողմերը քննարկել են Հայաստան-Բելգիա երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ երկուստեք ընդգծելով բազմաոլորտ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը: Նախարարի տեղակալ Կոստանյանն ընդգծել […] ...
16:36 03.07.2025
Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը թաքնվում էր Զանգակատուն գյուղումՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 1-ին Արարատի մարզի Զանգակատուն գյուղում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 36-ամյա տղամարդուն, որը հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ 36-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
16:30 03.07.2025
Սյունիքի մարզում իրանցի վարորդը «MAN» մակնիշի բեռնատարով կողաշրջվել էԱյսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Երևան-Կապան ավտոճանապարհի 231 կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 58-ամյա Աբոլղասեմ Ս․-ն իր վարած «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարով կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ ...