16:00 07.11.2022
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կարծում է, որ գազալցման կայանները պատշաճ կերպով համապատասխան ստուգումներ չեն իրականացնում: Նրա գնահատմամբ՝ գազաբալոնների պարտադիր ստուգման համակարգն այնպես չի աշխատում, ինչպես պլանավորված էր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Սանոսյանն ասաց, որ հոկտեմբերի 24-ից մինչև նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում տեսչության մասնագետները 173 կայան են այցելել:
«Մեր մասնագետները 1520 տրանսպորտային միջոց են ստուգել, և 234 արձանագրություն է կազմվել: Այդ օրերի արդյունքում մենք ունենք 80 միլիոն դրամի տուգանք: Տեսչության մեր գործընկերների հետ պայմանավորվել ենք գործընթացը շարունակել այնքան, մինչև գազալցման կայանները խելքի կգան և կպահանջեն համապատասխան փաստաթղթերը»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ գազաբալոնների ստուգման 50-ից ավելի կայան արդեն գործում է: Դրանց մեծ մասը Երևանում են:
Կառավարության որոշմամբ` օգոստոսի մեկից սեղմված և հեղուկ գազով շահագործվող մեքենաները պետք է 2 տարին առնվազն մեկ անգամ գազի սարքավորումների ստուգում անցնեն և գազաբալոնային համակարգ տեղադրեն միայն լիցենզավորված կազմակերպություններում:
14:11 14.05.2025
Հայաստանը շարունակում է հաստատակամորեն նվիրված լինել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարօրության առաջմղմանը․ ՄիրզոյանՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 134-րդ նստաշրջանում։ «Հարգելի՛ նախարար Բետել, Ցանկանում եմ իմ անկեղծ գնահատանքը հայտնել Ձեզ և Լյուքսեմբուրգի նախագահությանն այս դժվարին ժամանակներում ցուցաբերած նվիրված առաջնորդության համար։ Հարգելի՛ գործընկերներ, Այսօր մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առաջ։ Բազմակողմանիության քայքայումը, մարդու իրավունքների համակարգի թուլացումը, ժողովրդավարական արժեքների նահանջի մտահոգիչ միտումը և […] ...
14:05 14.05.2025
Մեր ընտանիքներում ծնողների մեծ մասն իրենց երեխաներին դաստիարակում է բռնության քարոզով, անհանդուրժողականության ու ջունգլիների օրենքներով․ ԿԳՄՍ նախարարՄեր ընտանիքներում ծնողների մեծ մասն իրենց երեխաներին դաստիարակում է բռնության քարոզով, անհանդուրժողականության ու ջունգլիների օրենքներով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Ամենօրյա էդ քարոզով երեխաներին ուղարկում են դպրոց՝ բռնության, անհանդուրժողականության ու ագրեսիվության խնդրի առաջ դպրոցներին թողնելով միայնակ։ Չեմ չափազանցնում․ բազմաթիվ են դեպքերը, երբ դպրոցները ծնողներին ահազանգում են իրենց երեխաների տարբեր […] ...
13:58 14.05.2025
Ճապոնիայում ինքնապաշտպանության ուժերի ինքնաթիռ է կործանվելՃապոնիայի ինքնապաշտպանության ուժերի ուսումնական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ինույամա քաղաքի մոտակայքում (Այչի նահանգ): Այս մասին հայտնել է NHK հեռուստաալիքը։ Պաշտպանության նախարարության աղբյուրների համաձայն՝ ինքնաթիռը անհետացել է ռադարներից։ Իր հերթին, տեղական հրշեջ ծառայությունը նշել է, որ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 15:00-ին նրանք հաղորդագրություններ են ստացել այն մասին, որ, ենթադրաբար, ինքնաթիռը ընկել է լճակը։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ […] ...
13:44 14.05.2025
Իրանը և ԵՄ 3 երկրները Ստամբուլում բանակցություններ կանցկացնենԻրանը և ԵՄ 3 երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) մտադիր են մայիսի 16-ին Ստամբուլում բանակցություններ անցկացնել փոխարտգործնախարարների մակարդակով՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Ուրբաթ օրը Ստամբուլում բանակցություններ կանցկացվեն փոխարտգործնախարարների մակարդակով», – լրագրողներին ասել է դիվանագետը։ ...
13:36 14.05.2025
Գիտնականները 24 ժամվա ընթացքում գրանցել են երկրորդ հզոր արևային բռնկումըՉորեքշաբթի օրը Արեգակի վրա գրանցվել է X դասի հզոր բռնկում, հայտնում է Վ.Ի.-ի անվան Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը (IPG): Հաղորդագրության մեջ ասվում է, որ մայիսի 14-ին 4087 (N16E65) արեգակնային բծերի խմբում ռենտգենյան տիրույթում գրանցվել է X2.5 ուժգնությամբ 32 րոպե տևողությամբ բռնկում։ Ավելի ուշ գրանցվել է M դասի ուժեղ բռնկում, որը տևել է 15 րոպե։ Արեգակնային բռնկումները […] ...
13:32 14.05.2025
Լյուքսեմբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստը, որին մասնակցում է Արարատ ՄիրզոյանըԼյուքսեմբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստը, որին մասնակցում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Կայացել է պաշտոնական դիմավորման և համատեղ լուսանկարման արարողությունը: ...